Գլխավոր տեղեկություն
Номер
N 349
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.12.1998-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.06.15/12(45)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.06.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.06.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.06.1998
Дата вступления в силу
08.06.1998

040.0349.08.06.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 1998 թվականի N 349
քաղ. Երևան

 

 ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.12.98. N 805)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ֆոնդային բորսաներում պետական գույքը նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով մասնավորեցվող բաժնետիրական ընկերությունների ցանկը (կցվում է):

(1-ին կետը խմբ. 16.12.98. N 805)

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մինչև 1998 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բաժնետիրական ընկերությունների ելակետային տվյալները, գործարար-ծրագրերը, 1996-1997 թվականների գործունեության շահութաբերության ցուցանիշները, կրեդիտորական, այդ թվում` ժամկետանց պարտքերի մասին տվյալները:

3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր` սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունիսի 8-ի N 349 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 16.12.98. N 805)

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

 

1. «Ալմաստ» ՓԲԸ

2. «Արաքս» կոշիկի ֆաբրիկա» ՓԲԸ

3. «Արթիկ-տուֆ» ՊՓԲԸ