Գլխավոր տեղեկություն
Номер
N 1342-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.10.2006-06.05.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.10.11/52(507) Հոդ.1084
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.08.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.10.2006
Дата вступления в силу
21.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.04.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2006 թվականի N 1342-Ն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ, ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) օտարերկրյա պետություններում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդների, Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ղեկավարների կողմից ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման ներմուծվող գույքի բնաիրային չափերը` բացառությամբ մարդատար ավտոմեքենայի, չպետք է գերազանցի 5000 կիլոգրամը, այդ թվում`

կենցաղային օգտագործման սարքեր` մեկ հատ` յուրաքանչյուր տեսակից,

կահույք` մեկ լրակազմ` յուրաքանչյուր տեսակից,

անձնական օգտագործման էլեկտրական սարքեր` մեկ հատ` յուրաքանչյուր տեսակից,

անձնական օգտագործման իրեր և այլ տնային գույք.

բ) օտարերկրյա պետություններում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները, Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ղեկավարները ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման կարող են ներմուծել անձնական օգտագործման մեկ մարդատար ավտոմեքենա:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 28
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.03.2015, N 359-Ն 16.04.2015, N 1342-Ն
22.04.2010, N 429-Ն 06.05.2010, N 1342-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան