Գլխավոր տեղեկություն
Номер
N 1288-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.10.04/51(506) Հոդ.1053
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.09.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.09.2006
Дата вступления в силу
14.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 23 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2006 թվականի N 1288-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 210-Ն որոշման մեջ կատարել հետևյալ  փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում և 1, 2, 3, 4, 5 ու 6-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.

բ)  որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերության մեջ «7» թիվը փոխարինել «18» թվով, «կազմակերպումը, նրանց այլ խնամակալական մանկական կազմակերպություններ տեղափոխումն է» բառերը` «կազմակերպումն է» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 16
Երևան