Գլխավոր տեղեկություն
Номер
N 479-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.10.02/24(233) Հոդ.312
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
15.08.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
18.08.2006
Дата вступления в силу
12.10.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006292

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 օգոստոսի 2006 թ.                                    N 479-Ն
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1.  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագրում» (այսուհետ՝ ծրագիր) կատարել հետևյալ լրացումները.

1.1. ծրագրի 5.1 կետը լրացնել 5.1.3 և 5.1.4 ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.1.3. Միջերկրածովային կրիա,

5.1.4. Կովկասյան անտառակատու».

1.2. ծրագրի 6-րդ կետի աղյուսակը լրացնել 5-րդ և 6-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

5 Միջերկրածո-
վային կրիա
100 դրամ արծաթ, 9250±50
պղինձ, 750±50
28,28±
0,25
38,61±
0,15
հարթ բրիլիանթ
անսըրկյուլեյթիդ
3000
6 Կովկասյան
անտառա-
կատու
100 դրամ արծաթ, 9250±50
պղինձ, 750±50
28,28±
0,25
38,61±
0,15
հարթ  բրիլիանթ
անսըրկյուլեյթիդ
3000

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. օգոստոսի 18
Երևան