Գլխավոր տեղեկություն
Номер
N 1742-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.11.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.10.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.11.2005
Дата вступления в силу
08.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հոկտեմբերի 2005 թվականի N 1742-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին՝

ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով՝ 4000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով),

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի շենքի երրորդ հարկի վերանորոգման նպատակով՝ 10000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով).

բ) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով՝ 4000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով).

գ) Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծի կապակցությամբ 2005 թվականի նոյեմբերի 27-ին կայանալիք հանրաքվեի կազմակերպման, ընտրական տեղամասերի կահավորման և հասարակական իրազեկման աշխատանքներն իրականացնելու համար՝ 1047000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով), այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանին՝ 320000.0 հազ. դրամ, Վայոց ձորի մարզպետարանին՝ 23000.0 հազ. դրամ, Գեղարքունիքի մարզպետարանին՝ 86000.0 հազ. դրամ, Կոտայքի մարզպետարանին՝ 80000.0 հազ. դրամ, Լոռու մարզպետարանին՝ 90000.0 հազ. դրամ, Տավուշի մարզպետարանին՝ 50000.0 հազ. դրամ, Սյունիքի մարզպետարանին՝ 75000.0 հազ. դրամ, Շիրակի մարզպետարանին՝ 80000.0 հազ. դրամ, Արագածոտնի մարզպետարանին՝ 63000.0 հազ. դրամ, Արմավիրի մարզպետարանին՝ 90000.0 հազ. դրամ, Արարատի մարզպետարանին՝ 90000.0 հազ. դրամ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հատկացվող գումարների հաշվին իրականացվող ծախսերը Հայաստանի Հանրապետության մարզպետները և Երևանի քաղաքապետը կատարում են համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. նոյեմբերի 2
Երևան