Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ սարքավորումների վրա`
ա) 10 կգ ոչ ավելի զանգվածով դյուրակիր թվային հաշվիչ մեքենաներ |
8471 30 000 |
բ) համակարգային թվային հաշվիչ մեքենաներ |
8471 49 900 |
գ) հեռախոսային ապարատներ |
8517 11 000, 8517 19 900
|
դ) ֆաքսիմիլային ապարատներ |
8517 21 000 |
ե) կոմուտատորներ հեռախոսային կամ հեռագրային կապի համար
|
8517 30 000 |
զ) ապարատներ հաղորդալարային կրող հաճախությամբ կամ թվային հաղորդալարային կապի համակարգերի համար |
8517 50, 8517 80, 8517 90 |
է) հեռախոսային ավտոպատասխանիչներ |
8520 20 000 |
ը) հաղորդող ապարատներ ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի համար, ռադիո կամ հեռուստատեսային հաղորդումների համար, իր մեջ ընդգրկող կամ չընդգրկող՝ ընդունող, ձայնագրող կամ վերարտադրող ապարատներ |
8525 10 500, 8525 10 800 |
թ) հաղորդող ապարատներ, որոնց մեջ ընդգրկված են ընդունող սարքերը, բացառությամբ քաղաքացիական ավիացիայի |
8525 20 |
ժ) հեռաղեկավարման ռադիոապարատուրա |
8526 92 900 |
ժա) ընդունող ապարատուրա՝ ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի կամ ռադիոհեռարձակման համար |
8527 12 100, 8527 12 900, 8527 90 920, 8527 90 980 |
2. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է նաև տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված սարքավորումների վրա, երբ դրանք տեղադրվում են տրանսպորտային միջոցներում կամ տրանսպորտային միջոցների վրա, կամ կազմում են տրանսպորտային միջոցի միավոր: 3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների վրա` ա) ռադիոսիրողների կողմից ստեղծված (մոդիֆիկացված) և օգտագործվող ոչ սերիական (մասսայական) արտադրության ռադիոսարքավորումների, բ) ռադիոընդունիչների և ալեհավաքների, որոնք նախատեսված են ձայնի և հեռուստատեսային հաղորդումների ընդունման համար, գ) օդային երթևեկության կառավարման և դրա համար նախատեսված սարքավորումների և համակարգերի, դ) ազգային անվտանգության ապահովման, պետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության նպատակներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության համար նախատեսված սարքավորումների: 4. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են կանոնակարգի 1-ին կետով նախատեսված ռադիոսարքավորումներին և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումներին (այսուհետ` սարքավորումներ) ներկայացվող տեխնիկական, ինչպես նաև դրանց շուկա մուտք գործելուն, մակնշմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության հավաստման ընթացակարգերը: 5. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետի «ե», «զ», «ը» և «թ» (բացառությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8525 20 910 ծածկագրին համապատասխան բջջային հեռախոսների` ներառյալ ավտոմեքենաներում տեղադրվողները) ենթակետերում նշված սարքավորումները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման: (5-րդ կետը խմբ. 06.04.06 N 498-Ն, 19.10.06 N 1456-Ն)
6. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները` ա) սարքավորում` ցանկացած սարքավորում, որը հանդիսանում է ռադիոսարքավորում կամ հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում, կամ էլ ցանկացած սարքավորում, որը պարունակում է ռադիոսարքավորման կամ հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորման մաս: Սարքավորումներն ըստ կատեգորիաների դասակարգվում են որպես ապարատներ, համակարգեր և կայանքներ. բ) հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում` սարքավորում կամ սարքավորման այն մասը, որը միացված լինելով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին` սահմանաբաժան կետում որտեղ հանդիպում են վերջնական օգտագործողը և ծառայություններ մատուցողի սարքավորումը և (կամ) գծերը, թույլ է տալիս ուղարկել, մշակել կամ ստանալ տեղեկատվություն (ձայն, տվյալներ, պատկերներ և այլն). գ) ռադիոսարքավորում` ռադիոալիքների արձակման և (կամ) ընդունման միջոցով հաղորդակցության հնարավորություն ընձեռող սարքավորում կամ դրա այն մասը, որը շահագործում է վերգետնյա տիեզերական ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախությունների տիրույթը. դ) ռադիոալիքներ` էլեկտրամագնիսական ալիքներ 9 ԿՀց-ից մինչև 3000 ԳՀց հաճախականությամբ, որոնք տարածվում են տիեզերքում առանց որևէ արհեստական ուղղորդման. ե) փոխկապակցման կետ (ինտերֆեյս)` ցանցի վերջնակետ կամ եթերային փոխկապակցման կետ, կամ դրանց զուգակցություն, որոնք բնութագրվում են. 1) ցանցի վերջնակետը ֆիզիկական միացման կետ է, որտեղ օգտագործողին տրամադրվում է հասանելիություն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին, 2) եթերային փոխկապակցման կետը հատկորոշում է ռադիոհաղորդակցության ուղին ռադիոսարքավորումների միջև. զ) սարքավորման դաս` դաս, որը նույնացնում է սարքավորումների որոշակի տեսակներ, որոնք սույն տեխնիկական կանոնակարգի իմաստով համարվում են նույնանման, ինչպես նաև այն փոխկապակցման կետերը, որոնց համար այդ սարքավորումները նախատեսված են: Մեկ սարքավորումը կարող է պատկանել մեկից ավելի սարքավորումների դասերի. է) շահագործման փաստաթուղթ` փաստաթուղթ, որը պարունակում է սարքավորման նկարագրությունը և սարքավորմանը ներկայացվող հիմնական պահանջներին համապատասխանության մասին տեղեկություններ. ը) վնասակար միջամտություն` միջամտություն, որը վտանգում կամ խանգարում է ռադիոնավագնացության ծառայությանը կամ անվտանգության ապահովման այլ ծառայությունների գործառույթների իրականացմանը, կամ էլ նվազեցնում է ռադիոհաղորդակցության որևէ ծառայության գործառույթի որակը:
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ |
7. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է սարքավորումների իրացումն առանց համապատասխանության պարտադիր հավաստման: 8. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սարքավորումները պետք է ուղեկցվեն համապատասխանության սերտիֆիկատով և համապատասխանության նշանի մակնշմամբ: 9. Ցուցահանդեսների, շնորհանդեսների և նմանատիպ այլ միջոցառումների ընթացքում տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջներին չբավարարող սարքավորումների ցուցադրությունը չի արգելվում, եթե առկա է հստակ տեսանելի ցուցանակ առ այն, որ այդ սարքավորումները չեն կարող շուկա մուտք գործել կամ շահագործման մեջ դրվել նախքան սահմանված կարգով համապատասխանության հավաստումը:
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ |
10. Սարքավորումների վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգով չնախատեսված անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն` ա) օգտագործողի անվտանգության և առողջության պահպանումը, ներառյալ համապատասխանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի դրույթներին և «Կենցաղային պայմաններում լայն սպառման ապրանքների կիրառման ժամանակ ֆիզիկական գործոնների թույլատրելի մակարդակների» N 2-III-11/ 001-96/ միջպետական սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին. բ) էլեկտրամագնիսական համատեղելիության պահպանումը, ներառյալ համապատասխանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի դրույթներին: 11. Վնասակար միջամտությունից խուսափելու նպատակով և վերգետնյա տիեզերական ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթի և ուղեծրային ռեսուրսների արդյունավետ օգտագործելու համար սարքավորումները պետք է համապատասխանեն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում հաճախականությունների բաշխումների աղյուսակով սահմանված նորմերին: 12. Սարքավորումների, ցանցի ֆիզիկական բաղադրիչների կամ դրա գործառույթների առանց վնասելու օգտագործումը, ինչպես նաև ցանցային ռեսուրսների օգտագործումը չպետք է առաջացնեն էլեկտրոնային հաղորդակցության ծառայության որակի անընդունելի փոփոխություններ: 13. Սարքավորումներին ներկայացվող անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում նախատեսված ստանդարտներով սահմանված պահանջներին: 14. Սարքավորումների շահագործման փաստաթղթերը պետք է ընդգրկեն դրանց շահագործման եղանակները, տեղադրման, փոխադրման, պահման, օգտահանման (ոչնչացման), հավաքակցման (մոնտաժման), գործարկման և կարգավորման մասին տեղեկությունները, որոնք ապահովում են շահագործման պայմաններում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանությունը: Սարքավորումների շահագործման փաստաթղթերը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51287 և ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60065 ստանդարտներով սահմանված պահանջներին: 15. Առանձին դասին կամ տեսակին պատկանող սարքավորումների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորումն իրականացնող մարմնի կողմից կարող են սահմանվել հետևյալ լրացուցիչ պահանջները` ա) ցանցի միջոցով միևնույն դասին կամ տեսակին կամ այլ դասին կամ տեսակին պատկանող սարքավորումների փոխգործակցությանը (համատեղելիությանը) և համապատասխան փոխկապակցման կետերին միանալու ունակությանը ներկայացվող պահանջները. բ) օգտագործողի կամ բաժանորդի անհատական տվյալների և անձնական կյանքին վերաբերող այլ տեղեկությունների պաշտպանվածությունը կանխարգելող հատկություններով սարքավորումների օժտված լինելու վերաբերյալ պահանջները. գ) անբարեխիղճ օգտագործումից կամ չարաշահումներից զերծ մնալու և շտապ կանչի ծառայություններին հասանելիությունը երաշխավորող որոշակի հատկություններով սարքավորումների օժտված լինելու վերաբերյալ պահանջները. դ) հաշմանդամ օգտագործողների կողմից սարքավորումների օգտագործումն ընձեռելու հատկություններով դրանց օժտված լինելու վերաբերյալ պահանջները:
V. ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ |
16. Սարքավորումները պետք է ունենան համապատասխան մակնշում, որը պետք է նշված լինի դրանց վրա և (կամ) դրանց փաթեթվածքների վրա երևացող տեղում և (կամ) շահագործման փաստաթղթերում: Սարքավորումների վրա մակնշվածքը պետք է լինի ընթեռնելի, չջնջվող, երկարակյաց, զետեղված լինի օգտագործողի համար մատչելի տեղում և համապատասխանի ԳՕՍՏ Ռ 51287 և ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60065 ստանդարտներով սահմանված պահանջներին: 17. Սարքավորումների մակնշումը մասնավորապես պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները` ա) սարքավորման պայմանական անվանումը, մակնիշը, մոդելը, վերափոխակը (մոդիֆիկացիան), դասը (անհրաժեշտության դեպքում) և ծածկագիրը. բ) արտադրողի կամ մատակարարի անվանումը, ապրանքային կամ ֆիրմային նշանը (առկայության դեպքում) և գտնվելու վայրը. գ) անվանական լարումը կամ անվանական լարումների ընդգրկույթը, հոսանքի տեսակի պայմանական նշանը, փոփոխական հոսանքի դեպքում` հաճախությունները, անվանական հոսանքը և սպառվող կամ օգտակար անվանական հզորությունը. դ) արտադրման ամսաթիվը (ամիսը, տարին) և գործարանային համարը. ե) վտանգի մասին նախազգուշացումները և նախազգուշական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ցուցումները (անհրաժեշտության դեպքում). զ) նորմատիվ փաստաթղթի նշագիրը, որի պահանջներին համապատասխան արտադրված են սարքավորումները (առկայության դեպքում):
VI. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ |
17. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սարքավորումների համապատասխանության հավաստումը կարող է համատեղվել ցածր լարման և էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, ինչպես նաև անվտանգության այլ պահանջներին համապատասխանության հավաստման գործընթացի հետ, եթե անվտանգության այլ պահանջներ սահմանված են առանձին տեխնիկական կանոնակարգերով: 18. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին սարքավորումների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 1ս-7ս սերտիֆիկացման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ: Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը սերտիֆիկացված սարքավորումների և (կամ) դրանց սպառողական տարաների և ապրանքաուղեկից փաստաթղթերի վրա կարող են նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը սահմանելու մասին» N 1281-Ն որոշմամբ սահմանված ձևի համապատասխանության նշան: 19. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով սարքավորումների նմուշառումն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի ներկայությամբ, տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով, սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնով նախատեսված ստանդարտներին համապատասխան, բացառությամբ 7-ս սխեմայի, երբ սերտիֆիկացվում է եզակի ներմուծված արտադրատեսակ: Եթե սարքավորումների նորմատիվ փաստաթղթերով սահմանված են մեծ ծախսերի և ժամանակի հետ կապված փորձարկումներ, ինչպես նաև արտադրատեսակները դժվար փոխադրվող և պատվերով կատարվող են և (կամ) եթե փորձարկումների կատարումը բարդ է, իսկ նմուշները՝ թանկարժեք, ապա սերտիֆիկացման մարմինը կարող է որոշում ընդունել արտադրության գործընթացում կատարվող փորձարկումների հետ սերտիֆիկացման փորձարկումները համատեղելու մասին` սերտիֆիկացման մարմնի և փորձարկման լաբորատորիայի ներկայացուցիչների (փորձագետների) մասնակցությամբ: 20. Սարքավորումների նույնականացումն իրականացվում է համապատասխանության հավաստմանը ներկայացված սարքավորումների նմուշների և ապրանքաուղեկից փաստաթղթերի փորձաքննության եղանակով: 21. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան պետք է փորձարկումները կատարի սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնով նախատեսված ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներին համապատասխան: Բարդ համակարգերի դեպքում կատարվում են համակարգի օպտիմալ փոխդասավորության (կոնֆիգուրացիայի) նմուշի փորձարկումներ: 22. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ պետք է կնքի համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման պայմանագիր, եթե սերտիֆիկացումն իրականացվել է 2ս, 3ս, 4ս և 5u սխեմաներից որևէ մեկով: 23. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված սերտիֆիկացման սխեմայի և սարքավորումների ծառայության կամ երաշխիքի ժամկետների, բայց 3 տարուց ոչ ավելի: Սերտիֆիկացման սխեմաներին համապատասխան սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է` 1ս սխեմայի դեպքում` 6 ամիս, 2ս և 6ս սխեմաների դեպքում` 12 ամիս, 3ս սխեմայի դեպքում` 24 ամիս, 4ս, 5ս և 7ս սխեմաների դեպքում` 36 ամիս: 24. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի սահմանման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև սարքավորումների տվյալ խմբի վրա տարածվող այլ տեխնիկական կանոնակարգերով, ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով, սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատների գործողության ժամկետները: Նոր համապատասխանության սերտիֆիկատների գործողության ժամկետները սահմանվում են ոչ ավելի, քան էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ և ցածր լարման վերաբերյալ վերոհիշյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված ժամկետները: 25. Սերտիֆիկացման մարմինը, «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ: 26. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
VII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
27. Սարքավորումների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
28. Սույն տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջներին սարքավորումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
IX. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Ստանդարտի նշագիրը |
Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտների անվանումը |
ԳՕՍՏ 5238 |
Հաղորդալարային կապի կայանքներ. Գծերում առաջացող վտանգավոր լարումներից և հոսանքներից պաշտպանության սխեմաներ. Տեխնիկական պահանջներ |
ԳՕՍՏ 5651 |
Կենցաղային ռադիոընդունիչ սարքավորում. Ընդհանուր տեխնիկական պահանջներ |
ԳՕՍՏ 6343 |
Հեռախոսներ. Էլեկտրաձայնային պարամետրերի չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 7152 |
Միկրոֆոններ և պատիճավար հեռախոսներ ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 7153 |
Ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 7845 |
Հեռուստահեռարձակման համակարգ. Հիմնական պարամետրեր. Չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 11216 |
Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ համակարգերի բաշխիչ ցանցեր. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ, չափման և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 11515 |
Ձայնային հեռարձակման ուղիներ և կապուղիներ. Որակի հիմնական պարամետրեր. Չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 12252 |
Անկյունային մոդուլումով ցամաքային շարժական կապի ռադիոկայաններ. Տիպեր, հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 13420 |
Մայրուղային ռադիոկապի համար նախատեսված հաղորդիչներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ, չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 13924 |
Հեռարձակման անշարժ հաղորդիչներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 14663 |
Ռադիոկապի մայրուղային ընդունիչներ հեկտամետրային-դեկամետրային տիրույթի ալիքների համար. պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 16019 |
Ցամաքային շարժական ծառայության ռադիոկայաններ. Մեխանիկական և կլիմայական ազդեցության կայունության նկատմամբ պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 16842 |
Արդյունաբերական ռադիոխանգարումներ. Արդյունաբերական ռադիոխանգարումների աղբյուրների փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 18471 |
Հեռուստահեռարձակման պատկերի փոխանցման ուղի. Ուղու օղակներ և չափման ազդանշաններ |
ԳՕՍՏ 19463 |
Պատկերի մայրուղային կապուղիներ ռադիոռելեային և արբանյակային հաղորդման համակարգերի. Հիմնական պարամետրեր և չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 19654 |
Տվյալների փոխանցման կապուղիներ. Պարամետրերի չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 20532 |
I-V տիրույթի հեռուստատեսային ռադիոհաղորդիչներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 20855 |
Ազդանշանների կերպափոխիչ սարքավորումներ. Տոնային հաճախության համակցվող և ոչ համակցվող կապուղիների համար տվյալների փոխանցման սարքավորումներ. Տիպեր և հիմնական պարամետրեր |
ԳՕՍՏ 21655 |
Կապի միասնական ավտոմատացված համակարգի մայրուղային առաջնային ցանցի ուղիներ և կապուղիներ. Էլեկտրական պարամետրեր և չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 22505 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական ռադիոխանգարումներ ռադիոհաղորդման ընդունիչներից, հեռուստացույցներից և այլ կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայից. Նորմեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 22579 |
Միաշերտ մոդուլումով ցամաքային շարժական ծառայության ռադիոկայաններ. Տիպեր. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 22670 |
Ինտեգրալային թվային կապի ցանց. Տերմիններ և սահմանումներ |
ԳՕՍՏ 22937 |
Տվյալների փոխանցման և հեռագրային կապի համակարգերի երկբևեռային տեղական շղթաներ. Տիպեր և հիմնական պարամետրեր |
ԳՕՍՏ 23675 |
Տվյալների փոխանցման համակարգերի C2 համակցման շղթաներ. Էլեկտրական պարամետրեր |
ԳՕՍՏ 25007 |
Տվյալների փոխանցման սարքավորումների համակցում կապուղիների հաճախականային բաժանումով փոխանցման համակարգերի կապուղիների հետ. Լծորդման հիմնական պարամետրեր |
ԳՕՍՏ 26315 |
Կապուղիների հաճախականային բաժանումով փոխանցման համակարգերի խմբակային և գծային ուղիների սարքավորանք. Անվանական հարաբերական մակարդակների վերաբերյալ նորմեր. Փոխանցման ազդանշանների անվանական հարաբերական մակարդակներ և փոխադարձ միացման կետերում մուտքային և ելքային դիմադրություններ |
ԳՕՍՏ 26557 |
Կապի կապուղիներում ընդունվող տվյալների փոխանցման ազդանշաններ. Էներգետիկական պարամետրեր |
ԳՕՍՏ 26631 |
Ֆոտոֆաքսիմիլային տեղեկատվության ընդունման և հաղորդման համար ավելցուկի կրճատման միջոցներով ֆաքսիմիլային սարքավորում. Հիմնական պարամետրեր |
ԳՕՍՏ 26797 |
Հաղորդալարային կապի սարքավորանքի և էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունից սպասարկող անձնակազմի պաշտպանություն. Չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 26886 |
Փոխանցման թվային կապուղիների և կապի միասնական ավտոմատացված համակարգի առաջնային ցանցի խմբակային ուղիների համակցում. Հիմնական պարամետրեր |
ԳՕՍՏ 27049 |
Հաղորդալարային կապի սարքավորանքի և մթնոլորտային պարպումներից սպասարկող անձնակազմի պաշտպանություն |
ԳՕՍՏ 27232 |
Տվյալների փոխանցման սարքավորումների համակցում ֆիզիկական գծերի հետ. Հիմնական պարամետրեր |
ԳՕՍՏ 27908 |
Կապի միասնական ավտոմատացված համակարգի առաջնային ցանցի փոխանցման թվային թելքաօպտիկական համակարգերի համակցում. Անվանացուցակ և հիմնական պարամետրեր |
ԳՕՍՏ 28142 |
Ավտոմատ կանչի սարքավորում հեռախոսային կապի համար. Արտաքին սարքավորումների և կապի կապուղիների հետ փոխազդեցության ընթացակարգի նկատմամբ պահանջներ |
ԳՕՍՏ 28263, |
Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. ИГП1, ИГП2, ИГП3, ИГП4, ИГП5. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 28264, |
Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. ФС1, ФС2, ФС3. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 28265, |
Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. МК1, МК2, МК3. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 28266 |
Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. МПС, ПНС, УПТ, СП. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 28384 |
Հեռախոսային կայաններ. Տոնային հաճախականությամբ տեղեկատվական ձայնային (ակուստիկ) ազդանշանների պարամետրեր |
ԳՕՍՏ 28439 |
Էլեկտրահաղորդման գծերով թելքաօպտիկական փոխանցման համակարգերի սարքավորումներ թվային. Ընդհանուր տեխնիկական պահանջներ |
ԳՕՍՏ 28449 |
Ավտոմատ հեռախոսային կայաններ. Էլեկտրոնային ավտոմատ հեռախոսային կայանների կոորդինատայինների հետ փոխգործակցության ընդհանուր պահանջներ. |
ԳՕՍՏ 28749 |
2400 բիթ/վ արագությամբ ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանցի կոմուտացվող կապուղիներով միաժամանակյա երկկողմանի տվյալների փոխանցման համար ազդանշանների փոխակերպման սարքավորումներ. Տիպեր և հիմնական պարամետրեր |
ԳՕՍՏ 28871 |
Թվային թելքաօպտիկական փոխանցման համակարգերի գծային ուղիների սարքավորումներ. Հիմնական պարամետրերի չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 29156 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն նանովայրկենական իմպուլսային խանգարումների նկատմամբ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 29191 ԻԷԿ 801-2-91 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրաստատիկական պարպման նկատմամբ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 29216 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկատվական տեխնիկայի սարքավորանքից առաջացող արդյունաբերական ռադիոխանգարումներ. Նորմեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 29280 ԻԷԿ 1000-4092 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Փորձարկումներ խանգարումակայունության նկատմամբ. Ընդհանուր դրույթներ |
ԳՕՍՏ 30318 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահանջներ ռադիոհաղորդիչների ռադիոհաճախականությունների շերտի լայնության արտաշերտային ճառագայթման նկատմամբ. Չափումների և վերահսկման մեթոդներ |
ԳՕՍՏ 30320 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական ռադիոխանգարումներ կարճատև ռադիոխանգարումների աղբյուր պարունակող սարքերից. Նորմեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 30338 |
Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական. Սարքվածքներ ռադիոհաղորդիչ բոլոր կարգերի և նշանակումների ժողովրդատնտեսական կիրառման. Հաճախականության թույլատրելի շեղումներին ներկայացվող պահանջներ. Չափման և վերահսկման մեթոդներ |
ԳՕՍՏ 30428 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական հաղորդալարային կապի սարքավորանքից. Նորմեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 30429 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական քաղաքացիական նշանակման ծառայողական ռադիոընդունման սարքվածքների հետ համատեղ տեղակայվող սարքավորանքից և ապարատուրայից. Նորմեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50009 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50628 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Անհատական էլեկտրոնային հաշվողական մեքենաների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50648 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական հաճախականության մագնիսական դաշտի նկատմամբ կայունություն. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50736 |
Ցամաքային շարժական ռադիոկապի համակարգերի ալեհավաքա-ֆիդերային սարքեր. Տիպեր, հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50739 |
Միջոցներ հաշվողական տեխնիկայի. Տեղեկատվության պաշտպանություն չարտոնված մուտքից. Ընդհանուր տեխնիկական պահանջներ |
ԳՕՍՏ Ռ 50799 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոկապի տեխնիկական միջոցների կայունությունը էլեկտրասնուցման ցանցի էլեկտրաստատիկ պարպման իմպուլսային խանգարումների և լարման դինամիկ փոփոխությունների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50829 |
Ռադիոկայանների, ընդունիչ-հաղորդիչ սարքերի օգտագործմամբ ռադիոէլեկտրոնային ապարատուրայի և դրանց բաղկացուցիչ մասերի անվտանգությունը. Ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50839 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկագիտության և հաշվողական տեխնիկայի միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50842 |
Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոհաղորդող սարքեր ժողովրդատնտեսական կիրառման. Կողմնակի ռադիոճառագայթումներին ներկայացվող պահանջներ. Չափման և վերահսկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50867 |
Ռադիոռելեային կապի գծերի ալեհավաքներ. Դասակարգում և ընդհանուր տեխնիկական պահանջներ |
ԳՕՍՏ Ռ 50890 |
Փոքր հզորության հեռուստատեսային հաղորդիչներ. Հիմնական պարամետրեր. Տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50932 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հաղորդալարային կապի սարքավորանքի կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50933 |
Ներզոնային ռադիոռելեային գծերի կապուղիներ և ուղիներ. Հիմնական պարամետրեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51138 |
ԳԲՀ և ՈՒԲՀ տիրույթներով հեռուստառադիոհեռարձակող անշարժ հաղորդող կայանների ալեհավաքներ. Դասակարգում, տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51241 |
Մուտքի կառավարման ու հսկման միջոցներ և համակարգեր. Դասակարգում. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51287 |
Բաժանորդային հեռախոսային տեխնիկա. Անվտանգության պահանջներ և փորձարկումների մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51317.3.2 (ԻԷԿ 61000-3-2) |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. 16Ա-ից ոչ ավելի հոսանք (մեկ ֆազում) օգտագործող տեխնիկական միջոցների կողմից հոսանքի ներդաշնակ բաղադրիչների էմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51317.3.3 (ԻԷԿ 61000-3-3) |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Լարման տատանումներ և առկայծում` առաջացած էլեկտրամատակարարման ցածրավոլտ համակարգերին միացրած 16 Ա (մեկ ֆազում) հոսանք օգտագործող տեխնիկական միջոցների կողմից. Նորմեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51317.3.8 (ԻԷԿ 61000-3-8) |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ցածրավոլտ էլեկտրական ցանցերով ազդանշանների հաղորդում. Ազդանշանների մակարդակներ, հաճախականությունների շերտեր և էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր |
ԳՕՍՏ Ռ 51317.4.2 (ԻԷԿ 61000-4-2) |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրաստատիկական պարպման նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51317.4.3 (ԻԷԿ 61000-4-3) |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51317.4.4 (ԻԷԿ 61000-4-4) |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն նանովայրկենական իմպուլսային խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51317.4.5 (ԻԷԿ 61000-4-5) |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն մեծ էներգիայի միկրովայրկենական իմպուլսային խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51317.4.6 (ԻԷԿ 61000-4-6) |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական դաշտերի հաղորդմանը հասցված խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51317.4.11 (ԻԷԿ 61000-4-11) |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրասնուցման լարման դինամիկական փոփոխությունների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51317.4.12 (ԻԷԿ 61000-4-12) |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն տատանողական մարող խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51317.6.1 (ԻԷԿ 61000-6-1) |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Բնակելի, առևտրային և արտադրական գոտիներում կիրառվող փոքր էներգասպառմամբ տեխնիկական միջոցների կայունություն էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ, պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51317.6.2 (ԻԷԿ 61000-6-2) |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն արդյունաբերական գոտիներում օգտագործվող տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51317.6.3 (ԻԷԿ 61000-6-3) |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Բնակելի, առևտրային և արտադրական գոտիներում կիրառվող փոքր էներգասպառմամբ տեխնիկական միջոցներից առաջացած խանգարումների էմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51317.6.4 (ԻԷԿ 61000-6-4) |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական գոտիներում կիրառվող տեխնիկական միջոցներից առաջացած խանգարումների էմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51318.22 (ՍԻՍՊՌ 22) |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական տեխնոլոգիայի սարքավորանքից առաջացած ռադիոխանգարումներ. Նորմեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51318.24 (ՍԻՍՊՌ 24) |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորանքի կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51320 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական. Արդյունաբերական ռադիոխանգարումների աղբյուրներ հանդիսացող տեխնիկական միջոցների փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51513 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ համակարգերի բաշխիչ ցանցերի սարքավորանք. Էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր, խանգարումակայունության պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51515 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Խանգարումակայունություն ռադիոհաղորդման ընդունիչների, հեռուստացույցների և այլ կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայի. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51523 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Խանգարումաէմիսիա մասնագիտական լսաապարատներից, տեսաապարատներից, լսադիտողական ապարատներից և հանդիսադիր միջոցառումների լուսային սարքերի ղեկավարման ապարատներից. Նորմեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51527 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հաստատուն հոսանքի լարման կայունացված աղբյուրներ. Կոնդուկտիվ էլեկտրամագնիսական խանգարումներ. Նորմեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51558 |
Պահպանման համակարգեր հեռուստատեսային. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51662 |
Հաղորդիչ ալեհավաքների կոմուտատորներ. Հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51663 |
Սարքեր միաժամանակյա աշխատանքի ցածր և միջին հաճախականությունների հաղորդիչների ընդհանուր ալեհավաքով (ընդհանուր ֆիդեռ). Հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51699 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահպանման ազդասարքերի տեխնիկական միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51741 |
Ռադիոհեռարձակման անշարժ հաղորդիչներ ՇԲՀ ընդգրկույթի. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափումների մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51742 |
Ռադիոհեռարձակման անշարժ հաղորդիչներ ցածր, միջին և բարձր հաճախականության ընդգրկույթի լայնութային մոդուլացմամբ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափումների մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51820 |
Տոնային հաճախականության ռադիոկապուղիների համար ազդանշանների կերպարափոխման սարքավորումներ. Տիպեր, տեխնիկական բնութագրեր և կցորդման պարամետրեր |
ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60065 |
Ձայնա-, տեսա- և նմանատիպ էլեկտրոնային ապարատուրա. Անվտանգության պահանջներ |
ԳՕՍՏ Ռ 1 60950 |
Տեղեկատվական տեխնոլոգիաների հանդերձանքի անվտանգություն | |