Գլխավոր տեղեկություն
Номер
N 1159-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.08.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.08.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.08.2006
Дата вступления в силу
24.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2006 թվականի N 1159-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՈՐՈՇ ԾԱԽՍԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին, «Ռուսաստանի Դաշնության տարածքում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության քարտուղարության տեղակայման պայմանների մասին» Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության միջև կնքված համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության քարտուղարության նստավայրում (քաղ. Մոսկվա) Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության քարտուղարության ռազմական համագործակցության վարչության պետի` Վլադիսլավ Մուսայելյանի, բնակելի տարածքի` 2005 և 2006 թվականների համար վարձակալության գծով 4568400 դրամ ծախսերի ֆինանսավորումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 03 ենթախմբի «05. Միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գծով նախատեսված հատկացումների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. օգոստոսի 19
Երևան