«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2006 թվականի N 948-Ա
«ԴԱՆԻՇ ԷՆԵՐՋԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևանի Ծովակալ Իսակովի N 50 հասցեում գտնվող ինժեներական մասնաշենքի 6-րդ հարկից 127.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը 18 ամիս ժամկետով` անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Դանիշ էներջի մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Սահմանել, որ «Դանիշ էներջի մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է իր միջոցների հաշվին իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վերանորոգման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը` պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով «Դանիշ էներջի մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հուլիսի 11 |