040.0405.26.06.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 1998 թվականի N 405
քաղ. Երևան
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կասեցնել բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները, բացառությամբ միջազգային համաձայնագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն գործող արտաբյուջետային հաշիվներով գործառնությունների:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ` մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ իրենց համակարգի բյուջետային հիմնարկների արտաբյուջետային բանկային հաշիվներ ունենալու կամ այդ հիմնարկները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` թույլատրել հանրապետական, մարզային և տեղական ենթակայության ուսումնական հաստատությունների, մշակույթի բնագավառի բյուջետային հիմնարկների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան) արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները` մինչև 1999 թվականի մարտի 31-ը.
բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 17.10.98 N 637)
(3-րդ կետը խմբ., փոփ. 17.10.98 N 637, փոփ. 02.02.99 N 43)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |