Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 129
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.08.1998-01.01.2001)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի վարչություն
Дата принятия
02.08.1996
Дата подписания
02.08.1996
Дата вступления в силу
01.09.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 1996 թվականի թիվ 129

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԻԿ ԷՄԻՍԻՈՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության արժույթի պահուստների կառավարման և կանխիկ էմիսիոն գործառնությունների կանոնակարգը»:

 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թ. փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ կանխիկ դրամ բաց թողնելու և այն շրջանառությունից հանելու կարգի մասին» թիվ 36 որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչությանը`

ա) մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել սույն որոշման կատարումն ապահովող հրամանի նախագիծը,

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ներկայացնել «Կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված հաշվեսխալների կարգավորման», «Շրջանառության մեջ դրամանիշերի տեսակային կազմի և կառուցվածքի կարգավորման» և «Հայաստանի Հանրապետության արժույթի յուրաքանչյուր անվանական արժեքի դրամանիշի համար նվազագույն պահուստների չափերի սահմանման» մասին հրահանգների նախագծերը,

գ) վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության արտոնագրման և բանկային ռեգիստրի բաժնի հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել «Բանկերի դրամապահոցների» և դրամարկղային հանգույցների նախագծման և կառուցման տեխնիկական պահանջների մասին« կարգի նախագիծը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թ. սեպտեմբերի 1-ից:

 

քաղ. Երևան
թիվ 129

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԻԿ ԷՄԻՍԻՈՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 

ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 1 ՀՀ արժույթի պահուստների կառավարման մասին

ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 2  ՀՀ կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ կանխիկ դրամ բաց թողնելու և այն շրջանառությունից հանելու մասին

ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 3 ՀՀ դրամանիշերը շրջանառությունից հետ կանչելու մասին

ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 4 ՀՀ հնամաշ դրամանիշերի ոչնչացման մասին

ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 5 ՀՀ դրամի վճարունակության հատկանիշների մասին

ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 6 ՀՀ կենտրոնական բանկում դրամանիշերը փորձաքննության ընդունելու և փոխանակելու մասին

ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 7 ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստների անվտանգ  և հուսալի պահպանության մասին

 

ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 1

 

ԾՕՀ

 

ՀՀ ԱՐԺՈՒՅԹԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

(չի բերվում, քանի որ նախատեսնված է միայն ծառայողական օգտագործման համար)

 

 

ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 2

(տեղեկացվում է միայն բանկերին)

 

 ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամական զանգվածը կարգավորում է ՀՀ ԿԲ դրամական պահուստներից շրջանառության մեջ կանխիկ դրամ բաց թողնելով, այն շրջանառությունից հանելով և դրամական պահուստներ մուտքագրելով:

1.2. ՀՀ ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամը համարվում է շրջանառության մեջ բաց թողնված դրամ, որն իր մեջ ընդգրկում է`

ա) բնակչության մոտ և ձեռնարկությունների ու կազմակերպությունների դրամարկղերում առկա թղթադրամներն ու մետաղադրամները,

բ) բանկերի դրամարկղերում առկա թղթադրամներն ու մետաղադրամները:

1.3. Թղթադրամներն ու մետաղադրամները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամական պահուստներից դուրս գալու պահից հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռի պասիվային 3011 և 3012 հաշիվներում: Շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամի զանգվածը 3011 և 3012 հաշիվների հանրագումարի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամարկղի մնացորդի, կենտրոնական բանկի դրամագիտական բաժնում և ճանապարհին գտնվող կանխիկ դրամի հանրագումարի տարբերությունն է:

Շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամի զանգվածը հանդիսանում է 3011 և 3012 հաշիվների հանրագումար և համարվում է ՀՀ ԿԲ-ի պարտավորությունը:

(1.3 կետը խմբ. 15.07.98 N 137)

1.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամական պահուստներում և դրամարկղում առկա դրամանիշերը հաշվառվում են համապատասխանաբար արտահաշվեկշռում ու հաշվեկշռում և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարտավորություն չեն հանդիսանում:

(1.4 կետը խմբ. 15.07.98 N 137) 

1.5. ՀՀ ԿԲ դրամական պահուստներում առկա նոր անվանական արժեքի կամ նոր նմուշի դրամանիշերը շրջանառության մեջ են բաց թողնվում միայն ՀՀ ԿԲ խորհրդի որոշմամբ:

1.6. ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ տարածքում գործող բանկերի (հաճախորդների) դրամարկղային սպասարկումն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղի միջոցով` նրա կողմից սահմանված սակագներին համապատասխան:

1.7. ՀՀ ԿԲ դրամարկղը հանդիսանում է միջանկյալ օղակ` դրամը ՀՀ ԿԲ-ի դրամական պահուստներից շրջանառության մեջ բաց թողնելու գործընթացում:

1.8. ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղից կանխիկ դրամը շրջանառության մեջ բաց է թողնվում բանկերի (հաճախորդների)` կանխիկ դրամ ստանալու հայտի հիման վրա` ՀՀ կենտրոնական բանկից շրջանառության մեջ բաց թողնված համապատասխան գումարները դուրս գրելով բանկերի (հաճախորդների)` ՀՀ կենտրոնական բանկում ունեցած համապատասխան հաշիվներից:

1.9. ՀՀ ԿԲ դրամական պահուստներից թղթադրամներն ու մետաղադրամները շրջանառության մեջ բաց թողնելիս և դրանք շրջանառությունից հանելիս ՀՀ կենտրոնական բանկն առաջնորդվում է ՀՀ կենտրոնական բանկի «Շրջանառության մեջ գտնվող դրամանիշերի տեսակային կազմի և կառուցվածքի կարգավորման մասին» հրահանգով:

 

2. Կանխիկ դրամը շրջանառության մեջ բաց թողնելը

 

2.1. ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստներից ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղի կանխիկ դրամը կարող է բաց թողնվել միայն ՀՀ ԿԲ նախագահի կամ նրան փոխարինողի հատուկ թույլտվությամբ:

2.2. ՀՀ ԿԲ դրամական պահուստներից կանխիկ դրամ բաց թողնելու թույլտվությունը կազմվում է ՀՀ ԿԲ էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության կողմից` երկու օրինակից: ՀՀ ԿԲ դրամական պահուստներից կանխիկ դրամ բաց թողնելու թույլտվության մեջ պարտադիր կարգով պետք է նշված լինեն դրամը պահուստներից հանելու ամսաթիվը, այդ օրվա դրությամբ դրամական պահուստներում առկա դրամանիշերի մնացորդը, պահուստներից հանվող գումարը` ըստ դրամանիշերի, ՀՀ ԿԲ նախագահի (փոխարինողի) ստորագրությունը, էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության պետի և թույլտվությունը կազմող պատասխանատու կատարողի ստորագրությունները, թույլտվության հերթական համարը (տարվա սկզբից` աճողական): Փաստաթուղթը պետք է վավերացված լինի ՀՀ կենտրոնական բանկի կնիքով (հավելված թիվ 1, կցվում է):

ՀՀ կենտրոնական բանկի տարածաշրջանային դրամական պահուստների առկայության դեպքում նրանց` ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստներից կանխիկ դրամ բաց թողնելու թույլտվությունները ուղարկվում են հեռագրային կամ կապի այլ միջոցներով, ընդ որում հաղորդագրությունները պետք է լինեն ծածկագրված և պարունակեն բոլոր պահանջվող ռեկվիզիտները:

2.3. ՀՀ ԿԲ դրամական պահուստներից կանխիկ դրամ բաց թողնելու թույլտվության առաջին օրինակը հանձնվում է ՀՀ ԿԲ դրամական պահուստների նյութապատասխանատու աշխատողին, որը ստորագրում է թույլտվության երկրորդ օրինակի վրա: Թույլտվության երկրորդ օրինակը մնում է էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության էմիսիոն և դրամաշրջանառության կարգավորման բաժնում:

2.4. Կատարման ենթակա ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստներից կանխիկ դրամ բաց թողնելու թույլտվությունները ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստների նյութապատասխանատու աշխատողի կողմից գրանցվում են սահմանված ձևի հատուկ մատյանում, որի թերթերը պետք է լինեն համարակալված, ժապավինված և կնքված (հավելված թիվ 2, կցվում է):

ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստներից կանխիկ դրամ բաց թողնելու թույլտվությունն ուժի մեջ է մեկ բանկային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստներից կանխիկ դրամ բաց թողնելու թույլտվությունը կարող է անվավեր համարվել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կարգադրությամբ:

2.5. ՀՀ ԿԲ դրամական պահուստներից ՀՀ ԿԲ դրամարկղ դրամների փոխանցման ժամանակ տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

դ-տ` 1011 (ՀՀ ԿԲ դրամարկղ)

կ-տ` 3011 կամ 3012 (շրջանառության մեջ բաց թողնված թղթադրամներ կամ մետաղադրամներ)

Միաժամանակ դրամարկղ փոխանցվող գումարը դուրս է գրվում արտահաշվեկշռային համապատասխան հաշիվներից:

2.6. ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստներից ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղ դրամանիշերի փոխանցման թույլտվություն ներկայացվում է միայն այն ժամանակ, երբ ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղում մնացորդի ծավալը կամ դրամանիշերի տեսակային կազմն ու կառուցվածքը բավարար չեն բանկերի (հաճախորդների) դրամարկղային սպասարկումն իրականացնելու համար:

2.7. Բանկերին ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղից կանխիկ դրամ է տրամադրվում նախօրոք` (առնվազն մեկ օր առաջ) ՀՀ կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչություն ներկայացված հայտերի հիման վրա: Կանխիկ դրամ ստանալու համար ներկայացվող հայտի մեջ, կանխիկի ընդհանուր պահանջից բացի նշվում են նաև այն դրամանիշերը, որոնցով ցանկալի կլիներ ստանալ այդ դրամը (հավելված թիվ 3):

2.8. ՀՀ ԿԲ-ից բանկերին (հաճախորդներին) կանխիկ դրամ է տրամադրվում կանխիկ դրամական չեկերի, կանխիկ դրամի ելքի օրդերի, բանկի կողմից ինկասացիոն ծառայությանը տրված կարգագրերի հիման վրա, որոնց վրա առկա ստորագրություններն ու կնիքը համապատասխանում են ՀՀ ԿԲ-ում եղած նրանց նմուշներին:

2.9. Բանկերին (հաճախորդներին) ՀՀ ԿԲ դրամարկղից կանխիկ դրամը տրամադրվում է` ելնելով ՀՀ ԿԲ-ի «Շրջանառության մեջ դրամանիշերի տեսակային կազմի և կառուցվածքի կարգավորման մասին» հրահանգի պահանջներից` հաշվի առնելով բանկերի (հաճախորդների) կողմից կանխիկ դրամ ստանալու համար հայտի մեջ նշված պահանջը` ըստ դրամանիշերի:

2.10. ՀՀ ԿԲ դրամարկղից բանկերին (հաճախորդներին) կանխիկ դրամ բաց է թողնվում միայն ՀՀ ԿԲ-ի կողմից կամ գործարանային փաթեթավորում ունեցող դրամանիշերով:

 

3. Կանխիկ դրամը շրջանառությունից հանելը

 

3.1. Բանկերի դրամարկղերում կուտակված կանխիկ դրամի ավելցուկները կարող են հանձնվել ՀՀ կենտրոնական բանկին: Բանկերը (հաճախորդները) ՀՀ ԿԲ դրամարկղ կանխիկ դրամական միջոցների հանձնումը (փոխադրումը) կարող են կատարել ինկասացիոն ծառայությունների միջոցով կամ ինքնուրույն ճանապարհով:

3.2. Բանկերի (հաճախորդների) կողմից կանխիկ դրամական միջոցները ՀՀ կենտրոնական բանկ են մուտքագրվում կանխիկ դրամի մուտքի հայտարարագրի կամ կանխիկ դրամի մուտքի օրդերի հիման վրա:

3.3. Բանկերի կողմից ՀՀ ԿԲ դրամարկղ մուտքագրվող կանխիկ դրամը սահմանված կարգով և տվյալ (հանձնող) բանկի կողմից փաթեթավորված, ինչպես նաև ՀՀ ԿԲ-ի կամ գործարանային փաթեթավորում ունենալու դեպքում ՀՀ ԿԲ գանձապահը թղթադրամներն ընդունում է կապոցներով և արմատներով, իսկ մետաղադրամները` պարկերով` հաշվելով և ստուգելով:

Սահմանված կարգով չփաթեթավորված կամ այլ բանկի փաթեթավորումով կանխիկ դրամը գանձապահն ընդունում է թղթադրամները` թերթ առ թերթ, իսկ մետաղադրամները` հատելով` տեղում հաշվելով, որի համար, հանձնող բանկից գանձվում է վճար` ըստ սահմանված սակագների:

3.4. Բանկերի (հաճախորդների) կողմից ՀՀ ԿԲ դրամարկղ հանձնած կանխիկ գումարը նույն օրը մուտքագրվում է բանկերի (հաճախորդների) ՀՀ ԿԲ-ում ունեցած համապատասխան հաշիվներին` հայտարարված գումարի չափով:

3.5. ՀՀ ԿԲ դրամարկղ կանխիկ դրամական միջոցները մուտքագրվում են գործառնական օրվա ընթացքում:

3.6. ՀՀ ԿԲ մուտքագրվող կանխիկ դրամը ենթարկվում է վերահաշվվման: Վերահաշվման ժամանակ հաշվեսխալների հայտնաբերման դեպքում առաջնորդվում են ՀՀ ԿԲ «Կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված հաշվեսխալների կարգավորման մասին» հրահանգի պահանջներով:

3.7. ՀՀ ԿԲ-ի դրամարկղ հանձնված թղթադրամներն ու մետաղադրամները համարվում են շրջանառությունից դուրսբերված:

3.8. (1-ին պարբերությունը հանվել է 15.07.98 N 137)

ՀՀ ԿԲ դրամարկղից կանխիկ դրամի փոխանցումը ՀՀ ԿԲ դրամական պահուստներ կատարվում է`

ա) թղթադրամների դեպքում` ամբողջական կապոցներով` փաթեթավորված սահմանված կարգով

բ) մետաղադրամների դեպքում` ամբողջական տոպրակներով` ձևավորված սահմանված կարգով:

(3.8 կետը փոփ. 15.07.98 N 137)

3.9. ՀՀ ԿԲ դրամարկղից հնամաշ դրամանիշերը, սահմանված կարգով փաթեթավորելուց հետո փոխանցվում են ՀՀ ԿԲ դրամական պահուստներ` առանց ՀՀ ԿԲ նախագահի հատուկ կարգադրության:

Կանխիկ դրամը ՀՀ ԿԲ-ի դրամարկղից պահուստներին փոխանցելիս տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դ-տ` 3011 կամ 3012

Կ-տ` 1011

Միաժամանակ շրջանառությունից հանված ողջ գումարը մուտքագրվում է արտահաշվեկշռային համապատասխան հաշիվներին:

(3.9 կետը փոփ. 15.07.98 N 137)

3.10. ՀՀ ԿԲ դրամական պահուստների նյութապատասխանատու աշխատողն ամեն օր էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության էմիսիայի և դրամաշրջանառության կարգավորման բաժնին է ներկայացնում հաշվետվություն` պահուստների այդ օրվա դրությամբ մնացորդի մասին (հավելված թիվ 4):

 

ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 3

  (ծանուցվում է մամուլում)

 

ՀՀ ԴՐԱՄԱՆԻՇԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ՀՀ դրամանիշերը շրջանառությունից հետ կանչելը շրջանառության մեջ օրինական վճարամիջոց հանդիսացող որևէ անվանական արժեքի (կամ մի քանի անվանական արժեքների) դրամանիշերի, ՀՀ-ում որպես օրինական վճարամիջոց լինելու, դադարեցնում է:

2. ՀՀ դրամանիշերը շրջանառությունից կարող են հետ կանչվել միայն ՀՀ ԿԲ խորհրդի որոշմամբ:

3. ՀՀ դրամանիշերը շրջանառությունից հետ կանչելու համար սահմանված ժամանակահատվածը պետք է կազմի ոչ պակաս, քան մեկ տարի և սահմանվում է ՀՀ ԿԲ խորհրդի կողմից յուրաքանչյուր դեպքի համար առանձին:

4. ՀՀ ԿԲ խորհրդի կողմից, շրջանառությունից հետ կանչված դրամանիշերի վերաբերյալ ընդունված որոշումների մասին, բնակչությանը տեղեկացվում է զանգվածային լրատվության միջոցներով: 5. Շրջանառությունից հետ կանչվող դրամանիշերը սույն կարգի երրորդ կետով սահմանված ժամանակահատվածում հանդիսանում են օրինական վճարամիջոց` անվանական արժեքով, իսկ ՀՀ ԿԲ-ի կողմից շրջանառության մեջ բաց թողնված նույն անվանական արժեքով այլ նմուշի դրամանիշների հետ զուգահեռ շրջանառության մեջ գտնվելու դեպքում` երկու նմուշն էլ հանդիսանում են օրինական հավասարազոր վճարամիջոցներ:

6. Շրջանառությունից հետ կանչված դրամանիշերը ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված ժամանակահատվածում շրջանառությունից դուրս են բերվում աստիճանաբար, ՀՀ տարածքում գործող բանկերի (մասնաճյուղերի, գործառնական կետերի) միջոցով:

Շրջանառությունից հետ կանչվող դրամանիշերը հետ կանչելու օրվանից սկսած, սահմանված ժամանակահատվածում մուտք գործելով ՀՀ տարածքում գործող բանկեր` այլևս շրջանառության մեջ բաց չեն թողնվում, հանձնվում են ՀՀ ԿԲ-ին, իսկ համապատասխան գումարները մուտքագրվում են բանկի ՀՀ ԿԲ-ում գտնվող թղթակցային հաշվին կամ փոխարինվում են այլ դրամանիշներով:

7. Շրջանառությունից հետ կանչված ՀՀ դրամանիշները, համապատասխան ժամկետը լրանալուց հետո, օրինական վճարամիջոց չեն հանդիսանում և ենթակա չեն ընդունման` ապրանքների, ծառայությունների և աշխատանքների վճարման համար:

8. ՀՀ դրամանիշերը շրջանառությունից հետ կանչելու ժամկետը լրանալուց հետո, ՀՀ ԿԲ խորհրդի կողմից սահմանված ժամանակահատվածում հանրապետության ֆիզիկական և իրավաբանական անձինք ՀՀ ԿԲ-ում կամ նրա կողմից լիազորված բանկերում, առանց գումարային սահմանափակումների, կարող են փոխանակել շրջանառությունից հետ կանչված դրամանիշերը` փոխարենը ստանալով նույն անվանական արժեքով այլ նմուշի կամ այլ անվանական արժեքով դրամանիշեր, կամ այդ գումարները մուտքագրել իրենց համապատասխան հաշիվներին:

9. Շրջանառությունից հետ կանչված դրամանիշերը ՀՀ ԿԲ դրամարկղից փոխանցվում են ՀՀ ԿԲ դրամական պահուստներ, որի համար տարվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

դ-տ 3011 կամ 3012

կ-տ 1011

Միաժամանակ շրջանառությունից հանված ողջ գումարը մուտքագրվում է ՀՀ ԿԲ արտահաշվեկշռային 9005 և 9054 (շրջանառությունից հետ կանչված թղթադրամներ և մետաղադրամներ) հաշիվներին:

10. Շրջանառությունից հետ կանչված դրամանիշերը անկախ մաշվածության աստիճանից, ենթակա են ոչնչացման, որն իրականացվում է համաձայն «ՀՀ դրամանիշերի ոչնչացման մասին» հրահանգի պահանջների:

 

ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 4

 

ԾՕՀ

ՀՀ ՀՆԱՄԱՇ ԴՐԱՄԱՆԻՇԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

(չի բերվում, քանի որ նախատեսնված է միայն ծառայողական օգտագործման համար)

 

ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 5

 

 (ծանուցվում է մամուլում)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Վճարունակության հատկանիշները

 

1.1. Վճարունակ են համարվում ՀՀ կենտրոնական բանկի թողարկած թղթադրամներն ու մետաղադրամները, որոնք համապատասխանում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված նկարագրին, որոնց ամբողջությունը պահպանված է, և իսկությունը կասկած չի հարուցում:

1.2. ՀՀ տարածքում բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք (անկախ սեփականության ձևից), սույն հրահանգի 1.1 կետում նշված դրամանիշերից բացի ապրանքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց պարտավոր են վճարման ընդունել նաև`

ա) այն թղթադրամները, որոնք ունեն աննշան ծակոտիններ, փոքր պատռվածքներ, մաշվածություն, բծեր, գռարումներ,

բ) այն թղթադրամները, որոնք ներկոտված են, սակայն ծածկված չեն դրամանիշերի հիմնական պատկերները և պաշտպանական հատկանիշները, կորցրել են նախնական գույները ունեն աննշան այրվածքներ, բայց պահպանված է դրամանիշի ամբողջականությունը,

գ) այն մետաղադրամները, որոնք դեորմացված են, ծածկված, քիմիական ազդեցություն կրած, և որոնց վրա պահպանվել են պատկերները:

1.3. Իրավաբանական անձինք, անկախ սեփականության ձևից, պարտավոր են սույն հրահանգի 1.2 կետի «բ» և «գ» ենթակետերում նշված վնասվածքներով դրամանիշերը առանձնացնել, շրջանառության մեջ բաց չթողնել և հանձնել սպասարկվող բանկերին:

1.4. Այն թղթադրամները, որոնք`

- չեն պահպանել ամբողջականությունը, սակայն պահպանված է թղթադրամի մակերեսի առնվազն 60 %-ը, և պահպանված մասը թույլ է տալիս որոշել թղթադրամի իսկությունը,

- պատռված և սոսնձված են նույն թղթադրամի ոչ ավելի, քան 3 մասերը,

- ներկոտվել կամ գունաթափվել են, սակայն տեսանելի են պատկերները, պաշտպանական հատկանիշները, ինչպես նաև այն մետաղադրամները, որոնք փոխել են նախնական ձևը (ծռված, տափակեցված, կտրված), կրել են բարձր ջերմության կամ քիմիական ազդեցություն (գունաթափված, մասամբ հալված, քայքայված), կարող են փոխանակվել միայն բանկերում:

1.5. Սույն հրահանգի 1.1, 1.2 և 1.4 կետերով սահմանված թղթադրամները համարվում են հնամաշ, եթե նրանց մաշվածության կամ վնասվածության աստիճանից ելնելով թղթադրամը համարվում է շրջանառության համար ոչ պիտանի.

- բացակայում է թղթադրամի մակերեսի նկատելի մասը,

- պատռվածքի երկարությունը գերազանցում է 5 մմ-ը,

- պատռված և սոսնձված են,

- քիմիական ազդեցության հետևանքով գունաթափված են,

- կեղտոտվածության և մաշվածության հետևանքով պահպանված չեն թղթադրամի պատկերների և գույների հստակությունը,

- թղթադրամի թղթի գերմաշվածությունն ակնհայտ է,

- առկա են այրվածքներ,

- առկա են ծակոտիներ,

- հանված է թղթադրամի պաշտպանական ներգիծը:

(1.5 կետը լրաց. 10.06.98 N 107)

1.6. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը պարտավոր են շրջանառության համար պիտանի դրամանիշերից առանձնացնել սույն հրահանգի 1.5 կետում նշված հնամաշ թղթադրամներն ու 1.4 և 1.2 «գ» կետերում նշված մետաղադրամները, տեսակավորել, շրջանառության մեջ չթողնել և սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

(Նախկինում` 1.5 կետ, խմբ. 10.06.98 N 107)

 

2. Վնասված դրամանիշերի փոխանակման կարգը

 

2.1. ՀՀ տարածքում գործող բանկերը պարտավոր են ընդունել և փոխանակել հնամաշ և վնասված դրամանիշերը, որոնք պահպանել են սույն հրահանգով սահմանված վճարունակության հատկանիշները: Ընդ որում, հնամաշ և վնասված դրամանիշերը տեղում փոխանակվում են պիտանի դրամանիշերով` առանց հատուկ հաշվապահական ձևակերպումների և անվճար:

2.2. Պատռված ու չորս և ավելի մասերից սոսնձված, այրված, արժենիշի և պատկերների բացակայությամբ թղթադրամները ուղարկվում կամ հանձնվում են ՀՀ կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչությանը` փորձաքննությամբ նրանց վճարունակությունը և փոխանակման հնարավորությունը որոշելու համար:

2.3. Այն դրամանիշերը, որոնք ունեն վճարունակության մարման մասին նշումներ, ձևափոխման (անվանական արժեքի, դրամանիշերի ձևավորման և պատկերների, չափերի) նշաններ և ունեն այնպիսի վնասվածքներ, որոնք նշված չեն սույն հրահանգի 1.2 և 1.4 կետերում, համարվում են անվճարունակ:

3. Սույն հրահանգը ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերում պետք է ցուցադրվի դրամարկղերի մոտ` ի տես բոլորի:

 

ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 6

(ծանուցվում է մամուլում)

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ԴՐԱՄԱՆԻՇԵՐԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ՀՀ կենտրոնական բանկում դրամանիշերի փորձաքննությունն անցկացվում է էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության փորձագետների խմբի կողմից, անմիջապես դրամանիշերի ընդունման պահին և անվճար:

2. Փորձագետների խումբը նշանակվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով և պետք է բաղկացած լինի 3 անդամից: Խմբի ղեկավար ի պաշտոնե նշանակվում է ՀՀ կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության դրամագիտական բաժնի պետը:

3. Փորձագետների խումբն իրավասու է որոշում կայացնել, եթե ներկա են խմբի առնվազն երկու անդամները (ներառյալ ղեկավարը): Փորձաքննության արդյունքներով ընդունված որոշումը վերջնական է:

4. ՀՀ տարածքում գործող բանկերը, վերահաշվարկի ժամանակ հայտնաբերված, ինչպես նաև անհատ քաղաքացիներից ընդունված, պատռված և չորս ու ավելի մասերից սոսնձված, այրված, արժենիշի և պատկերների բացակայությամբ թղթադրամներն ուղարկում կամ հանձնում են ՀՀ կենտրոնական բանկ` նրանց վճարունակությունը և փոխանակման հնարավորությունը որոշելու համար` համապատասխան գումարները նախօրոք մուտքագրելով հետհաշվեկշռային «Այլ արժեքներ և փաստաթղթեր» 9901 հաշվին: Անհատ քաղաքացիներն այդպիսի դրամանիշերը ՀՀ կենտրոնական բանկ փորձաքննության կարող են ներկայացնել անձամբ:

5. Վնասված դրամանիշերի վճարունակությունը որոշելու ժամանակ պետք է հաստատել.

- դրամանիշերի իսկությունը.

- պատռված և սոսնձված դրամանիշերի համար տարբեր մասերի պատկանելությունը նույն դրամանիշին.

- դրամանիշի պահպանված մակերեսի չափը.

- դրամանիշերի համապատասխանությունը վճարունակության հատկանիշներին:

6. Այն դրամանիշերը, որոնք, «ՀՀ դրամի վճարունակության հատկանիշների մասին» հրահանգի պահանջներից ելնելով, որակված են որպես անվճարունակ դրամանիշեր, փորձաքննության չեն ընդունվում:

7. Այն վնասված դրամանիշերի փորձաքննության համար, որոնց իսկությունը կասկած չի հարուցում, սակայն չեն պահպանել իրենց ամբողջականությունը, անհրաժեշտ է օգտվել դրամի վճարունակությունը որոշող վանդակապատ ցանցից (հավելվածներ թիվ 5, 6, 7, 8, կցվում են): Յուրաքանչյուր ցանց բաղկացած է 200 նույնատիպ վանդակներից: Վնասված դրամանիշը տեղադրվում է ցանցի վրա և շուրջը գծվում: Շրջագծի երկարությամբ դասավորված վանդակների քանակության կեսին ավելացվում է այդ շրջագծի ներսում ընկած վանդակների ընդհանուր քանակը, որից հետո ստացված արդյունքից հանվում է տասնորդական մասը: Պետք է դրամանիշը վճարունակ համարել այն դեպքում, երբ ստացված արդյունքը հավասար կամ մեծ է 120-ից:

8. Այն դրամանիշերը, որոնց իսկությունը կասկած չի հարուցում, սակայն որոնք հանդիսանում են գործարանային խոտան, փոխանակվում են միայն ՀՀ կենտրոնական բանկում` փորձաքննություն անցնելուց հետո:

9. Փորձաքննության արդյունքների վերաբերյալ փորձագետների խումբը, դրական եզրակացություն տալով, դրոշմում է ներկայացված դրամանիշերը «Ենթակա է փոխանակման» դրոշմով և փոխանցում ՀՀ ԿԲ դրամարկղ` փոխանակումը կանխիկ դրամով կատարելու դեպքում, կամ գումարը մուտքագրվում է համապատասխան բանկի թղթակցային հաշիվ: Բացասական եզրակացության դեպքում դրամանիշի վրա դրվում է «Փոխանակումը մերժված է» դրոշմը, և այն համարվում է ոչնչացման ենթակա:

 

 

ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 7

 

ԾՕՀ

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

(չի բերվում, քանի որ նախատեսնված է միայն ծառայողական օգտագործման համար)


* - Ծանոթություն -

05.08.98 N 154 որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխությունը կատարված չէ:



Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի վարչության

1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 129 որոշմամբ

 

 

 

 

 

Հավելված 1

 

ՀՀ ԿԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻՑ ՀՀ ԿԲ ԴՐԱՄԱՐԿՂ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստների նոր (չօգտագործված) և շրջանառության համար պիտանի թղթադրամների և մետաղադրամների մնացորդը ____________ -ի դրությամբ կազմում է _______________ դրամ, որից

թույլատրվում է ՀՀ ԿԲ դրամարկղին փոխանցել ___________ (տառերով) դրամ, այդ թվում`

 

մետաղադրամներ

 

10 լ -

20 լ -

50 լ -

1 դ -

3 դ -

5 դ -

10 դ -

100 դ -

 

թղթադրամներ

10 դ -

25 դ -

50 դ -

100 դ -

200 դ -

500 դ -

1000 դ -

 5000 դ -

թույլտվության հերթական համարը

(տարվա սկզբից աճողական)

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ`

Էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության պետ`

Պատասխանատու կատարող`

ՀՀ ԿԲ դրամական պահուստների նյութապատասխանատու անձանց նշումները.

Էմիսիոն թույլտվությունը պահանջվող կարգով ստուգված է և ենթակա է կատարման

1.

2.

3.

(ստորագրություններ)

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 129 որոշմամբ

 

 

 

 

 

 

 

Հավելված 2

 

ԱՐԺՈՒՅԹԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻՑ ՀՀ ԿԲ ԴՐԱՄԱՐԿՂ ԴՐԱՄՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

 

Ներմուծեք նկարագրությունը_13999

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 129 որոշմամբ

 

 

 

 

 

 

Հավելված 3

 

Հ Ա Յ Տ

 

___________________ բանկի հաճախորդների դրամարկղային սպասարկումն ապահովելու նպատակով խնդրում ենք բանկի ՀՀ ԿԲ-ում ունեցած թղթակցային հաշվում առկա միջոցների հաշվին հատկացնել կանխիկ ________________ դրամի ամրացում բանկի գործառնական դրամարկղերի համար, այն առաքելով ____________ ինկասացիոն ծառայության միջոցով հետևյալ բաժանմունքներին`

 

 

Բաժանմունքի (մասնաճյուղի)
անվանումը

 Դ Ր Ա Մ Ա Ն Ի Շ Ե Ր Ը

Ընդամենը

                 
                 
                 
                 
                 
                 
                 

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 129 որոշմամբ

 

 

 

 

 

Հավելված 4

 

 Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՏԵՍԱԿԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ (ՕՐԱԿԱՆ)

 

 առ ___________________ 199 թ.

 

դրամի տեսակները

 

ընդհանուր գումարը

   

որից`

    հնամաշ օգտագործված նոր (չօգտագործված)|

Թղթադրամներ

       

10 դրամ

       

25 դրամ

 

 

 

 

50 դրամ

 

 

 

 

100 դրամ

 

 

 

 

200 դրամ

 

 

 

 

500 դրամ

 

 

 

 

1000 դրամ

 

 

 

 

5000 դրամ

       

ընդամենը

 

 

 

 

Մետաղադրամներ

 

 

 

 

10 դրամ

 

 

 

 

10 լումա

 

 

 

 

 20 լումա

 

 

 

 

50 լումա

 

 

 

 

1 դրամ

 

 

 

 

3 դրամ

 

 

 

 

5 դրամ

 

 

 

 

100 դրամ

 

 

 

 

ընդամենը

       

հանրագումարը

       

   

 

1.

2.

3.

(նյութապատասխանատու անձանց ստորագրություններ)

 

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 129 որոշմամբ

 

 

 

 

 

Հավելված 5

 

 Ց Ա Ն Ց

ՀՀ 1993 թվականի նմուշի 10, 25 ԵՎ 50 դրամ արժողությամբ թղթադրամների վճարունակությունը որոշելու համար


                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

   

200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 %

Թղթադրամի ներկայացման օրը ___________ Թողարկման տարեթիվը ________

Անվանական արժեքը __________ Սերիան __________ Համարը ___________

Թղթադրամի մակերեսը կազմում է __________________

____________________

(ստորագրություն)

 

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 129 որոշմամբ

 

 

 

 

 

Հավելված 6

 

Ց Ա Ն Ց

 

ՀՀ 1993 թվականի նմուշի` 100, 200 ԵՎ 500 դրամ արժողությամբ թղթադրամների վճարունակությունը որոշելու համար

 

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

 

200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 % -ին

Թղթադրամի ներկայացման օրը _____________ Թողարկման տարեթիվը _________

Անվանական արժեքը __________ Սերիան ___________ Համարը ______________

Թղթադրամի մակերեսը կազմում է __________________

_____________________

(ստորագրություն)

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 129 որոշմամբ

 

 

 

 

 

Հավելված 7

 

 

 Ց Ա Ն Ց

 

ՀՀ 1994 թվականի նմուշի 1000 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար

 

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

 

200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 %-ին

Թղթադրամի ներկայացման օրը __________ Թողարկման տարեթիվը _________

Անվանական արժեքը ___________ Սերիան __________ Համարը ____________

Թղթադրամի մակերեսը կազմում է _________________

__________________

(ստորագրություն)

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 129 որոշմամբ

 

 

 

 

 

Հավելված 8

 

 Ց Ա Ն Ց

ՀՀ 1995 թվականի նմուշի 5000 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար

 

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

 

 

200 վանդակը համապատասխանում է 100 % -ին Թղթադրամի ներկայացման օրը __________

Թողարկման տարեթիվը __________

Անվանական արժեքը __________ Սերիան __________ Համարը _____________

Թղթադրամի մակերեսը կազմում է ________________

__________________

(ստորագրություն)