Գլխավոր տեղեկություն
Номер
N 1295-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.09.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.09.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.09.2006
Дата вступления в силу
26.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 2006 թվականի N 1295-Ա

 

«ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԻ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-13-Ը ՖՐԱՆՍԻԱՅԻՑ 160 ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ֆրանսիայում Հայաստանի տարի» ծրագրի շրջանակներում 2006 թվականի հոկտեմբերի 12-13-ը Ֆրանսիայից 160 զբոսաշրջային օպերատորների և լրագրողների Հայաստան ճանաչողական այցը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) «Ֆրանսիայում Հայաստանի տարի» ծրագրի շրջանակներում Ֆրանսիայից 160 զբոսաշրջային օպերատորների և լրագրողների Հայաստան ճանաչողական այցի կազմակերպման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի.

բ) ծրագրի ծախսերի նախահաշիվը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել ծրագրի կատարումը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին`

ա) ծրագիրն իրականացնել «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով` նրա հետ կնքելով համապատասխան պայմանագիր.

բ) սույն որոշման կատարման ընթացքի մասին պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

4. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծախսերը, բացառությամբ 3-րդ և 10-րդ կետերի, իրականացվում են «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (13 խումբ, 04 ենթախումբ՝ Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում «Ծաղկաձորը՝ միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջային կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիր) նախատեսված միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը միջոցներ ձեռնարկել Գառնիի տաճարին, Գեղարդին, Նորավանքին, Սևանի թերակղզուն և Խոր վիրապին հարող տարածքներում բարեկարգ սանհանգույցներ տեղադրելու համար:

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Արմավիրի և Արարատի մարզպետներին` մինչև 2006 թվականի հոկտեմբերի 10-ը` իրենց իրավասության սահմաններում ապահովել Երևանից դեպի Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Արմավիրի և Արարատի մարզերը տանող ճանապարհների և դրանց հարող տարածքների մաքրումն ու աղբահեռացումը:

7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը ապահովել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սողանքային հատվածի ճանապարհի մատչելիությունն ու անցանելիությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. սեպտեմբերի 23
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի 
սեպտեմբերի 7-ի N 1295-Ա որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԻ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-13-Ը ՖՐԱՆՍԻԱՅԻՑ 160 ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարողը

Կատարման ժամկետը

1

2

3

4

1.

Ժամանում Երևան, դիմավորում «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

2006 թ.
12 հոկտեմբերի
ժամը՝ 15:00

2.

Զբոսայց (տուր) Երևան քաղաքով (Հանրապետության հրապարակ, Մատենադարան, օպերա, Մաշտոցի պողոտա, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, «Կասկադ» համալիր) ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

2006 թ.
12 հոկտեմբերի
ժամը՝ 15:30

3.

Ծառատունկ Ծիծեռնակաբերդում (150 տնկի) Երևանի քաղաքապետարան

2006 թ.
12 հոկտեմբերի
ժամը՝ 18:00

4.

Տեղավորում Երևանի հյուրանոցներում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

2006 թ.
12 հոկտեմբերի
ժամը՝ 18:45

5.

Ընթրիք (Բարի գալուստ)
Զբոսաշրջային տեղեկատվական փաթեթների և հուշանվերների հանձնում






Հանդիսություն` հայկական ազգային երաժշտությամբ ու պարերով

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

2006 թ.
12 հոկտեմբերի
ժամը՝ 20:00

I խումբ (25 անձ)

6.

ՄԵտրոյի «Երիտասարդական» կայարանից ավտոբուսներով այց դեպի Հացավան գյուղ, կանգառ՝ Արարատ լեռը լուսանկարելու համար: Հեծանիվներով երթ դեպի Գառնիի տաճար, այնուհետև Գեղարդի վանական համալիր, ճանապարհին՝ ճաշ (խորովածի ճաշակում): Վերադարձ Երևան, ժամանում հյուրանոցներ, ճանապարհ օդանավակայան

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

2006 թ.
13 հոկտեմբերի
ժամը՝ 08:00-15:45

II խումբ (50 անձ)

7. Ավտոբուսներով այց Սևան, այցելություն Սևանավանք: Ճաշ: Այց դեպի Ծաղկաձոր՝ Կեչառիս եկեղեցի, ճոպանուղի: Սուրճ ճոպանուղու կայաններից մեկում: Վերադարձ օդանավակայան ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

2006 թ.
13 հոկտեմբերի
ժամը՝ 09:00-16:00

III խումբ (50 անձ)

8. Այցելություն Խոր վիրապ: Ժամանում Արենի գյուղ (գինու համտեսում գործարանում): Այցելություն Նորավանք: Ճաշ: Վերադարձ օդանավակայան ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

2006 թ.
13 հոկտեմբերի
ժամը՝ 09:15-15:00

IV խումբ (50 անձ)

9.

Ոտքով այցելություններ դեպի «Մարիոթ-Արմենիա», «Կոնգրես», «Եվրոպա», «Գոլդեն Թյուլիփ Երևան», «Անի-Պլազա» և «Արարատ» հյուրանոցներ: Այցելություն Ազգային պատկերասրահ: Ճաշ: Ավտոբուսով այցելություն «Գոլդեն Փելես» հյուրանոց: Այցելություն Մայր տաճար Սբ. Էջմիածին: Հանդիպում ՆՍՕՏՏ Գարեգին II կաթողիկոսի հետ: Այցելություն Սբ. Հռիփսիմե եկեղեցի: Ժամանում «Զվարթնոց» տաճար: Վերադարձ օդանավակայան ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

2006 թ.
13 հոկտեմբերի
ժամը՝ 08:30-17:15

10.

Գառնի-Գեղարդ մեկնող 25 մասնակիցներին հեծանիվների տրամադրում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

2006 թ.
13 հոկտեմբերի

11.

Ավտոբուսների տրամադրում

«Սաբերատուր Սևան» ՍՊԸ

2006 թ.
12-13-ը
հոկտեմբերի

12.  Զբոսավարների ծառայության ապահովում «Սաբերատուր Սևան» ՍՊԸ

2006 թ.
12-13-ը
հոկտեմբերի

13. Օդային տրանսպորտով ելքի պետական տուրքի վճարում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

2006 թ.
13 հոկտեմբերի

14.

Պատվիրակության ուղեկցում` ճանապարհային ոստիկանության անձնակազմերի միջոցով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 2006 թ.
12-13-ը
հոկտեմբերի

15.

Ինքնաթիռի դիմավորում և ճանապարհում ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

 2006 թ.
12-13-ը
հոկտեմբերի

16.

Հայաստանի Հանրապետություն մուտքի
արտոնագրերի տրամադրում
ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի 
սեպտեմբերի 7-ի N 1295-Ա որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

«ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԻ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-13-Ը ՖՐԱՆՍԻԱՅԻՑ 160 ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԾԱԽՍԵՐԻ

 

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ` 12-13-ը հոկտեմբերի 2006 թ.

Հյուրերի
թիվը

Օրերի
թիվը

Գինը` մեկ
անձի համար
(դրամ)

Գինը` մեկ
օրվա համար
(դրամ)

Ընդհանուր
գինը
(դրամ)

1

2

3

4

5

6

1. ԿԵՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ

 

160

1 52140.00 8342400.00 8342400.00
2. ՀԵԾԱՆԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ   25 1 65000.00 65000.00 1625000.00
3. ԱՎՏՈԲՈՒՍ

4 ԱՎՏՈԲՈՒՍ

160 1 0.00 0.00 0.00
4. ՃԱՇ   175 1 8550.00 8550.00 1496250.00
5. ԸՆԹՐԻՔ (ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ)

ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ

175 1 16000.00 16000.00 2800000.00
6. ՊԱՐ/ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ   0 1 700000.00 700000.00 700000.00
7. ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ   160 1 12000.00 12000.00 1920000.00
8. ՏՊԱԳԻՐ ՆՅՈՒԹԵՐ

ՔԱՐՏԵԶՆԵՐ, ՊՐԱԿՆԵՐ

160 1 3000.00 3000.00 480000.00
9. ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐ
(ջուր, թեյ, սուրճ)
  0 1 300000.00 300000.00 300000.00
10. ԶԲՈՍԱՎԱՐ (4 անձ)   0 1 0.00 0.00 0.00
11. ԾԱՌԱՏՈՒՆԿ

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

160 1 1500.00 1500.00 240000.00
12. ԹԱՆԳԱՐԱՆ

ԱԶգԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

25 1 800.00 800.00 20000.00
 

ԱԶգԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ`
ԶԲՈՍԱՎԱՐ` 25*1

1 1 5000.00 5000.00 5000.00
 

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

160 1 500.00 500.00 80000.00
 

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ`
ԶԲՈՍԱՎԱՐ` 25*6

6 1 6000.00 6000.00 36000.00
13. ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶ   2 1 40000.00 40000.00 80000.00
14. ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԵԼՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ   160 1 10000.00 10000.00 1600000.00
15. ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԵԿՑՈՒՄԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

4 ՄԵՔԵՆԱ

  1 0.00 0.00 0.00
Ընդամենը           19724650.00

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան