«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2006 թվականի N 1506-Ն
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդություններն են`
ա) հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ`
շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ F20-F29 (կոդավորումը` ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման (10-րդ վերանայման)
տրամադրության խանգարումներ (F30-F39)
նյարդայնական և հոգեմարմնական խանգարումներ` կապված գերհույզի, սթրեսի հետ (F40-F48)
վարքային համախտանիշներ` կապված ֆիզիոլոգիական խանգարումների և ֆիզիկական գործոնների հետ ( F50-F59)
մտավոր հետամնացություն (F70-F79)
հոգեբանական զարգացման խանգարում և լեզվի զարգացման յուրահատուկ խանգարումներ (F80-F89)
սովորաբար մանուկ կամ դեռահաս տարիքում սկսվող հուզական և վարքի խանգարումներ (F90- F98)
հոգեկան խանգարումներ` առանց լրացուցիչ ճշտումների (F99),
բ) նյարդային համակարգի հիվանդություններ
սիստեմային ատրոֆիաներ` գերազանցապես կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ (G10-G13)
արտաբրգային և այլ շարժողական խանգարումներ (G20-G26)
նյարդային համակարգի այլ կազմափոխական հիվանդություններ (G31.0, G31.8, G31.9, G32, բացառությամբ G 31.1-ի)
կենտրոնական նյարդային համակարգի ապամիելինացնող հիվանդություններ (G35-G37)
էպիլեպսիա (G40)
նյարդամկանային սինապսի, առաջընթաց (պրոգրեսիվող) մկանային դիստրոֆիաներ) և այլ միոպաթիաներ (G70, G71, G72)
մանկական ուղեղային պարալիզ և այլ պարալիտիկ համախտանիշներ (G80-G83)
ողնուղեղի ախտահարումներ (բորբոքային) (G04-G06),
գ) բնածին շեղումներ (զարգացման արատներ, դեֆորմացիաներ և քրոմոսոմային խանգարումներ)`
ողնուղեղային ճողվածք, ողնաշարի ճեղքվածք (spina bifida), բնածին արատներ (Q05)
ողնաշարի բնածին այլ անկանոնություններ (Q06)
նյարդային համակարգի բնածին այլ անոմալիաներ (Q07)
ոսկրամկանային համակարգի բնածին անկանոնություններ, զարգացման արատներ և ձևափոխումներ (Q65-Q79),
դ) այլ օրգան-համակարգերի խանգարումներ`
ռևմատիզմ` ակտիվ փուլում`շարունակական ռեցիդիվող ընթացքով (I 00-I 01)
պանկարդիտ (I 51.8, I 05.8)
սրտի բնածին արատներ` սուբկոմպենսացիայի և դեկոմպենսացիայի փուլում (Q20-Q24)
քրոնիկ թոքաբորբ` տարածուն պրոցեսի և արտահայտված ինտոքսիկացիայի առկայության դեպքում (J84.1)
հաճախակի ծանր նոպաներով կամ երկարատև ասթմատիկ վիճակով ընթացող բրոնխիալ ասթմա (J46)
նեֆրոտիկ համախտանիշով քրոնիկ երիկամային անբավարարությամբ ուղեկցվող քրոնիկ նեֆրիտ (N 03, N 05, N 08, N 13, N 18-N 19)
մուկովիսցեդոզի ծանր ձևեր (E84.9)
քրոնիկ հեպատիտ և ասցիտի երևույթներով ընթացող լյարդի ցիրոզ (K74.6)
տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ (C00-C99)
արյան մակարդելիության խանգարում` տեղաշարժման դժվարության առկայության դեպքերում (հեմոֆիլիայի ծանր ձև) (D66-D68):
2. Սույն ցանկի 1-ին կետում նշված հիվանդությունները և խանգարումները դրսևորվում են ծանրության և ախտահարման տարածվածության տարբեր աստիճաններով, ուստի տնային ուսուցման իրավունք վերապահելիս հաշվի են առնվում նաև անձի շարժունակության (ինքնուրույն տեղաշարժման, դիրքի երկարատև պահպանման կամ ինքնասպասարկման) արտահայտված սահմանափակումը, սոցիալական հարմարվածության (ադապտացիայի) արտահայտված խանգարումը, իր անձի կամ շրջապատի նկատմամբ վտանգավոր վարքագծի (ագրեսիվ, ավերիչ, փսիխոպաթոնման, ինքնավնասման, սուիցիդալ) առկայությունը, կենսական ֆունկցիաների երկարատև արտահայտված խանգարումները, այդ թվում` շնչական, սիրտ-անոթային, կոնքի օրգանների գործառնության, մաշկի (օրինակ` պառկելախոցեր, սնուցման այլ խանգարումներ), իմունիտետի խորն ընկճումը, որը պահանջում է երկարատև մեկուսացում (վարակներից խուսափելու նպատակով), որոնց դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել համապատասխան մասնագետի կողմից տրված եզրակացությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |