Գլխավոր տեղեկություն
Номер
N 704-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.10.04/51(506) Հոդ.1068
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
23.09.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.09.2006
Дата вступления в силу
14.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2006 թվականի N 704-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 370 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի «Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը, որդեգրման հարցերով մարզային հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 370 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրից հանել «որդեգրման հարցերով մարզային հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը» բառերը,

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» ենթակետը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 23
Երևան