Գլխավոր տեղեկություն
Номер
N 395
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.05.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԿՈ 1996/12, դեկտեմբեր 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.12.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.12.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.12.1996
Дата вступления в силу
01.01.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 դեկտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1996 թվականի N 395

քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը հաստատելու մասին» N 382 որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնել «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պաշտոնական պարբերականը:

2. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պաշտոնական պարբերականի հրատարակման աշխատանքների ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

(2-րդ կետը փոփ. 20.04.00 N 195)

3. Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի հրատարակման աշխատանքների կազմակերպումը, այդ ակտերի հրատարակման ուղարկումը, դրանց ճիշտ և ժամանակին հրատարակման նկատմամբ վերահսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վրա:

(3-րդ կետը փոփ. 20.04.00 N 195)

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի պաշտոնական թարգմանությունն օտար լեզուներով իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

(4-րդ կետը փոփ. 20.04.00 N 195)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ