«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2006 թվականի N 947-Ա
«ՕՍՍ-ԶՎԵԶԴԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1934-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մերժել «ՕՍՍ-Զվեզդա» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված արբանյակային կապի երկրային կայանի (մակնիշը` «Ստանդարտ F1», համարը` 014, մաքսային հայտարարագիրը` 2004 թվականի հունիսի 2-ի N C 10564) նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հուլիսի 11 |