«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2006 թվականի N 977-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔԻ ՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1741-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Վայոց ձորի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել վերջինիս ամրացված` Եղեգնաձորի Շահումյան փողոցի N 1 շենքից 19 855 000 դրամ հաշվեկշռային արժեքով, 746 քառ. մետր մակերեսով շենքի մասը (որից` 275 քառ. մետր` նկուղային հարկից) և նվիրաբերել Եղեգնաձորի քաղաքային համայնքին` նշված շենքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Վայոց ձորի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը մնացած 505 քառ. մետր տարածքը վերանորոգելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Եղեգնաձորի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի մասի նվիրաբերության պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հուլիսի 15 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|