Գլխավոր տեղեկություն
Номер
N 1101-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.08.2006-30.12.2006)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.08.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.08.2006
Дата вступления в силу
11.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 օգոստոսի 2006 թվականի N 1101-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի պահանջներին համապատասխան` հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի աշխատանքային խմբի կազմում ընդգրկված` քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միանվագ պարգևատրումներ, ինչպես նաև նշված աշխատանքային խմբի կազմում ընդգրկված` հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ վարձատրություն տրամադրելու նպատակով`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 2770,5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների և դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով` 2250,0 հազ. դրամ, և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով` 520,5 հազ. դրամ).

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 877,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների և դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով` 700,0 հազ. դրամ, և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով` 177,0 հազ. դրամ)։

2. «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի աշխատանքային խմբի կազմում ընդգրկված` քաղաքացիական ծառայող չհանդիսացող և հայեցողական պաշտոն չզբաղեցնող փորձագետներին վարձատրություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 5553,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերում» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. օգոստոսի 4
Երևան