Գլխավոր տեղեկություն
Номер
N 1296-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.10.04/51(506) Հոդ.1059
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.09.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.09.2006
Дата вступления в силу
14.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 25 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 2006 թվականի N 1296-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության  և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի (այսուհետ` կոնցեսիոն պայմանագիր) դրույթներն ու պահանջները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության միջև բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունը կոնցեսիոն պայմանագրի թիվ 2 լրացում կատարելու մասին, և այն, որ այդ լրացումն ուղղված է «Զվարթնոց» օդանավակայանի ներկայիս սպասարկումների որակի բարձրացմանն ու նոր տեխնոլոգիաների ներգրավմանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ կոնցեսիոն պայմանագրի թիվ 2 լրացմանը` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին ստորագրելու կոնցեսիոն պայմանագրի թիվ 2 լրացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 20
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1296-Ն որոշման

ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԹԻՎ 2 ԼՐԱՑՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ կհիշատակվի  որպես «Կառավարություն»),  որի անունից, որպես լիազոր ներկայացուցիչ, հանդես է գալիս պրն Արտյոմ Մովսեսյանը, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1296-Ն որոշման հիման վրա (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ 1), մի կողմից,

 

և

 

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը (այսուհետ կհիշատակվի որպես «Կառավարիչ»), հարկ վճարողի հաշվառման համարը` 02562664, ՀՀ, քաղ. Երևան-42, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ԱՄՕ-ի շենք իրավաբանական հասցեով, ի դեմս Տնօրեն պրն Խուան Պաբլո Գեչիջյանի, գործում է կանոնադրության հիման վրա և օժտված է բավականաչափ լիազորություններով` ստորագրելու սույն փաստաթուղթը, մյուս կողմից,

 

Կառավարությունը և Կառավարիչը միասին կհիշատակվեն որպես «Կողմեր»,

 

հաշվի առնելով, որ`

 

A. 2001 թ. դեկտեմբերի 17-ին Կառավարությունը և Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.-ն կնքել են պայմանագիր «Զվարթնոց» Միջազգային Օդանավակայանի («Օդանավակայան») կոնցեսիայի` կառավարման, շահագործման և օգտագործման մասին:

B. 2002 թ. մայիսի 17-ին Կառավարությունը և Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.-ն
կնքել են Ա կետում նշված կոնցեսիոն պայմանագրի լրացում (լրացմամբ հանդերձ կհիշատակվի որպես «Պայմանագիր»): Համաձայն նշված լրացման` Կառավարիչն ստանձնել է Պայմանագրով Կառավարչի բոլոր իրավունքները և պարտականությունները:

C. Կողմերը ցանկանում են փոփոխել Պայմանագրի 8.1-ին կետի 12-րդ ենթակետը, համաձայն որի Կառավարությունը պարտավորվել է ապահովել փրկարար և հրշեջ ջոկատ և պայմաններ` համաձայն հետևյալ չափանիշների. ԻԿԱՕ-Հավելված 14, գլուխ 9, «Հրատապ և այլ ծառայություններ», ինչպես նաև` ԻԿԱՕ-ի հարակից ձեռնարկներ, ինչպես նաև Պայմանագրի 8.1-ին կետի 5-րդ ենթակետը, համաձայն որի Կառավարությունը պարտավորվել է մատուցել օդանավերի և ենթակառույցների հակահրդեհային պաշտպանության ծառայություններ՝ միջազգային օդանավակայանների չափանիշներին և Չիկագոյի կոնվենցիայի 12 հավելվածին համապատասխան:

D. 2006 թ. հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը թիվ 1.1-383 նամակով դիմել է  Կառավարչին` խնդրելով համագործակցել հրշեջ գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորման, Օդանավակայանում հակահրդեհային անվտանգության ապահովման հարցում:

E. Կառավարիչը պատրաստակամություն է հայտնում ստանձնելու հակահրդեհային անվտանգության ապահովման պարտականությունը, ինչպես նաև Օդանավակայանի տարածքում օդանավերի վթարի ենթարկվելու դեպքում` փրկարար ջոկատի և պայմանների ապահովման պարտականությունը:
 
F. Վերը նշվածի արդյունքում Կառավարչից կպահանջվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Հետևաբար, Կողմերը հնարավոր են համարում անհրաժեշտության դեպքում վերանայել և փոփոխել ավիացիոն վճարները` Պայմանագրի 12-րդ կետով նախատեսված կարգով։

G. Ներկայումս ահաբեկչության դեմ տարվող պայքարի հետ կապված` ԻԿԱՕ-ն և մյուս միջազգային ավիացիոն կազմակերպություններն առաջարկել են օդանավակայաններին կիրառել ուղևորների և օդանավերի անվտանգության ապահովման նոր տեխնոլոգիաներ: Անվտանգության ապահովման նոր տեխնոլոգիաների ներդրումը և կիրառումն ապահովելու կապակցությամբ Կողմերը համաձայնում են, որ Կառավարիչը կսահմանի Անվտանգության Վճար, որի չափը Կողմերը կորոշեն սույն Լրացմամբ փոխադարձ համաձայնությամբ` լրացում կատարելով Հավելված Բ-ում:

Կողմերը համաձայնեցին.

 

1. 2007 թ. հունվարի 1-ից ժամը 00:00-ից սկսած և Պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում Կառավարիչը պարտավորվում է ապահովել փրկարար և հրշեջ ջոկատ և պայմաններ` հետևյալ չափանիշների` ԻԿԱՕ-Հավելված 14, գլուխ 9, «Հրատապ և այլ ծառայություններ», ինչպես նաև` ԻԿԱՕ-ի հարակից ձեռնարկներ, և Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համաձայն: Կառավարիչը պարտավորվում է ապահովել փրկարար ջոկատ և պայմաններ միայն և բացառապես Օդանավակայանի տարածքում օդանավերի վթարի ենթարկվելու դեպքում:

Նշված պահից Կառավարությունը կազատվի այդ պարտականությունից և Պայմանագրի 8.1-ին կետի 12-րդ ենթակետը կհամարվի համապատասխանորեն փոփոխված:

2. ԻԿԱՕ 9.1.3. բաժնում, Հավելված 14, գլուխ 9, «Հրատապ և այլ ծառայություններ» նշված ընկերությունների գործունեության պլանավորման և ըստ էության համակարգման և յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի արձագանքման ղեկավարման պարտականությունն ամբողջությամբ  կշարունակի կրել Կառավարությունը:

Կառավարությունն իր իրավասու մարմինների միջոցով պարբերաբար և Պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում սահմանում է հրշեջ ջոկատի պայմաններ, հրշեջ ջոկատի պատրաստվածությունը, բավարար լինելը գնահատելու և հաստատելու պայմաններ:

3. Հրշեջ ջոկատի անդամների ընթացիկ քանակը, որակավորումը և հրշեջ պայմանները կբարձրացվեն կամ կբարելավվեն միայն և այն չափով, որքանով դա պահանջվում է ԻԿԱՕ-ի կարգավորումներով: Կառավարչի կողմից նման բարձրացումներ կամ բարելավումներ  կատարելու հնարավոր պահանջի անհրաժեշտությունը գնահատելիս` Կառավարությունը կիրառում է նույն չափանիշները, որոնք կիրառվում էին իր կողմից հրշեջ ջոկատ և պայմաններ ապահովելու ժամանակ:

4. Կառավարիչը պարտավորվում է մատուցել Պայմանագրի 8.1-ին կետի 5-րդ ենթակետով նախատեսված օդանավերի և ենթակառույցների հակահրդեհային պաշտպանության ծառայություններ՝ միջազգային օդանավակայանների չափանիշներին համապատասխան:

Սույն Լրացումն ուժի մեջ մտնելու պահից Կառավարությունը կազատվի այդ պարտականությունից, և Պայմանագրի 8.1-ին կետի 5-րդ ենթակետը կհամարվի համապատասխանորեն փոփոխված:

5. Ավիացիոն վճարները կվերանայվեն Պայմանագրի 12-րդ կետով նախատեսված կարգով` սույն Լրացման 1-ին կետով նախատեսված պարտականության իրականացմամբ պայմանավորված` Կառավարչի կողմից կատարվելիք ներդրումներին համամասնորեն:

6. Բացառությամբ Օդանավակայանի տարածքում օդանավերի վթարի ենթարկվելու դեպքերի` Պայմանագրի 8.1-ին կետի 12-րդ ենթակետով նախատեսված փրկարար ջոկատ և պայմաններ ապահովելու պարտականությունը շարունակում է կրել Կառավարությունը:

7. Հիմք ընդունելով ԻԿԱՕ-ի կարգավորումները` Կողմերը համաձայնում են սահմանել վճարի նոր տեսակ` Անվտանգության Վճար (մեկնող, տարանցիկ և ժամանող) ուղևորների հաշվարկով:

8. 2006 թ. նոյեմբերի 1-ից սկսած` Անվտանգության Վճարը կգանձվի յուրաքանչյուր մեկնող ուղևորից 2 (երկու) եվրոյի չափով: 

9. Սույն Լրացումն ուժի մեջ մտնելու պահից Պայմանագրի Հավելված Բ-ն կհամարվի համապատասխանորեն լրացված:

10. Պայմանագրի դադարման դեպքում` անկախ դադարման պատճառներից և հիմքերից, դադարում է սույն Լրացմամբ Կառավարչի ստանձնած պարտականությունը:

11. Կողմերը համաձայնում են, որ սույն Լրացումը ենթակա է նոտարական վավերացման:

12. Սույն թիվ 2 Լրացումը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը և փոխարինում է Կողմերի միջև 08.06.2002 թ. կնքված «Կառավարչի կողմից որոշ փոխհատուցումներ կատարելու վերաբերյալ մտադրությունների հուշագրին»:

13. Սույն Լրացումը կազմված է հայերեն և անգլերեն լեզուներով` 4 (չորսական) հավասարազոր ուժ ունեցող օրինակներից։

Ի վկայություն դրա` Կողմերը 2006 թ. _________ __ -ին Երևան քաղաքում կնքեցին սույն Լրացումը:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


________________________
Արտյոմ Մովսեսյան
Կառավարության լիազոր ներկայացուցիչ

ԿԱՌԱՎԱՐԻՉ


_____________________
Խուան Պաբլո Գեչիջյան
«Արմենիա» Միջազգային
Օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն
______________________

 

Երկու հազար վեց թվականի_______________սույն պայմանագիրը վավերացված է իմ`___________Նոտարական Տարածքի նոտար________________կողմից:

 

 

Պայմանագիրն ստորագրած անձանց ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև (իրավաբանական անձի) իրավունակությունը, նրա ներկայացուցչի լիազորություններն ստուգված են:

 

 

Գրանցված է սեղանամատյանում`  _________________ -ով։

 

 

  Գանձված են պետական և ծառայության տուրքեր` համաձայն
«Պետական տուրքի մասին» և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքների
:

 

 

Նոտար ______________________

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան