«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2006 թվականի N 994-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինության` «ԱՆ-32» մակնիշի ինքնաթիռը (սերիական համարը` 3209, ինդեքսը` EK 48026) (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ադլեն ինկ.» ընկերությանը (հասցեն` Բահամյան կղզիներ, Նասաու, Սաֆրի հրապարակ, 205) (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել`
ա) գույքի վաճառքի գինը՝ 500 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
բ) որ գնորդը պարտավոր է մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշվին վճարել սույն կետի «ա» ենթակետով սահմանված գումարը, ինչպես նաև իր միջոցների հաշվին վճարել գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հուլիսի 20 |