Գլխավոր տեղեկություն
Номер
N 931-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.07.2006
Дата вступления в силу
11.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 2006 թվականի N 931-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1389-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1389-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

ա) որոշման 6.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.1. Ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացներն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը».

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.2, 6.3 և 6.4-րդ կետերով.

«6.2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 42-րդ կետի` հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակը` համաձայն հավելվածի:

6.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտորին` կազմել փոխադարձ ակտ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հատկացված ֆինանսական միջոցների ծախսման և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կողմից` նշված միջոցների հաշվին ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացների կազմակերպման և մասնակիցների որակավորման մասին:

6.4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտորին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին փոխանցել ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացների կազմակերպմանն ու մասնակիցների որակավորմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը (դասընթացներին մասնակցող քաղաքացիների դիմումների հաշվառման մատյանները, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կողմից վարվող` որակավորման վկայականների հաշվառման մատյանները, պատվիրված և չտրամադրված որակավորման վկայականները)»:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հուլիսի 7
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
հուլիսի 6-ի N 931-Ա որոշման

Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ

 

Խումբը

Ենթախումբը

Ծրագիրը

ՀՀ
գերատեսչության
անվանումը

Ծախսերի անվանումները

Գումարը
(դրամ)

01

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

այդ թվում`
 
 

06

Օրենսդիր մարմին, պետական կառավարում

այդ թվում`

Ընտրություններ և հանրաքվեներ

 
   

03

Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպում

6.000.000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան