«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2006 թվականի N 1546-Ն
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և հաշվի առնելով մարդու կյանքի և առողջության համար կենցաղային ու սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների վտանգավորության ռիսկի աստիճանը, Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկայում կենցաղային ու սանիտարահիգիենիկ նշանակության բազմատեսակ և բազմաքանակ ապրանքների առկայությունը, ինչպես նաև ելնելով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման պահից ութ ամսվա ընթացքում` սահմանված կարգով հաստատել կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներին ներկայացվող` սույն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակի 2, 3, 4 և 5-րդ կետերով սահմանված պահանջներին կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համապատասխանության փորձարկման մեթոդները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 11-րդ կետի` ներմուծվող կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների հայերեն մակնշմանը ներկայացվող պահանջի, որն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է թղթե զանգվածից, թղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի թելքերի պաստառից, ինչպես նաև քիմիական թելքերից և այլ մանածագործական նյութերից պատրաստված` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ ապրանքների վրա`
զուգարանի թուղթ | 4818 10 |
թաշկինակներ և կոսմետիկ անձեռոցիկներ կամ դեմքի անձեռոցիկներ և սրբիչներ |
4818 20 |
|
4818 30 000 |
կանացի հիգիենիկ միջադիրներ և վիրախծուծներ (տամպոններ), մանկական խանձարուրներ, տակդիրներ և համանման սանիտարահիգիենիկ իրեր |
4818 40 |
կանացի հիգիենիկ միջադիրներ և վիրախծուծներ (տամպոններ), մանկական խանձարուրներ, տակդիրներ և համանման սանիտարահիգիենիկ իրեր` բամբակե (քիմիական թելքերից և այլ մանածագործական նյութերից) |
5601 10: |
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում նշված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների (այսուհետ` կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներ) անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության հավաստման ընթացակարգերը։
3. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման։
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`
անհատական փաթեթվածք` մեկ առանձին միջադիրի, տակաշորի կամ տակդիրի փաթեթավորված փաթեթ,
թաղանթանյութ` թելքավոր կիսապատրաստվածք, որն ստացվում է քիմիկատների լուծույթների հետ բուսական հումքի եփման միջոցով, որի արդյունքում հեռացվում է ոչ թաղանթանյութային բաղադրիչների մեծ մասը` լիգնին, կիսաթաղանթանյութ, լուծամզուքային նյութեր,
թաղանթանյութաթղթային արտադրանք` թաղանթանյութ, փայտազանգված, թուղթ, ստվարաթուղթ և դրանցից արտադրատեսակներ, որոնք օժտված են դրանցում առկա բուսական հումքի ընդհանուր հատկանիշով,
թուղթ` նյութ, որի 1 մ2 մակերեսի զանգվածը չի գերազանցում 230 գ-ը, հիմնականում բաղկացած է մակերևութային շաղկապման ուժով իրար կապված բուսական թելքերից և կարող է պարունակել սոսնձապատման նյութեր, հանքային լցանյութեր, քիմիական և բնական թելքեր, պիգմենտներ և ներկանյութեր,
թուղթ` սանիտարահիգիենիկ նշանակության արտադրատեսակների համար` խորշոմավորված կամ հարթ մակերևույթով նուրբ ներծծող թուղթ` ծծողունակության կամ խոնավադիմացկունության նորմավորված ցուցանիշներով,
կանացի հիգիենիկ միջադիր` մեկանգամյա օգտագործման բազմաշերտ ներծծող ապրանք, որը նախատեսված է կանանց արտաքին արտազատումների ներծծման և պահման համար,
մանկական տակդիր` մեկանգամյա օգտագործման բազմաշերտ ապրանք` թաղանթանյութի թելքավոր նյութերի կլանող շերտով, որը նախատեսված է երեխաների արտաքին արտազատումների ներծծման և պահման համար,
կլանող շերտ` տակդիրի (միջադիրի) ներքին հիմնական ներծծող շերտը, որը կլանում և պահում է արտաքին արտազատումները,
հատուկ բաղադրիչ` նյութ, որը նախատեսված է սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներին հիմնական գործառական հատկություններից բացի լրացուցիչ հատկություններով (հակամանրէային, հոտը կլանող և այլն) օժտելու համար:
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Հայաստանի Հանրապետության տարածքում կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների իրացման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
6. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների պատրաստման համար օգտագործվող թուղթը, թաղանթանյութը, թղթի զանգվածը, թաղանթանյութի բամբակը, մանածագործական նյութերը, պոլիմերային թաղանթները, քիմիական թելքերը, մանածագործական և դրանց հետ խառնվող թղթի և ստվարաթղթի թափոնը, ինչպես նաև ներկանյութերը, բուրավետիչ և (կամ) տարբեր բաղադրիչներով (հականեխիչ, ախտահանիչ, լվացող և այլն) տոգորման նյութերը, տպագրական ներկերը, սոսինձները և կլանող (աբսորբող) նյութերը պետք է թույլատրված լինեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտով:
8. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշները, այդ թվում` ջրային միջավայր արտազատվող վնասակար նյութերի թույլատրելի քանակությունները պետք է համապատասխանեն N 1 աղյուսակով սահմանված պահանջներին:
Կանացի հիգիենիկ միջադիրների, վիրախծուծների (տամպոններ) և մանկական տակդիրների գործառական ցուցանիշները` ըստ N 2 աղյուսակով սահմանված տակդիրների խմբերի, պետք է համապատասխանեն N 3 աղյուսակով սահմանված պահանջներին:
Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշները, այդ թվում` ջրային միջավայր արտազատվող վնասակար նյութերի թույլատրելի քանակությունները
Աղյուսակ N 1.
Ցուցանիշի անվանումը |
Ցուցանիշի արժեքն ըստ արտադրանքի տեսակի | |||||||||
հիգիենիկ և կոսմետիկ անձեռոցիկներ (տոգորված և ոչ տոգորված) |
թղթե անձեռոցիկներ, թաշկինակներ, զուգարանի թուղթ (միաշերտ կամ բազմաշերտ) և այլ թղթե արտադրա-տեսակներ |
խոհանոցային թղթե սրբիչներ և սպասքա-վորման ան-ձեռոցիկներ, սփռոցներ |
մանկական խանձարուրներ, տակդիրներ և համանման |
կանացի հիգիենիկ միջադիրներ, վիրախծուծներ (տամպոններ) | ||||||
ամեն-օրյա |
կրիտի-կական օրերի համար |
գիշերային և առատ արտա-զատման դեպքում | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 | |||
1. Ջրային լուծամզուքի pH |
4,5-8,5 |
ջրային լուծույթի pH-ի փոփոխությունը + 1-ից ոչ ավելի | ||||||||
2. Հիգիենիկ ցուցանիշները` |
||||||||||
2.1. Ջրային լուծամզուքի` |
||||||||||
արտաքին տեսքը |
թափանցիկ հեղուկ` առանց պղտորության, նստվածքի և գունավորման |
թափանցիկ հեղուկ` առանց պղտորության և նստվածքի | ||||||||
Թույլատրվում է աննշան օպալես-ցենտում: |
- |
|||||||||
հոտը, բալլ, ոչ ավելի |
1 |
1 | ||||||||
թթվայնացումը (օրգանական նյութերի ընդհանուր քանակը), մգ O2/դմ3, ոչ ավելի |
- |
10,0 | ||||||||
2.2. Ջրային միջավայր արտազատվող վնասակար նյութերի քանակությունը, մգ/դմ3, ոչ ավելի` |
||||||||||
ֆորմալդեհիդ |
0,100 |
0,100 | ||||||||
կապար (Pb) |
- |
0,030 |
- | |||||||
ցինկ (Zn) |
- |
0,100 |
- | |||||||
քրոմ (Cr6), |
- |
0,100 (գումարային) |
- | |||||||
Գունավորման համար ներկեր |
||||||||||
կապույտ | ||||||||||
կոբալտ (Co) |
0,100 |
- | ||||||||
դեղին | ||||||||||
քրոմ (Cr6), |
0,100 (գումարային) |
- | ||||||||
կադմիում (Cd) |
0,001 |
- | ||||||||
պղինձ (Cu) |
1,000 |
- | ||||||||
կարմիր | ||||||||||
մանգան (Mn) |
0,100 |
- | ||||||||
կանաչ | ||||||||||
պղինձ (Cu) |
1,000 |
- | ||||||||
քրոմ (Cr6), |
0,100 (գումարային) |
- | ||||||||
մանգան (Mn) |
0,100 |
- | ||||||||
սև, վարդագորշա- | ||||||||||
կոբալտ (Co) |
0,100 |
- | ||||||||
պղինձ (Cu) |
1,000 |
- | ||||||||
երկնագույն | ||||||||||
պղինձ (Cu) |
1,000 |
- | ||||||||
գորշագույն | ||||||||||
երկաթ (Fe) |
0,300 |
- | ||||||||
2.3. Ջրային լուծամզուքի թունավորության ցուցիչը, % |
70-ից մինչև 120 |
70-ից մինչև 120 | ||||||||
3. Մաշկագրգռիչ ազդեցությունները, բալլ, ոչ ավելի |
- |
0 | ||||||||
4. Զգայունացնող ազդեցությունները |
- |
Բացակայում են։ | ||||||||
5. Մանրէաբանական ցուցանիշները` մանրէազերծված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների` |
1 x 103 |
1 x 102 | ||||||||
5.2. Էնտերոբակտեր (Enterobacteriaceae) ցեղի մանրէներ |
Բացակայում է։ |
Բացակայում է։ | ||||||||
5.3. Ախտածին ստաֆիլակոկեր (Staphylococcus aureus) |
Բացակայում է։ |
Բացակայում է։ | ||||||||
5.4. Պսևդոմոնա աերոգինոզա (Pseudomonas aeruginose) |
Բացակայում է։ |
Բացակայում է։ | ||||||||
5.5. Խմորասնկեր և բորբոսասնկեր |
1 x 102 |
Բացակայում է։ |
Աղյուսակ N 2. | Մանկական տակդիրների խմբերի անվանումները և պայմանական նշանները` կախված երեխայի քաշից |
Տակդիրի խմբի անվանումը |
Երեխայի քաշը, կգ |
Տակդիրի խմբի պայմանական |
Նորածինների համար |
մինչև 5 |
«Նյու բեյբի» |
Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար փոքր չափերի
միջին չափերի
մեծ չափերի
ավելի մեծ չափերի |
մինչև 6 մինչև 9 մինչև 20 20-ից ավելի |
«Մինի» «Միդի» «Մաքսի», «Մաքսի +» «Դեռահաս» («Յունիոր») |
Աղյուսակ N 3. | Կանացի հիգիենիկ միջադիրների, վիրախծուծների (տամպոններ) և մանկական տակդիրների գործառական ցուցանիշները |
Արտադրանքի տեսակը |
Ցուցանիշի անվանումը և նորմը | ||
լրիվ խոնավա- |
ներծծման |
հակադարձ | |
1 |
2 |
3 |
4 |
Կանացի հիգիենիկ միջադիրներ, վիրախծուծներ (տամպոններ) | |||
Ամենօրյա` 1-ին դասի 2-րդ դասի Կրիտիկական օրերի համար` 1-ին դասի` միջին խոնավակլանմամբ բարձր խոնավակլանմամբ 2-րդ դասի` միջին խոնավակլանմամբ բարձր խոնավակլանմամբ |
8,5 4,0 50,0 55,0 44,0 47,0 |
- - 7,0 6,0 7,0 7,0 |
- - - - - - |
Գիշերային և առատ արտազատման դեպքում` 1-ին դասի` միջին խոնավակլանմամբ բարձր խոնավակլանմամբ 2-րդ դասի` միջին խոնավակլանմամբ |
65,0 70,0 60,0 |
7,0 6,0 7,0 |
- - - |
Մանկական տակդիրներ | |||
Նորածինների համար Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար` փոքր չափերի միջին չափերի մեծ չափերի ավելի մեծ չափերի |
120 160 240 270 280 |
3 3 3 3 3 |
0,4
|
Կենցաղային ԵՎ սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների մակնշումը
9. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների յուրաքանչյուր միավորի փաթեթվածքի կամ փաթեթվածքի և (կամ) դրան ամրացված պիտակի վրա պետք է լինեն հետևյալ մականշվածքները`
ա) արտադրանքի անվանումը, մակնիշը (առկայության դեպքում),
բ) արտադրող երկրի անվանումը,
գ) արտադրող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը,
դ) կանացի հիգիենիկ միջադիրների և վիրախծուծների, մանկական տակդիրների համար` տեխնիկական կառուցվածքի տարբերակիչ բնութագրերը,
ե) արտադրանքի անվանական չափերը (գլանափաթեթի երկարությունը և լայնությունը, թերթի չափերը կամ մակերեսը),
զ) տեղեկատվություն հատուկ բաղադրիչների առկայության մասին (կանացի հիգիենիկ միջադիրների, մանկական տակդիրների համար),
է) փաթեթվածքում ապրանքների քանակը,
ը) պատրաստման ամիսը, տարեթիվը, իսկ մանրէազերծված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համար` մանրէազերծման օրը, ամիսը, տարեթիվը,
թ) «Կոյուղի չնետել» բառերը (կանացի հիգիենիկ միջադիրների, մանկական տակդիրների, տակաշորերի համար),
ժ) տոգորող լուծույթի կամ պատվածքի (առկայության դեպքում) բաղադրությունը,
ժա) օգտագործման ցուցումները (անհրաժեշտության դեպքում):
Մանրէազերծված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համար լրացուցիչ պետք է նշել «Չօգտագործել անհատական փաթեթվածքի խախտման դեպքում» բառերը, իսկ ճառագայթումային մեթոդով մանրէազերծման դեպքում` «Մանրէազերծված է ճառագայթումային մեթոդով» բառերը:
Մանկական տակդիրների համար լրացուցիչ պետք է նշված լինի նաև երեխայի քաշը:
Մանկական տակդիրների համար կարող է նշված լինել նաև երեխայի քաշից կախված տակդիրի խմբի պայմանական նշանը` N 2 աղյուսակին համապատասխան, ինչպես նաև տակդիրների համարները, որոնք կիրառվում են միջազգային պրակտիկայում:
Կանացի հիգիենիկ միջադիրների համար լրացուցիչ կարող են նշված լինել N 4 աղյուսակով սահմանված խոնավակլանման գրաֆիկական պայմանական նշանները:
Աղյուսակ N 4. | Կանացի հիգիենիկ միջադիրների խոնավակլանման գրաֆիկական պայմանական նշանները |
10. Մականշվածքը պետք է լինի հստակ, պարզ և ընթեռնելի:
11. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների մասին սույն տեխնիկական կանոնակարգի 9-րդ կետով սահմանված տեղեկատվության տրամադրումն սպառողին` հայերենով։
12. Փոխադրական տարայի մականշվածքը պետք է պարունակի «Կեռերով չվերցնել», «Պահպանել խոնավությունից» վարվելակարգային նշանները:
Կենցաղային ԵՎ սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների փաթեթավորումը, փոխադրումը ԵՎ պահումը
13. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է փաթեթավորել թղթով, պոլիմերային թաղանթով կամ փաթեթավորման այլ նյութերով, որոնք կապահովեն դրանց պահպանվածությունը և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների պահպանումը` փոխադրման և պահման ընթացքում:
14. Տոգորման նյութերով մշակված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է փաթեթավորել փոխադրման և պահման ժամանակ գործառական հատկությունների պահպանվածությունն ապահովող հերմետիկ փաթեթվածքով:
15. Մանրէազերծված յուրաքանչյուր մանկական տակդիրի, կանացի հիգիենիկ միջադիրի և վիրախծուծի հերմետիկ փաթեթավորման նյութերը պետք է թույլատրված լինեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտով:
16. Նույն խմբային փաթեթվածքում պետք է փաթեթավորել նույն անվանմամբ, չափերով, տեխնիկական և գեղազարդային նույն կառուցվածքով կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներ:
17. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներով փաթեթվածքների փոխադրումը պետք է իրականացնել փոխադրական տարաներում փաթեթավորված` փակ տեսակի տրանսպորտային միջոցներով:
18. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է պահել փակ, մթնոլորտային տեղումներից և խոնավությունից պաշտպանված տարածքներում:
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
19. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 2 հ-4 հ հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր կամ սերտիֆիկացման 2 ս-6 ս սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ։
Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների սպառողական փաթեթվածքի վրա անմիջապես և ուղեկից փաստաթղթերում կարող է նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ հաստատված ձևի համապատասխանության նշան:
20. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների նմուշների ընտրությունն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ, տվյալ խմբաքանակից պատահական ընտրման մեթոդով ընտրելով 1%-ի չափով, բայց 1 հատից ոչ պակաս փաթեթավորված միավոր (արկղ, կապոց, պարկ և այլն), որից էլ փորձարկումների կատարման համար ընտրում են`
գլանափաթեթներով կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներ` 1%-ի չափով, բայց 10 գլանափաթեթից ոչ պակաս,
թերթերով կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներ` 100 թերթից ոչ պակաս,
կանացի միջադիր, վիրախծուծ, մանկական տակդիր, խանձարուր և համանման սանիտարահիգիենիկ ապրանքներ` 30 հատից ոչ պակաս:
21. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների նույնականացման գործընթացում ստուգվում են դրանց փաթեթվածքի կամ դրանց փակցված պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում նշված տեղեկատվությանը։
22. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան փորձարկումները կարող է կատարել սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներով կամ նույն ճշտությունն ապահովող այլ մեթոդներով։
Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշների որոշման ժամանակ ջրային լուծամզուքը պետք է պատրաստել սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան:
Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշները որոշում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտով սահմանված մեթոդներով:
23. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացումն իրականացվել է համապատասխանության հավաստման 2 ս, 3 ս, 4 ս կամ 5 ս սխեմայով։
24. Համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ համապատասխանության հավաստման իրականացված սխեմայի.
2 հ, 4 հ, 2 ս կամ 6 ս սխեմայի դեպքում` 12 ամիս,
3 ս սխեմայի դեպքում` 24 ամիս,
3 հ, 4 ս կամ 5 ս սխեմայի դեպքում` 36 ամիս:
25. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սերտիֆիկացված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 23-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում։
26. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման և դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ։
27. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին։
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
28. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների ցուցանիշների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
29. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Ստանդարտների նշագիրը |
Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող |
ԳՕՍՏ Ռ 52354 (5-րդ բաժին) |
ԿԵնցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե արտադրատեսակները. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ Ռ 52483 (7-րդ բաժին) |
Կանացի հիգիենիկ միջադիրներ (փաթեթներ). Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ Ռ 52557 (7-րդ բաժին) |
Մանկական թղթե տակդիրներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |