Գլխավոր տեղեկություն
Номер
N 1273-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.09.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.09.27/50(505) Հոդ.1044
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.09.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.09.2006
Дата вступления в силу
28.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 2006 թվականի N 1273-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 948-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության  2005 թվականի հունիսի 9-ի «Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 948-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` «Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման միջոցառումների ցանկը լրացնել հետևյալ  բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

 

«
10.1. Ծաղկաձոր քաղաքի տարածքում
Հայաստանի հանրային
հեռուստատեսության
ծրագրի սփռման ապահովում
ՀՀ տրանսպորտի
և կապի նախա-
րարություն
2007 թ.
ընթացքում

Ֆինանսական անհրաժեշտ
ծավալները կհստակեցվեն
նախագծային աշխատանքները
կատարվելուց հետո, և
ֆինանսավորումը կիրականացվի
Հայաստանի Հանրապետության
2007 թվականի պետական բյուջեից:

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 12
Երևան