Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 534-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (11.11.2006-29.10.2007)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.11.01/26(235) Հոդ.363
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
12.09.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
15.09.2006
Дата вступления в силу
11.11.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006348

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

12 սեպտեմբերի 2006 թ.

թիվ 534-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգը»՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. սեպտեմբերի 15
 Երևան

 

Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի սեպտեմբերի 12-ի
թիվ 534-Ն որոշման


ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Գ Լ ՈՒ Խ  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանված է «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի համաձայն և կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գրավատների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  II

ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Գրավատները Կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվությունների հետևյալ ձևերը՝ նշված պարբերականությամբ.

 

 

Հաշվետվության անվանումը

Հաշվետվության
համարը

Ներկայացման հա-
ճախականությունը

1 Վարկային միջոցների ընդհանուր ծավալի,
տեղաբաշխված վարկերի, գրավի առարկաների և
ի պահ ընդունված գույքի գնահատված արժեքի,
ներգրավված միջոցների` յուրաքանչյուր օրվա
վերջի դրությամբ մնացորդի վերաբերյալ

1

ամսական

2 Տեղաբաշխված վարկերի և այլ ակտիվների,
սեփական ու ներգրավված միջոցների և այլ
պարտավորությունների, ինչպես նաև գրավի
առարկաների վերաբերյալ

2

եռամսյակային

      

Գ Լ ՈՒ Խ  III

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Գրավատնային գործունեություն իրականացնող անձինք սույն կարգով սահմանված հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում թղթային և էլեկտրոնային տարբերակով: Հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները ներկայացվում են էլեկտրոնային փոստով՝ Կենտրոնական բանկի կողմից տրված ֆայլերին համապատասխան: Էլեկտրոնային փոստի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից գրավատնային գործունեություն իրականացնող անձանց ուղարկված պաշտպանված ֆայլերով, որոնք փոփոխելն արգելվում է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված:

Հաշվետվություններում նշվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթվերը (օրինակ՝ ամսական և եռամսյակային հաշվետվություններում նշվում է ամսվա վերջին օրվա ամսաթիվը): Ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով՝ օր/ամիս/տարի (օրինակ՝ 31/01/2006): Եթե հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը համընկնում է գրավատան ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հաշվետվությունների կազմման համար հիմք են ընդունվում  այդ օրվան նախորդող վերջին աշխատանքային օրվա տվյալները:

Սույն կետով սահմանված պահանջներին համապատասխան՝ Կենտրոնական բանկի կողմից ընդունված հաշվետվությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված գրավոր ապացույցներ:

4. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները չունեն ծրագրային կամ տեխնիկական թերություններ, իսկ թղթային տարբերակները լրացված են տպագիր, առանց ջնջումների, հաստատված են գրավատան կնիքով և ստորագրված համապատասխան ղեկավարների կողմից: «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով սահմանված ժամկետներից հետո ներկայացվող ճշգրտված հաշվետվությունները ներկայացվում են թղթային տարբերակով, իսկ եռամսյակային հաշվետվությունները՝ նաև էլեկտրոնային տարբերակով՝ զուգահեռաբար հաշվետվությունների փոփոխման (ճշգրտման) վերաբերյալ գրավոր տեղեկացնելով Կենտրոնական բանկի նախագահին: Ճշգրտված հաշվետվության էլեկտրոնային և թղթային տարբերակների և գրավոր տեղեկանքի առկայության դեպքում միայն փոփոխված հաշվետվությունները համարվում են Կենտրոնական բանկ ներկայացված:

5. Կենտրոնական բանկի գրավատների վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման համապատասխան վերահսկողը հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական նպատակներից ելնելով՝ ծանուցման միջոցով գրավատներից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:

Գրավատունը պարտավոր է ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ այլ ժամկետ նշված չէ) ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկատվությունը ներկայացնել Կենտրոնական բանկ:

6. Հաշվետվությունները մագնիսական կրիչներով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են:

Ֆայլի կոդն ունի հետևյալ կառուցվածքը.

 

Ներմուծեք նկարագրությունը_17993

Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է: Կենտրոնական բանկ ներկայացվող ֆայլերը, բացի տվյալ օրը ներկայացվող հաշվետվության ձևերից, այլ տեղեկատվություն չպետք է պարունակեն:

7. Հավելված 1-ի ձև թիվ 1 հաշվետվությունը լրացվում է հետևյալ կերպ.

Հաշվետվությունը կազմվում է օրվա վերջի դրությամբ գրավատանն առկա տվյալների համաձայն:

 1-ին սյունակում լրացված է ամսվա հերթական օրը:

2-րդ սյունակում լրացվում է գրավատան տրամադրած վարկերի դիմաց ընդունված գրավի առարկաների գնահատված արժեքի մնացորդը` օրվա վերջի դրությամբ (Գր.օր.մն.) (այդ թվում՝ նաև իրացման ենթակա գրավի առարկաների արժեքը), որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Գր.օր.մն.=Գր.նախ.օր.մն.+Գր.ստ.օր-Գր.վեր.օր.

 

որտեղ՝

Գր.նախ.օր.մն.-ը գրավատան կողմից տրամադրված վարկերի դիմաց ընդունված գրավի առարկաների մնացորդն է` նախորդ օրվա վերջի դրությամբ:

Գր.ստ.օր.-ը գրավատան կողմից տվյալ օրվա ընթացքում տրամադրված վարկերի դիմաց ընդունված գրավի առարկաների գնահատված արժեքն է:

Գր.վեր.օր.-ը գրավատան կողմից տվյալ օրվա ընթացքում մարված վարկերի դիմաց վերադարձված գրավի առարկաների և տվյալ օրվա ընթացքում վաճառված գրավի արժեքների հանրագումարն է:

3-րդ սյունակում լրացվում է գրավատան կողմից տրամադրված վարկերի մնացորդը՝ տվյալ օրվա վերջի դրությամբ (Վրկ.օր.մն.), որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

Վրկ.օր.մն. = Վրկ.նախ.օր.մն. + Վրկ.օր.տր- Վրկ.օր.մար.

որտեղ՝

Վրկ.նախ.օր.մն.-ը գրավատան կողմից տրամադրված ընդհանուր վարկերի մնացորդն է՝ նախորդ օրվա վերջի դրությամբ:

Վրկ.օր.տր.-ը գրավատան կողմից տվյալ օրվա ընթացքում տրամադրված վարկերի հանրագումարի չափն է:

Վրկ.օր.մար.-ը գրավատան կողմից տվյալ օրվա ընթացքում կատարված վարկերի մարումների (ներառյալ՝ գրավի իրացման ճանապարհով մարված վարկերի, ինչպես նաև գրավատան կողմից ներված կամ զիջված վարկերի) հանրագումարն է:

4-րդ սյունակում լրացվում է գրավատան կողմից ի պահ ընդունված արժեքների մնացորդը` օրվա վերջի դրությամբ (Պ.օր.մն.) (այդ թվում՝ նաև իրացման ենթակա ի պահ ընդունված արժեքները), որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Պ.օր.մն. = Պ.նախ.օր.մն. + Պ.ստ.օր - Պ.վեր.օր.

որտեղ՝

Պ.նախ.օր.մն.-ը  գրավատան կողմից ի պահ ընդունված արժեքների մնացորդն է` նախորդ օրվա վերջի դրությամբ:

Պ.ստ.օր.-ը գրավատան կողմից տվյալ օրվա ընթացքում ի պահ ընդունված առարկաների արժեքն է:

Պ.վեր.օր.-ը գրավատան կողմից տվյալ օրվա ընթացքում վերադարձված և վաճառված ի պահ ընդունված արժեքների հանրագումարն է:

5-րդ սյունակում լրացվում է գրավատան կողմից գրավ ընդունված գույքի և ի պահ ընդունված գույքի ապահովագրական գումարի չափը՝ տվյալ օրվա վերջի դրությամբ (բացառությամբ՝ բեռնափոխադրումների ապահովագրության գումարի):

6-րդ սյունակում լրացվում է գրավատան դրամական միջոցների ընդհանուր գումարը՝ տվյալ օրվա վերջի դրությամբ, որը գրավատան կանխիկ դրամական միջոցների և բանկային հաշիվների հանրագումարն է:

7-րդ սյունակում լրացվում է գրավատան կողմից ներգրավված դրամական միջոցների  ընդհանուր գումարը՝ տվյալ օրվա վերջի դրությամբ:

Հաշվետվության մեջ դրամական միավորները արտահայտվում են հազար դրամով:

8. Հավելված 2-ի ձև թիվ 2 հաշվետվությունը բաղկացած է երկու էջից (ֆայլով՝ երկու շիթից), որոնք  լրացվում են հետևյալ կերպ.

Հաշվետվության առաջին էջի աղյուսակը կազմվում է  հաշվետու և նախորդ եռամսյակի վերջին օրվա դրությամբ՝ գրավատանն առկա տվյալների համաձայն:

Առաջին էջի աղյուսակի 4-րդ սյունակի.

1-ին տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գրավատան կողմից տրամադրված գործող վարկերի մնացորդները (գործող են համարվում բոլոր այն վարկերը, որոնք մարված չեն, և որոնց ապահովվածություն հանդիսացող գրավը իրացված չէ):

1.1 տողում լրացվում են բոլոր երկարաձգված վարկերը, որոնք գործել են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

1.2 տողում լրացվում է գրավատան ժամկետանց վարկերի ընդհանուր գումարը՝  (ժամկետանց են համարվում բոլոր  այն վարկերը, որոնք պայմանագրով սահմանված ժամկետում չեն մարվել կամ երկարաձգվել):

2-րդ տողում լրացվում են գրավատան կողմից տրամադրված վարկերի դիմաց հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսները:

3-րդ տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գրավատան դրամարկղի մնացորդը:

4-րդ տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գրավատան բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների մնացորդները:

5-րդ տողում լրացվում է գրավատան սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի հաշվեկշռային արժեքը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

6-րդ տողում լրացվում է գրավատան սեփականությունը հանդիսացող հիմնական միջոցների (բացառությամբ՝ անշարժ գույքի) հաշվեկշռային արժեքը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

7-րդ տողում լրացվում են գրավատան բոլոր այն ակտիվների գումարները, որոնք չեն ընդգրկվել 1, 1.1, 1.2, 2, 3, 4, 5 և 6 տողերում:

8-րդ տողում լրացվում է գրավատան և քաղաքացիների միջև կնքված այն վարկային պայմանագրերի թիվը, որոնք գործել են (այդ թվում՝ նաև ժամկետանց պայմանագրերը) հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

9-րդ տողում լրացվում են 9.1, 9.2 և 9.3 տողերի հանրագումարները:

9.1 տողում լրացվում է բանկերից և վարկային կազմակերպություններից ներգրավված միջոցների մնացորդների հանրագումարը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

9.2 տողում լրացվում է գրավատան մասնակիցներից ներգրավված միջոցների մնացորդների հանրագումարը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

9.3 տողում լրացվում է այլ կազմակերպություններից ներգրավված միջոցների մնացորդների հանրագումարը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

Եթե գրավատունը միջոցներ է ներգրավել արտարժույթով, ապա հաշվետվությունում ներգրավված միջոցներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով:

10-րդ տողում լրացվում են գրավատան կողմից ներգրավված միջոցների դիմաց հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսները:

11-րդ տողում լրացվում են գրավատան այն պարտավորությունները, որոնք չեն ընդգրկվել 9.1, 9.2 և 9.3 տողերում:

12-րդ տողում լրացվում է 12.1, 12.2, 12.3, 12.4 տողերի հանրագումարը:

12.1 տողում լրացվում է գրավատան կանոնադրական կապիտալի մեծությունը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

12.2 տողում լրացվում է գրավատան շահույթը (վնասը)՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ: Լրացվում է աճողական կարգով՝ ֆինանսական տարվա սկզբից:

12.3 տողում լրացվում է գրավատան պահուստային կապիտալի մեծությունը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

12.4 տողում լրացվում են սեփական կապիտալի այլ (որոնք չեն ընդգրկվել 12.1, 12.2 և 12.3 տողերի մեջ) տարրերը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

13-րդ տողում լրացվում է գրավատան կողմից տրամադրված վարկերի դիմաց ընդունված գրավի առարկաների գնահատված ընդհանուր արժեքը (բացառությամբ իրացման ենթակա գրավի արժեքի)՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ, որը ներառում է՝ ոսկերչական իրերի (13.1 տող), փոխադրամիջոցների (13.2 տող), կենցաղային տեխնիկայի (13.3 տող) և այլ շարժական գույքի (13.4 տող) արժեքների հանրագումարը:

14-րդ տողում լրացվում է  գրավատան կողմից ի պահ ընդունված գույքի ընդհանուր արժեքը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ (բացառությամբ իրացման ենթակա ի պահ ընդունված գույքի ընդհանուր արժեքի), որը ներառում է՝ ոսկերչական իրերի (14.1 տող), փոխադրամիջոցների (14.2 տող), կենցաղային տեխնիկայի (14.3 տող) և այլ շարժական գույքի (14.4 տող) արժեքների հանրագումարը:

15-րդ տողում լրացվում է գրավատան  իրացման ենթակա գրավի առարկաների գնահատված ընդհանուր արժեքը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ, որը ներառում է՝ ոսկերչական իրերի (15.1 տող), փոխադրամիջոցների (15.2 տող), կենցաղային տեխնիկայի (15.3 տող) և այլ շարժական գույքի (15.4 տողի 4-րդ սյունակ) արժեքների հանրագումարը:

16-րդ տողում լրացվում է գրավատան  իրացման ենթակա ի պահ ընդունված գույքի ընդհանուր արժեքը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ, որը ներառում է՝ ոսկերչական իրերի (16.1 տող), փոխադրամիջոցների (16.2 տող), կենցաղային տեխնիկայի (16.3 տող) և այլ շարժական գույքի (16.4 տող) արժեքների հանրագումարը:

Հաշվետվության մեջ դրամական միավորները արտահայտվում են հազար դրամով:

Հաշվետվության երկրորդ էջի աղյուսակը կազմվում է հաշվետու և նախորդ ժամանակաշրջանի դրությամբ գրավատանն առկա տվյալների համաձայն:

Երկրորդ էջի աղյուսակի 4-րդ սյունակի.

1-ին տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գրավատան կողմից մեկ վարկային պայմանագրով տրամադրված առավելագույն վարկի գումարը՝ արտահայտված հազար դրամով:

2-րդ տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գրավատան կողմից մեկ վարկային պայմանագրով տրամադրված նվազագույն վարկի գումարը՝ արտահայտված հազար դրամով:

3-րդ տողում լրացվում է գրավատան կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տրամադրված վարկերի առավելագույն տարեկան տոկոսադրույքը:

4-րդ տողում լրացվում է գրավատան կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տրամադրված վարկերի նվազագույն տարեկան տոկոսադրույքը:

5-րդ տողում լրացվում է գրավատան կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում  տրամադրված վարկերի առավելագույն պայմանագրային ժամկետը՝ արտահայտված օրերով (եթե հաշվետու ժամանակաշրջանում տեղի է ունեցել վարկային պայմանագրերի երկարաձգում, որոնց երկարաձգման ժամկետներն ավելի երկար են, քան տվյալ պահին գործող առավելագույն ժամկետով պայմանագիրը, ապա լրացվում է երկարաձգված վարկի ժամկետը):

6-րդ տողում լրացվում է գրավատան կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում  տրամադրված վարկերի նվազագույն պայմանագրային ժամկետը՝ արտահայտված օրերով:

7-րդ տողում լրացվում է գրավատան կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ներգրավված դրամական միջոցների  առավելագույն տարեկան տոկոսադրույքը:

8-րդ տողում լրացվում է գրավատան կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ներգրավված դրամական միջոցների  նվազագույն տարեկան տոկոսադրույքը:

9-րդ տողում լրացվում է  հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գրավատան ներգրավված միջոցների առավելագույն ժամկետը՝ արտահայտված օրերով: Եթե գրավատունը միջոցները ներգրավվել է անժամկետ, ապա հաշվետվությունում լրացվում է «անժամկետ» բառը:

10-րդ տողում լրացվում է  հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գրավատան ներգրավված միջոցների նվազագույն ժամկետը՝ արտահայտված օրերով: Եթե գրավատունը միջոցները ներգրավվել է անժամկետ, ապա հաշվետվությունում լրացվում է «անժամկետ» բառը:

11-րդ տողում լրացվում է գրավատան կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում  գրավի առարկաների իրացումից ստացված հասույթը՝ արտահայտված հազար դրամով, որը ներառում է՝ ոսկերչական իրերի (11.1 տող), փոխադրամիջոցների (11.2 տող), կենցաղային տեխնիկայի (11.3 տող) և այլ շարժական գույքի (11.4 տող) իրացումից ստացված հասույթների հանրագումարը:

12-րդ տողում լրացվում է  գրավի առարկաների իրացումից ստացված հասույթի և վարկերի (ներառյալ՝ տոկոսագումարները և տույժերը) մարմանն ուղղված գումարների դրական կամ բացասական տարբերությունը՝ արտահայտված հազար դրամով:

13-րդ տողում լրացվում են գրավատան կողմից հաշվետու ժամանակաշրջանում վարկերի դիմաց  փաստացի ստացված  տոկոսները, որոնք մուտքագրվել են դրամարկղ կամ բանկային հաշվին՝ արտահայտված հազար դրամով:

14-րդ տողում լրացվում են գրավատան կողմից հաշվետու ժամանակաշրջանում ներգրավված միջոցների դիմաց փաստացի վճարված տոկոսները, որոնք ելքագրվել են դրամարկղից կամ բանկային հաշվից՝ արտահայտված հազար դրամով:

Հավելված 1

 

Ձև թիվ 1

(ամսական)

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԻ, ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ, ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ  Ի ՊԱՀ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՎԱԾ ԱՐԺԵՔԻ, ՆԵՐԳՐԱՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐՎԱ ՎԵՐՋԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գրավատան անվանումը_________________
Ամսաթիվը_____________թ.

   

հազար. դրամ

Հաշվետու
ամսվա
հերթական
օրը 
Գրավի
առարկաների
գնահատված
արժեքը 
 Տրամա-
դրված
վարկերի
ընդհանուր
գումարը
Ի պահ
ընդունված
առարկաների
արժեքը 
 Ապահովա-
գրական
գումարի
չափը
Դրամական
միջոցների
ընդհանուր
ծավալը 
 Ներգրավված
միջոցների
ընդհանուր
ծավալը
1 2 3 4 5 6 7
1.             
2.            
3.            
4.            
5.            
6.            
7.            
8.            
9.            
10.            
11.            
12.            
13.            
14.            
15.            
16.            
17.            
18.            
19.            
20.            
21.            
22.            
23.            
24.            
25.            
26.            
27.            
28.            
29.            
30.            
31.            


Հանձնման ամսաթիվ ________________թ.

Գրավատան տնօրեն __________________

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ __________________

Հավելված 2

 

Ձև թիվ 2

(եռամսյակային)

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ, ՍԵՓԱԿԱՆ ՈՒ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Գրավատան անվանումը_________________
Ամսաթիվը_____________թ.

 

Հ/հ

Ցուցանիշների անվանումը

Նախորդ
ժամանա-
կաշրջանի
վերջին
օրվա
դրությամբ

Հաշվետու
ժամանա-
կաշրջանի
վերջին
օրվա
դրությամբ

1

2

3

4

1 Տրամադրված վարկերի  ընդհանուր ծավալ

 

 

1.1 Երկարաձգված վարկերի ընդհանուր ծավալ

 

 

1.2 Ժամկետանց վարկերի ընդհանուր ծավալ

 

 

2 Տրամադրված վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսներ

 

 

3 Դրամարկղի մնացորդ

 

 

4 Բանկային  հաշիվներում դրամական միջոցների գումար

 

 

5 Անշարժ գույք

 

 

6 Այլ հիմնական միջոցներ

 

 

7 Այլ ակտիվներ

 

 

8 Վարկային պայմանագրերի ընդհանուր թիվը

 

 

9 Ներգրավված դրամական միջոցների ընդհանուր գումար

 

 

9.1 Բանկերից/վարկային կազմակերպություններից ներգրավված միջոցներ

 

 

9.2 Մասնակիցներից ներգրավված միջոցներ

 

 

9.3 Այլ կազմակերպություններից ներգրավված միջոցներ

 

 

10 Ներգրավված դրամական միջոցների  դիմաց հաշվեգրված տոկոսներ

 

 

11 Այլ պարտավորություններ

 

 

12 Սեփական կապիտալ, այդ թվում`

 

 

12.1 կանոնադրական կապիտալ

 

 

12.2 շահույթ (վնաս)

 

 

12.3 պահուստային կապիտալ

 

 

12.4 սեփական կապիտալի այլ տարրեր

 

 

13 Գրավ ընդունված առարկաների  ընդհանուր արժեք, այդ թվում՝

 

 

13.1 ոսկերչական իրեր

 

 

13.2 փոխադրամիջոցներ

 

 

13.3 կենցաղային տեխնիկա

 

 

13.4 այլ շարժական գույք

 

 

14 Ի պահ ընդունված առարկաների ընդհանուր արժեք, այդ թվում`

 

 

14.1 ոսկերչական իրեր

 

 

14.2 փոխադրամիջոցներ

 

 

14.3 կենցաղային տեխնիկա

 

 

14.4 այլ շարժական գույք

 

 

15 Իրացման ենթակա գրավի առարկաների համաձայնեցված ընդհանուր արժեք, այդ թվում՝

 

 

15.1 ոսկերչական իրեր

 

 

15.2 փոխադրամիջոցներ

 

 

15.3 կենցաղային տեխնիկա

 

 

15.4 այլ շարժական գույք

 

 

16 Իրացման ենթակա ի պահ վերցված գույքի ընդհանուր արժեք,
այդ թվում`

 

 

16.1 ոսկերչական իրեր

 

 

16.2 փոխադրամիջոցներ

 

 

16.3 կենցաղային տեխնիկա

 

 

16.4 այլ շարժական գույք

 

 

Ձև թիվ 2 (շարունակություն)

 

Հ/հ

Ցուցանիշների անվանումը

Նախորդ
ժամանակա-
շրջանում

Հաշվետու
ժամանակա-
շրջանում

1

2

3

4

1 Մեկ վարկային պայմանագրով տրամադրված վարկի առավելագույն
ծավալ

 

 

2 Մեկ վարկային պայմանագրով տրամադրված վարկի նվազագույն
ծավալ

 

 

3 Տրամադրված վարկերի առավելագույն տարեկան տոկոսադրույք

 

 

4 Տրամադրված վարկերի նվազագույն տարեկան տոկոսադրույք

 

 

5 Տրամադրված վարկերի առավելագույն ժամկետ

 

 

6 Տրամադրված վարկերի նվազագույն ժամկետ

 

 

7 Ներգրավված դրամական միջոցների առավելագույն տարեկան
տոկոսադրույք

 

 

8 Ներգրավված դրամական միջոցների նվազագույն տարեկան
տոկոսադրույք

 

 

9 Ներգրավված դրամական միջոցների առավելագույն ժամկետ

 

 

10 Ներգրավված դրամական միջոցների նվազագույն ժամկետ

 

 

11 Գրավի առարկաների իրացումից ստացված հասույթ, այդ թվում՝ 

 

 

11.1 ոսկերչական իրեր

 

 

11.2 փոխադրամիջոցներ

 

 

11.3 կենցաղային տեխնիկա

 

 

11.4 այլ շարժական գույք

 

 

12 Գրավի առարկաների իրացումից ստացված հասույթի և վարկերի
(ներառյալ՝ տոկոսագումարները և տույժերը) մարմանն ուղղված
գումարների դրական կամ բացասական տարբերությունը

 

 

13 Տրամադրված վարկերի դիմաց փաստացի ստացված տոկոսները

 

 

14 Ներգրավված դրամական միջոցների  դիմաց փաստացի վճարված
տոկոսները

 

 

 

 

Հանձնման ամսաթիվ ________________թ.

Գրավատան տնօրեն __________________

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ __________________