Գլխավոր տեղեկություն
Номер
N 812
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.11.1999-16.12.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.12.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.12.1998
Дата вступления в силу
10.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.06.2015

040.0812.21.12.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 1998 թվականի N 812

քաղ. Երևան

 

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 1998 թվականի

դեկտեմբերի 21-ի N 812 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների դրանց մասերի կամ համալիրների (այսուհետև` շենք) կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման (ներառյալ քանդման), արդիականացման նախագծերը ճարտարապետաշինարարական փաստաթղթեր են:

Շենքի նախագծի մշակման պատվիրատու են հանդիսանում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավազորություններով օժտված սուբյեկտները:

 

II. Շենքի նախագծի մշակումը

 

2. Պատվիրատուն`

ա) սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) հանձնում է համայնքի ղեկավարի (Երևանում` Երևանի քաղաքապետի, համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետի) կողմից տրված ճարտարապետահատակագծային և իր նախագծային առաջադրանքները.

բ) կատարողին տրամադրում է նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր.

գ) կատարողի հետ օրենքով սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

 

III. Շենքի նախագծի փորձաքննությունը

 

3. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագիծը ներկայացնում է համալիր փորձաքննության:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի ու փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:

 

IV. Շենքի նախագծի համաձայնեցումը

 

4. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո համայնքի վարչական սահմաններում իրականացվող շենքի նախագիծը ներկայացնում է համայնքի ղեկավարին (Երևանում` Երևանի քաղաքապետին)` համաձայնեցման: Համայնքի ղեկավարը մինչև համաձայնեցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախագծի մասին իրազեկում է հասարակայնությանը:

5. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում իրականացվող շենքի նախագիծը ներկայացնում է մարզպետին` համաձայնեցման: Մարզպետը մինչև համաձայնեցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախագծի մասին իրազեկում է հասարակայնությանը:

6. Նախագիծը պետք է համաձայնեցվի ներկայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում, իսկ հասարակայնությանն իրազեկելու դեպքերում` ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում:

(6-րդ կետը լրաց. 21.10.99 N 644)

7. Պատվիրատուն նախագծի չհամաձայնեցման հիմնավորումը կարող է բողոքարկել դատական կարգով:

 

V. Շենքի նախագծի հաստատումը

 

8. Պատվիրատուն շենքի նախագիծը հաստատում է համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելուց հետո:

 

VI. Շենքի հաստատված նախագծի փոփոխությունը

 

9. Շենքի հաստատված նախագծի փոփոխությունը կատարվում է սույն կարգին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար

Է. ԹԱԴևՈՍՅԱՆ

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան