Գլխավոր տեղեկություն
Номер
N 627-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.10.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.12.01/41(315)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
24.10.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
30.10.2006
Дата вступления в силу
25.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

24 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 627-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 2 ՇՈՒԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով «Երևանի թիվ 2 շուկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 709) 2006 թվականի օգոստոսի 22-ի, 2006 թվականի սեպտեմբերի 22-ի և 2006 թվականի հոկտեմբերի 13-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2006 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 48 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Երևանի թիվ 2 շուկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Խորենացու 35 հասցեում իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. հոկտեմբերի 30
Երևան