Գլխավոր տեղեկություն
Номер
N 1/785-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.08.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.09.15/23(232) Հոդ.293
Принят
Կենտրոնական բանկի նախագահ
Дата принятия
29.08.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
29.08.2006
Дата вступления в силу
30.08.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

 

29 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան
 թիվ 1/785-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հուլիսի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման և սահմանման կարգի» 4-րդ կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով՝ որոշում եմ.

1. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանել տարեկան 14 տոկոս:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 

ՀՀ ԿԲ նախագահ

Տ. Սարգսյան