Գլխավոր տեղեկություն
Номер
N 1247-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.09.27/50(505) Հոդ.1028
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.08.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.09.2006
Дата вступления в силу
07.10.2006

 «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2006 թվականի N 1247-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1652-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանելու մասին» N 1652-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

ա) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) ջրահեռացման ցանց վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1228-Ն որոշմամբ սահմանված ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնների «II. Ջրահեռացման համակարգերն օգտագործող (շահագործող) կազմակերպությունների խնդիրները» բաժնի 3-րդ կետի համաձայն սահմանված սահմանային թույլատրելի արտահոսքերի ծավալները:».

բ) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում «պայմանագրերով սահմանված օգտակար հանածոների պաշարների մարման ծավալները» բառերը փոխարինել «պայմանագրերով սահմանված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալների շրջանակներում համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված՝ փաստացի մարված ծավալները» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 4
Երևան