ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 օգոստոսի 2006 թ. |
N 466-Ա |
«ԿԵՐԱՄԻԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով «Կերամիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի հուլիսի 10-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2006 թվականի հուլիսի 31-ի թիվ 33 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Կերամիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Նար-Դոսի 68 հասցեում իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|