«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2005 թվականի N 1633-Ա
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել «ԿանԱԶ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի լիազոր ներկայացուցիչների որոշմանը՝ բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, օրենքով սահմանված կարգով ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Ազատության N 21ա հասցեում գտնվող` 434.0 դրամ մնացորդային արժեքով և 21 քառ. մետր մակերեսով, և Արղության փակուղի N 4 հասցեում գտնվող` 3225 դրամ մնացորդային արժեքով և 30,0 քառ. մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքերի բնակելի տարածքների առանձնացմանն ու դրանք «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնելուն` այնտեղ բնակվող քաղաքացիներին` որպես բնակելի տարածություն սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու առաջարկությանը` համաձայն հավելվածի: Գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումները կատարել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով:
2. Երևանի քաղաքապետին` եռամսյա ժամկետում` սահմանված կարգով իրականացնել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելով քաղաքացիների միջոցների հաշվին:
|
Ա. Մարգարյան |
2005 թ. հոկտեմբերի 11 |
|
Ց ՈՒ Ց Ա Կ
ԱՅՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ Ազգանունը, անունը Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը Բնակտարածության պատկանելությունը Հատկացման տարեթիվը Գրանցման տարեթիվը Կոլեկտիվի համաձայնությունը Դիմումի մուտքա-գրման ամսաթիվը Վերադաս մարմնի համաձայնությունը Թարխանյան Ռուբիկ քաղ. Երևան, Ազատության 21ա, բն. 2, 1 սենյակ «ԿանԱԶ» ԲԲԸ 1983 թ. 18.05. Տնօրինության և արհկոմի համատեղ նիստ 20.04.1997 թ. 1998 թ. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն Խաչատրյան Ալինա քաղ. Երևան, Արղության փակուղի 4, բն. 23, «ԿանԱԶ» ԲԲԸ 1996 թ. 13.05. Տնօրինության և արհկոմի համատեղ նիստ 20.04.1997 թ. 1998 թ. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
1990 թ.
24.11.1998 թ.
01-20/6-2590
«ԿանԱԶ» ԲԲԸ
11. 07. 2005 թ.
N 001/Դ - 38
1 սենյակ
2005 թ.
24.11.199898 թ.
01-20/6-2590
«ԿանԱԶ» ԲԲԸ
11. 07. 2005 թ.
N 001/Դ - 38
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |