«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2006 թվականի N 1466-Ն
ԻՆՈՎԱՑԻՈՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն ոլորտի զարգացման հետևյալ գերակայությունները`
ա) ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը,
բ) էներգիայի այլընտրանքային աղբյուրները,
գ) բարձր տեխնոլոգիական մշակումները,
դ) էկոլոգիապես նախընտրելի տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումը:
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ իրականացնել ինովացիոն ոլորտի գերակա ուղղությունների զարգացման ապահովմանն ուղղված միջոցառումներ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|