Գլխավոր տեղեկություն
Номер
N 1588-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.11.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.12.29/32(130) Հոդ.1246
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.11.2006
Дата вступления в силу
30.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2006 թվականի N 1588-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2006 թվականի հուլիսի 31-ին 2410,3 հազ. դրամ գնահատված արժեքով «ԳԱԶ-322130» մակնիշի ավտոմեքենան (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով: Սահմանել օտարվող գույքի մեկնարկային գինը` 1807,7 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված  կարգով կազմակերպել և անցկացնել աճուրդ` աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակելով ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների և գույքի արժեքի  որոշման հետ կապված վճարների մասին.

բ) աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

3. Սահմանել, որ`

ա) աճուրդի հաղթողը պարտավոր է`

աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը` Հայաստանի Հանրապետության արժույթով,

իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 82392 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) առաջին աճուրդում գույքը չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ և գույքի  մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի  20 տոկոսի չափով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 11
Երևան