Գլխավոր տեղեկություն
Номер
N 499
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.10.1997-24.03.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.1995
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.07.1995
Дата вступления в силу
06.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թ. N 499

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՆԹԱԿԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 17.09.97 N 386)

 

Ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածի պահանջներով, ելնելով առանձին ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության առանձնահատկություններից, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, հանրապետական միավորումներին ենթակա ձեռնարկությունների և հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների այն դուստր ձեռնարկությունների ցանկը (կցվում է,) որոնց թույլատրվում է շահութահարկը 1995 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել և համապատասխան հաշվարկներն ու հաշվետվությունները ներկայացնել կենտրոնացված կարգով:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 17.09.97 N 386)

3. Սահմանել, որ մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը շահութահարկի գծով վճարումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կենտրոնացված կարգով իրականացնող և սույն որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, հանրապետական միավորումներին ենթակա ձեռնարկությունների և հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների դուստր ձեռնարկությունները 1995 թվականի հուլիսի 1-ից վճարումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե իրականացնում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով` ինքնուրույնաբար:

(3-րդ կետը փոփ. 17.09.97 N 386)

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) անհրաժեշտության դեպքում մինչև 1996 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշմամբ հաստատված ցանկերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ.

բ) Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համատեղ 10-օրյա ժամկետում մշակել և հաստատել շահութահարկի և ավելացված արժեքի հարկի վճարումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կենտրոնացված կարգով իրականացնող ձեռնարկությունների կողմից հաշվարկների և հաշվետվությունների ներկայացման կարգին մասին հրահանգ:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թ.
հուլիսի 6-ի N 499 որոշմամբ

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՆԹԱԿԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐԵԼ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «ՀՀ երկաթուղի» ՀՆՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ`

 

«Գյումրիի լոկոմոտիվային դեպո» ԴՁ

«Երևանի լոկոմոտիվային դեպո» ԴՁ

«Գյումրիի վագոնային դեպո» ԴՁ

«Երևանի վագոնային դեպո» ԴՁ

«Գյումրիի էլեկտրամատակարարման ուղեմաս» ԴՁ

«Երևանի էլեկտրամատակարարման ուղեմաս» ԴՁ

«Հրազդանի էլեկտրամատակարարման ուղեմաս» ԴՁ

«Վանաձորի գծային ուղեմաս» ԴՁ

«Գյումրիի գծային ուղեմաս» ԴՁ

«Երևանի գծային ուղեմաս» ԴՁ

«Սևանի գծային ուղեմաս» ԴՁ

«Իջևանի գծային ուղեմաս» ԴՁ

«Երևանի երկաթգծի պաշտպանության անտառատնկման ուղեմաս» ԴՁ

«Մասիսի մեքենայացված գծային կայան»

«Գյումրիի կայարան» ԴՁ

«Երևանի կայարան» ԴՁ

«Գյումրիի ազդանշանների և կապի ուղեմաս» ԴՁ

«Երևանի ազդանշանների և կապի ուղեմաս» ԴՁ

«Գյումրիի քաղաքացիական կառույցների ուղեմաս» ԴՁ

«Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» ԴՁ

«Երևանի բեռնման և բեռնաթափման աշխատանքների ուղեմաս» ԴՁ

«Երևանի ջրամատակարարման ուղեմաս» ԴՁ

«Գյումրիի հրշեջ պահպանության ծառայություն»

«Երևանի արդյունաբերական երկաթուղի»

«Սանահինի լոկոմոտիվային դեպո»




 





(1-ին կետը փոփ. 25.04.96 N 122)

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ`

 

բոլոր միջշրջանային ջրմուղ-կոյուղու վարչությունների դուստր ձեռնարկությունները

 

3. Պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ջրմուղ-կոյուղու տնտեսության ՀՆՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ`

 

բոլոր շրջանային դուստր ձեռնարկությունները

 

«Աերացիա» կայան

 

գլխամասային կառուցվածքների և ջրատարների ձեռնարկություն

 

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ`

 

բոլոր քաղաքային և շրջանային ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություններ

 

«Ջուր» արտադրական դուստր ձեռնարկություն

 

Սիսիանի շրջանի ջրհան կայանների միջշրջանային արտադրական ձեռնարկություն

 

Արաքսի ջրհան կայանների միջշրջանային արտադրական ձեռնարկություն

 

«Դրենաժ» արտադրական ձեռնարկություն

 

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «Երուղևորտրանս» ՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ`

 

բոլոր ավտոբուսային ձեռնարկությունները

 

6. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Հայոսկի» ՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ`

 

Սոթքի ոսկու հանք

 

Մեղրաձորի ոսկու հանք

 

Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա

 

7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայէներգոարդ» ՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ`

 

«Վանաձորի ՋԷԿ» ԴՁ

Ջերմային ցանցերի ԴՁ

«Հայէներգոկարգավորում» ԴՁ

«Հայէներգոկապ» ԴՁ

Հարավային էլեկտրացանցերի ԴՁ

Հյուսիսային էլեկտրացանցերի ԴՁ

Կենտրոնական էլեկտրացանցերի ԴՁ

Արևմտյան էլեկտրացանցերի ԴՁ

Արևելյան էլեկտրացանցերի ԴՁ

Զանգեզուրի էլեկտրացանցերի ԴՁ

 

 

8. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայգազարդ» ՊԿ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ`

 

Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման ԴՁ

Գյումրիի գազաֆիկացման և գազամատակարարման ԴՁ

Վանաձորի գազաֆիկացման և գազամատակարարման ԴՁ

Արմավիրի գազաֆիկացման և գազամատակարարման ԴՁ

Իջևանի գազաֆիկացման և գազամատակարարման ԴՁ

Հրազդանի գազաֆիկացման և գազամատակարարման ԴՁ

Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման ԴՁ

Կամոյի գազաֆիկացման և գազամատակարարման ԴՁ

Սպիտակի գազաֆիկացման և գազամատակարարման ԴՁ

Կապանի գազաֆիկացման և գազամատակարարման ԴՁ

Մեղրու գազաֆիկացման և գազամատակարարման ԴՁ

 

(8-րդ կետը փոփ. 25.04.96 N 122)

 

9. Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսության» ձեռնարկության միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնել Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ձեռնարկության`

 

Շենգավիթի դուստր ձեռնարկություն

Սպանդարյանի դուստր ձեռնարկություն

Էրեբունու դուստր ձեռնարկություն

Արաբկիրի դուստր ձեռնարկություն

Մյասնիկյանի դուստր ձեռնարկություն

Շահումյանի դուստր ձեռնարկություն

Խորհրդային դուստր ձեռնարկություն

Մաշտոցի դուստր ձեռնարկություն

 

(Ցանկը փոփ. 25.04.96 N 122)

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1993 թ.
հուլիսի 6-ի N 499 որոշմամբ

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՆԹԱԿԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐԵԼ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ

(Ցանկը փոփ. 25.04.96 N 122, ուժը կորցրել է 17.09.97 N 386)