Գլխավոր տեղեկություն
Номер
N 977-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.07.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.07.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.07.2006
Дата вступления в силу
20.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2006 թվականի N 977-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔԻ ՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1741-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Վայոց ձորի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել վերջինիս ամրացված` Եղեգնաձորի Շահումյան փողոցի N 1 շենքից 19 855 000 դրամ հաշվեկշռային արժեքով, 746 քառ. մետր մակերեսով շենքի մասը (որից` 275 քառ. մետր` նկուղային հարկից) և նվիրաբերել Եղեգնաձորի քաղաքային համայնքին` նշված շենքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Վայոց ձորի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը մնացած 505 քառ. մետր տարածքը վերանորոգելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Եղեգնաձորի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի մասի նվիրաբերության պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով համայնքի միջոցների հաշվին: 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հուլիսի 15
Երևան