ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78 հոդվածի համապատասխան լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` իր գործունեության օրենսդրական ապահովման նպատակով ընդունել օրենքի ուժ ունեցող որոշում` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով`
- Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի ու մաքսատուրքի միասնական հաստատագրված վճարների սահմանման վերաբերյալ.
- Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարների սահմանման վերաբերյալ:
(Որոշումը փոփ. 17.12.97 Ն-216-1, 01.12.98 Ն-301-1)
Հայաստանի Հանրապետության |
Բ. Արարքցյան |
|