Գլխավոր տեղեկություն
Номер
N 858-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.06.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.06.2006
Дата вступления в силу
28.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2006 թվականի N 858-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԿԱՐՃ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԿԵՏ ՈՒՆԵՑՈՂ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ (ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1413-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ճառագայթաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման և իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխման (քաղ. Երևան, Նորք-Մարաշ, 9-րդ փող., տուն 123) կապակցությամբ վերաձևակերպել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի սեպտեմբերի 25-ին տրված Կ-XX-000004 կարճ երաշխիքային ժամկետ ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրների (սարքավորումներ, ռադիոակտիվ նյութերի պատրաստուկներ) արտահանման և ներմուծման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունիսի 24
Երևան