ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1993 թվականի մայիսի 29-ին Հաագա քաղաքում ստորագրված «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին կոնվենցիան (կից հայտարարություններով)։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Տ. Թորոսյան |
23 հոկտեմբերի 2006 թվականի, քաղ. Երևան Ն-304-3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՐԴԵԳՐՄԱՆ
ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի 22-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ իր տարածքում մշտապես բնակվող երեխաների որդեգրումը կարող է տեղի ունենալ, եթե Կենտրոնական մարմինների գործառույթները կատարվել են Կոնվենցիայի 22-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան։
2. Կոնվենցիայի 25-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ ինքը պարտավորված է չի լինելու սույն Կոնվենցիայի դրույթներով՝ 39-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա կնքված համաձայնագրի համաձայն իրականացված որդեգրումների ճանաչման առումով։