«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2006 թվականի N 1069-Ա
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» N 796-Ն որոշմամբ հաստատված կենսաթոշակային բարեփոխումների միջոցառումների ժամանակացույցի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովելու նպատակով ստեղծել կենսաթոշակային համակարգի բարեփոխումները ղեկավարող խորհուրդ հետևյալ կազմով`
Ա. Մարգարյան | - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Վ. Խաչատրյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
Ա. Վարդանյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
Կ. Ճշմարիտյան | - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար |
Տ. Սարգսյան | - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Մինասյան | - ՀՀ Ազգայի ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Պետրոսյան | - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Լ. Գևորգյան | - ՀՀ Նախագահի օգնական |
Վ. Խաչիկյան | - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 2 |