Գլխավոր տեղեկություն
Номер
N 601-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.10.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.12.01/41(315)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
10.10.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
13.10.2006
Дата вступления в силу
11.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

10 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 601-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՆԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 562 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 46 արձանագրություն), քննարկելով ներկայացված բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

«Նարա Ղազարյան» արտարժույթի փոխանակման կետի կողմից (լիցենզիա թիվ 562) 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 562/1 արձանագրությամբ արձանագրված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների համար «Նարա Ղազարյան» արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ

Ա. Ջավադյան


2006 թ. հոկտեմբերի 13
Երևան