«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2006 թվականի N 1407-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 915-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 75-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, օտարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1924-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2003 թվականի մարտի 27-ի N 504-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 915-Ն որոշման 1.1-ին կետը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 915-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 1.3-րդ կետում`
ա) «ա» ենթակետում «81788» թիվը փոխարինել «122088» թվով.
բ) «բ» ենթակետում «40894» թիվը փոխարինել «61044» թվով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|