Գլխավոր տեղեկություն
Номер
N 898-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.07.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.07.2006
Дата вступления в силу
04.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2006 թվականի N 898-Ա

 

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՎԻԱՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «2006 թվականի մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհված անձանց հուղարկավորությանը պետական աջակցություն ցուցաբերելու մասին» N 539-Ա որոշման համաձայն բացված գանձապետական արտաբյուջետային 900013017026 ժամանակավոր հաշվում կուտակված միջոցներից իրականացնել հետևյալ վճարումները`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` 2006 թվականի մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց 85 ընտանիքներին նյութական օգնություն ցույց տալու նպատակով` 85,000.0 հազ. դրամի և Վրաստանի 2 քաղաքացիների ընտանիքներին նյութական օգնություն ցույց տալու նպատակով` 2,000.0 հազ. դրամի չափով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով), յուրաքանչյուր զոհվածի հաշվով` 1,000.0 հազ. դրամ,

բ) Երևանի քաղաքապետին` 2006 թվականի մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված ուղևորների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատրաստման աշխատանքների ֆինանսավորման համար` սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն վճարումների իրականացումից հետո գանձապետական արտաբյուջետային 900013017026 ժամանակավոր հաշվում մինչև սույն որոշման 3-րդ կետի համաձայն նշված հաշվի մուտքերի արգելափակման օրվա դրությամբ կուտակված միջոցների` առաջացող մնացորդի գումարի չափով (Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացվող ծախսերի` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների բաշխմանը համապատասխան):

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հատկացված միջոցները 2006 թվականի մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին տրամադրվում են կանխիկ ձևով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման ընդունման պահից 30 օր հետո արգելափակել գանձապետական արտաբյուջետային 900013017026 ժամանակավոր հաշվին գումարների մուտքագրումը և սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված վճարումների կատարումից հետո փակել այդ հաշիվը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հուլիսի 3
Երևան