Գլխավոր տեղեկություն
Номер
N 41
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.10.1996-16.09.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.02.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.02.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.02.1996
Дата вступления в силу
01.01.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.07.2003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«14» փետրվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 1996 թվականի N 41

քաղ. Երևան

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՄ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 և 31 հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակները, հաշվառման կարգն ու պայմանները (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 15-ի «Աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակների հաշվառման կարգի և պայմանների մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 296 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թ.
փետրվարի 16-ի N 41 որոշմամբ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՄ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. Աշխատանքային ստաժ հասկացությունը

 

1. Աշխատանքային ստաժը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված, սոցիալական ապահովագրության վճարումներ կատարած և սույն որոշմամբ հաստատված աշխատանքային գործունեության տեսակների աշխատաժամանակի հանրագումարն է:

Աշխատանքային ստաժի տեսակներն են`

ընդհանուր աշխատանքային ստաժը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանքային գործունեության բոլոր տեսակների աշխատաժամանակի հանրագումարն է.

մասնագիտական աշխատանքային ստաժը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որոշակի մասնագիտական գործունեությամբ կամ որոշ պաշտոններում, կամ որոշակի պայմաններում աշխատած անձանց աշխատանքային հատուկ գործունեության աշխատաժամանակի հանրագումարն է:

 

II. Աշխատանքային ստաժը հաշվարկելու կարգը

 

2. Աշխատանքային ստաժում հաշվառվում է օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունումից մինչև ազատման օրն ընկած ամբողջ ժամանակաշրջանը` տարին, ամիսը, օրը, անկախ այն բանից, թե անձը քանի տեղ է աշխատել: Ընդ որում, հաշվառվում են յուրաքանչյուր աշխատատեղում աշխատած ժամանակաշրջանի տարին, ամիսը, օրը, այնուհետև` գումարվում իրար:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան, աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար հավելումը հաշվարկելիս, մինչև 6 ամսվա (180 օրվա) աշխատանքային ստաժի տևողությունը չի հաշվառվում, իսկ 6 ամսից ավելիի դեպքում` հաշվառվում է մեկ տարի:

 

III. Աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակները

 

3. Կենսաթոշակ նշանակելիս ընդհանուր աշխատանքային ստաժում հաշվառվում են`

ա) գործատուների մոտ (անկախ սեփականության ձևից) աշխատանքային պայմանագրերի հիման վրա աշխատած ժամանակը.

բ) ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում անհատ ձեռներեցների և գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված անձանց աշխատած ժամանակը.

գ) ծառայությունը ռազմականացված պահպանությունում, հատուկ կապի մարմիններում և լեռնափրկարար ջոկատներում` անկախ գերատեսչական ենթակայությունից և հատուկ զինվորական կոչման առկայությունից:

Սույն կետի «ա», «բ», «գ» ենթակետերում նշված աշխատաժամանակն աշխատանքային ստաժում հաշվառվում է, եթե սահմանված կարգով կատարվել են սոցիալական ապահովագրության վճարումները.

դ) զինվորական ծառայությունը, պարտիզանական ջոկատներում և միավորումներում գտնվելը, ծառայությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության համակարգերում.

ե) առաջին խմբի հաշմանդամին կամ մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամ երեխային խնամելու ժամանակաշրջանը` 10 տարուց ոչ ավելի.

զ) սպայական կազմի, վառարանների (պրապորշչիկների), ենթասպաների, միչմանների, գերակետիկ ծառայության զինծառայողների կանանց համար` ամուսինների հետ համատեղ ապրած ժամանակաշրջանն այն վայրերում, որտեղ բացակայել է ըստ մասնագիտության նրանց աշխատանքի տեղավորման հնարավորությունը` 10 տարուց ոչ ավելի.

է) գործազրկության նպաստ ստանալու ժամանակաշրջանը.

ը) չաշխատող մոր կողմից` յուրաքանչյուր երեխային մինչև 3 տարին լրանալը խնամելու ժամանակաշրջանը` 9 տարուց ոչ ավելի.

թ) պետական և սահմանված կարգով լիցենզիա ստացած ոչ պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններում, քոլեջներում, ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում, կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման ու վերաորակավորման դպրոցներում և դասընթացներում ցերեկային ուսուցման ժամանակաշրջանը:

1996/97 ուսումնական տարվանից ցերեկային ուսուցման ժամանակաշրջանը հաշվառվում է աշխատանքային ստաժում, եթե սովորողը մինչև նշված ուսումնական հաստատություններ ընդունվելն ունեցել է առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածով և 16 հոդվածի «բ» ենթակետով աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու համար պահանջվող 5 տարվա աշխատանքային ստաժը պետք է համապատասխանի նշված օրենքի 6 հոդվածի «ա», «բ» և «գ» ենթակետերում թվարկված աշխատանքներին: Ընդ որում, պահանջվող 5 տարվա աշխատանքային ստաժի մեջ չի հաշվարկվում վկաների ցուցմունքով սահմանված աշխատանքային ստաժը:

(3-րդ կետը խմբ. 11.10.96 N 331)

 

IV. Աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը

 

4. Աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է:

Աշխատանքային գրքույկի բացակայության, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում բացակայում են անհրաժեշտ գրառումները կամ պարունակվում են ոչ ստույգ, սխալ գրառումներ աշխատանքի ժամանակաշրջանի մասին, որպես աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթեր ընդունվում են տեղեկանքներ, հրամանից քաղվածքներ, անձնական հաշիվներ, աշխատավարձ վճարելու մասին տեղեկագրեր, վկայականներ, բնութագրեր, գրավոր աշխատանքային պայմանագրեր և համաձայնագրեր` աշխատանքների կատարման նշումով, աշխատանքային ծառայողական ցուցակներ և այլ փաստաթղթեր, որոնք պարունակում են աշխատանքի ժամանակաշրջանի մասին տվյալներ:

Որպես աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթեր կարող են ընդունվել արհմիության անդամատոմսերը, հաշվեգրքույկները կամ այլ անդամատոմսեր: Ընդ որում, հաշվեգրքույկներով աշխատանքային ստաժի տևողությունը կարող է սահմանվել այն ժամանակամիջոցի համար, եթե կան աշխատավարձ վճարելու մասին նշումներ, իսկ արհմիության և այլ անդամատոմսերով` եթե կան աշխատավարձից կամ կրթաթոշակից անդամավճարներ վճարելու մասին նշումներ:

Արհմիության կամ այլ կազմակերպության անդամատոմսի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը կարող է հաստատվել արհմիության կամ այլ կազմակերպության անդամի հաշվառման քարտի հիման վրա` այն ժամանակամիջոցի համար, եթե կան անդամավճարի մուծման մասին նշումներ:

5. Անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանց (անհատ ձեռներեցների) աշխատանքային ստաժը, այդ թվում` անհատական ձեռնարկություններում կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում, սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելու մասին տեղեկանքներով:

Ստեղծագործական միությունների անդամների, ինչպես նաև ստեղծագործական միությունների անդամներ չհանդիսացող և ստեղծագործական գործունեությամբ զբաղվող անձանց աշխատանքային ստաժը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելու մասին տեղեկանքներով:

Մինչև նշված սոցիալական ապահովագրության վճարումների կատարումը, մշակույթի աշխատողների արհմիության անդամներ հանդիսացող` գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների և թատերական գործիչների միությունների անդամների, ինչպես նաև գրողների միության անդամ չհանդիսացող գրական աշխատողների աշխատանքային ստաժը հաստատվում է այդ միությունների քարտուղարությունների կողմից տրված` աշխատանքային ստաժի մասին տեղեկանքներով կամ որոշումներից քաղվածքներով, իսկ նկարիչների միության անդամ չհանդիսացող նկարիչների աշխատանքային ստաժը, որոնք մշակույթի աշխատողների արհմիության անդամներ են և որոնց հետ հարաբերությունները կարգավորվում են գեղարվեստական պատվերի պայմանագրերով (հեղինակային, հրատարակչական պայմանագրեր), հաստատվում է գեղարվեստի ֆոնդի նախագահության կողմից տրված տեղեկանքներով կամ որոշումներից քաղվածքներով:

6. Բանակում, ներքին գործերի և ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին տվյալները հիմնավորվում են զորամասերի, շտաբների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության, ինչպես նաև դրանց արխիվների, ռազմաբուժական հիմնարկների կողմից տրված տեղեկանքներով, աշխատանքային գրքույկում զինծառայության մասին ըստ փաստաթղթերի կատարված գրառումներով:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պարտիզանական ջոկատներում և միավորումներում գտնված ժամանակաշրջանը սահմանվում է պարտիզանական շարժման շտաբների կամ արխիվների կողմից տրված տեղեկանքներով:

Ներքին գործերի մարմիններում ծառայելու ժամանակաշրջանը կարող է սահմանվել աշխատանքային գրքույկում կատարված գրառումներով, եթե դրանք գրառվել են փաստաթղթի հիման վրա, իսկ դրանց բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տրված տեղեկանքներով:

7. Բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա, կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման և վերաորակավորման դպրոցներ, դասընթացներ (ներառյալ մինչև 1995/96 թվականը) ընդունվածների ուսման ժամանակաշրջանը հաստատվում է դիպլոմներով, վկայականներով, ինչպես նաև ուսման ժամանակաշրջանի մասին տվյալներ պարունակող արխիվային տեղեկանքներով:

Փաստաթղթերում այդպիսի տեղեկությունների բացակայության դեպքում ուսման ժամանակաշրջանի տևողությունը որոշվում է տվյալ ուսումնական հաստատություններում համապատասխան տարիների ուսման տևողության մասին տեղեկանքներով, պայմանով, եթե փաստաթղթերում կան ուսման լրիվ դասընթացը (ժամանակամիջոցը) կամ դրա առանձին փուլերն ավարտվելու մասին տվյալներ:

8. Առաջին խմբի հաշմանդամին կամ մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամ երեխաներին խնամելու ժամանակաշրջանը սահմանվում է փաստացի խնամքն իրականացնելու հանգամանքների մասին հետազոտման ակտով և հաշմանդամությունը հաստատող փաստաթղթերով:

Փաստացի խնամքն իրականացնելու հանգամանքների մասին հետազոտման ակտը կազմում է կենսաթոշակներ նշանակող և վճարող մարմինը` պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տվյալների, խնամվող անձի և նրա հարևաններից հարցումների և այլ տվյալների հիման վրա:

Որպես հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ կարող են ընդունվել ԲԱՓՀ-ի քննության բժշկական ակտից քաղվածքը, սահմանված ձևի բժշկական եզրակացությունը, կենսաթոշակի վկայականը, կենսաթոշակ նշանակող և վճարող մարմնի կողմից տրված տեղեկանքը և այլն:

9. Չաշխատող մոր կողմից մանկահասակ երեխաներին խնամելու ժամանակաշրջանը սահմանվում է երեխային ծնունդը հաստատող փաստաթղթերի (ծննդյան վկայական, անձնագիր, մահվան վկայական, ԲՇՏ-ի կողմից տրված տեղեկանք) հիման վրա:

10. Կալանքի տակ պահվելու, ազատազրկման վայրերում և աքսորում պատիժը կրելու ժամանակաշրջանը հաստատվում է քննչական, ուղղիչ-աշխատանքային հիմնարկների կամ ներքին գործերի մարմինների կողմից տրված տեղեկանքներով և մտցվում է աշխատանքային ստաժի մեջ, եթե առկա են արդարացման մասին դատարանի դատավճիռը կամ հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործը կարճելու մասին որոշումներ:

11. Սպայական կազմի, վառատարների (պրապորշչիկների), միչմանների, գերակետիկ ծառայության զինծառայողների կանանց համար` ամուսինների հետ համատեղ ապրած ժամանակաշրջանն այն վայրերում, որտեղ բացակայել է ըստ մասնագիտության նրանց աշխատանքի տեղավորման հնարավորությունը, հաստատվում է վերադաս զինվորական մասերի, ձեռնարկությունների, ռազմաուսումնական (ուսումնական) հաստատությունների և զինկազմակերպությունների հրամանատարների (պետերի) կողմից տրված տեղեկանքներով:

Ընդ որում, մինչև 1990 թվականի հունվարի 1-ը իսկական զինվորական ծառայությունից զորացրված զինծառայողների կանանց համար` ամուսինների հետ համատեղ ապրած ժամանակաշրջանն այն վայրերում, որտեղ բացակայել է ըստ մասնագիտության նրանց աշխատանքի տեղավորման հնարավորությունը, հաստատվում է զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքներով: Բացի դրանից, 1992 թվականից սկսած ներկայացվում է նաև համապատասխան տեղեկանք` ամուսնու ծառայության վայրի զբաղվածության կենտրոնից: Նշված ժամանակաշրջանը հաշվի է առնվում աշխատանքային ստաժում` 10 տարուց ոչ ավելի:

 

V. Աշխատանքային ստաժի հաստատումը վկաների ցուցմունքներով

 

12. Աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքի ժամանակաշրջանը կարող է հաստատվել վկաների ցուցմունքներով: Այդ փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության դեպքում` կապված ռազմական գործողությունների, տարերային աղետների, վթարների, արհավիրքների և այլ արտակարգ իրավիճակների հետ, աշխատանքային ստաժը, այդ թվում` արտոնյալ պայմաններով կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքը, հաստատվում են երկու վկայի ցուցմունքների հիման վրա, եթե վկաներից մեկը դիմողին ճանաչում է միևնույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում, կոլտնտեսությունում կամ նույն համակարգում համատեղ աշխատանքից:

Նույն կարգով, վկաների ցուցմունքների հիման վրա, հաստատվում է մշտական բնակության վայրերից հարկադրաբար տեղահանված քաղաքացիների, մինչև 1995 թվականը կոլտնտեսություններում աշխատած անձանց աշխատանքի ժամանակաշրջանը, եթե նրանք, անկախ արխիվային տվյալների բացակայությունից, չունեն աշխատանքային ստաժի վերաբերյալ փաստաթղթեր:

Մինչև 1996 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած կենսաթոշակառուների` կոլտնտեսություններում կատարած աշխատանքը վկաների ցուցմունքներով չի հաստատվում որպես աշխատանքային ստաժ:

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով արխիվային նյութերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժի տևողությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով: Մինչև Հայաստանի Հանրապետություն բռնագաղթելը փախստականների աշխատանքային ստաժը հաստատվում է նրանց գրավոր հայտարարությունների հիման վրա, եթե լիովին բացառվում է համապատասխան փաստաթղթերի ձեռքբերման հնարավորությունը:

Ընդհանուր աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերի առկայության դեպքում արտոնյալ պայմաններով և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող հատուկ ստաժը վկաների ցուցմունքներով չի հաստատվում:

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության (միավորման) լուծարման կամ արխիվային տվյալների բացակայության կամ այլ պատճառների հետ կապված` աշխատանքային ստաժը հաստատվում է առնվազն երկու վկայի ցուցմունքների հիման վրա, եթե նրանք դիմողին գիտեն միևնույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում, կոլտնտեսությունում կամ նույն համակարգում համատեղ աշխատանքից և ունեն այդ ժամանակաշրջանի աշխատանքային ստաժի մասին փաստաթղթեր, որոնց հիման վրա նրանք հաստատում են դիմողի աշխատանքային ստաժը: Այդ դեպքում աշխատանքային ստաժի տևողությունը վկաների ցուցմունքներով կարող է սահմանվել մինչև 10 տարի:

Առանձին քաղաքացիների մոտ և կրոնական կազմակերպություններում աշխատելու, ինչպես նաև 1992 թվականի հունվարից աշխատանքային գործունեության ժամանակաշրջանը, որի համար սոցիալական ապահովագրության վճարումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին, վկաների ցուցմունքներով չի հաստատվում:

 

VI. Առանձին կատեգորիայի աշխատողների աշխատանքային ստաժի հաստատման առանձնահատկությունները

 

13. Այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ պայմաններով կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող փաստական տվյալներ, որոնք սահմանված են առանձին կատեգորիաների աշխատողների համար (օրինակ, աշխատանքն արտադրության տաք տեղամասերում, որոշակի թունավոր նյութերի հետ, ստորերկրյա պայմաններում և այլն), հատուկ աշխատանքային ստաժի հաստատման համար ընդունվում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից տրված ճշտող տեղեկանքներ:

Տեղեկանքում պետք է նշված լինեն հատուկ աշխատանքային ստաժի մեջ հաշվարկվող աշխատանքային գործունեության ժամանակաշրջանը, տվյալ անձի մասնագիտությունը կամ պաշտոնը, աշխատանքի բնույթը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 31-ի թիվ 140 որոշմամբ հաստատված թիվ 1 և թիվ 2 ցուցակների անվանումը, բաժինը, ենթաբաժինը` նշելով այն սկզբնական փաստաթղթերը (հիմքերը), որոնց հիման վրա տրված է այդ տեղեկանքը:

14. Քաղաքացիական ավիացիայի և թռիչքափորձարկման առանձին կատեգորիաների աշխատողների` երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժը հաստատվում է`

ա) թռիչքային և թռիչքափորձարկման կազմի աշխատողների համար` թռիչքային (պարաշյուտային) գրքույկով: Թռիչքային գրքույկի բացակայության դեպքում թռիչքաժամերը կարող են սահմանվել թռիչքային կազմի թռիչքաժամերի հաշվապահական հաշվառման տվյալներով: Փորձարարական տեխնիկական փորձարկմանը թռիչքափորձարկման կազմի առանձին աշխատողների մասնակցությունը հաստատվում է ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (միավորումների) կողմից տրված տեղեկանքներով.

բ) օդային երթևեկության կառավարումն իրականացնող աշխատողների համար` աշխատանքային գրքույկով, ինչպես նաև երթևեկության ծառայության երթակարգավարի (դիսպետչերի, թռիչքների ղեկավարի) վկայականով, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (միավորումների) կողմից տրված տեղեկանքներով, որտեղ նշվում են մասնագետին անմիջականորեն օդային երթևեկության կառավարման հետ կապված պաշտոնում նշանակման մասին հրամանները.

գ) քաղաքացիական ավիացիայի ինժեներատեխնիկական կազմի աշխատողների համար` աշխատանքային գրքույկով, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (միավորումների) կողմից տրված տեղեկանքներով, որոնցով հաստատվում է լրիվ աշխատանքային օրը օդանավերի և մյուս թռչող ապարատների օդանավակայանների օպերատիվ և պարբերական (երաշխիքային) տեխսպասարկման աշխատանքներում նրանց անմիջական մասնակցությունը:

15. Թատերական և թատերահանդեսային ձեռնարկությունների առանձին կատեգորիաների դերասանների երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժը հաստատվում է աշխատանքային գրքույկով:

Աշխատանքային գրքույկում մասնագիտության (պաշտոնի) անվանման, ժանրի պատկանելության, աշխատանքի բնույթի կամ կազմակերպության կարգավիճակի մասին (որտեղ ընթացել է աշխատանքային գործունեությունը) անհրաժեշտ տեղեկությունների բացակայության դեպքում հատուկ ստաժը հաստատվում է տվյալ անձի վերաբերյալ այդ տեղեկությունները պարունակող լրացուցիչ փաստաթղթերով:

16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արտասահմանում աշխատած ժամանակաշրջանը հաստատող փաստաթղթերը վավերացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից սահմանված կարգով:

Աշխատանքային ստաժի մասին տեղեկանքները` տրված այն պետությունների, մարմինների կողմից, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը կնքել է միջազգային պայմանագրեր (համաձայնագրեր), ընդունվում են առանց վավերացման ու առանց Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելու մասին տեղեկանքի: Մնացած դեպքերում արտասահմանում աշխատած ժամանակաշրջանն աշխատանքային ստաժի մեջ հաշվառվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելու դեպքում:

 

VII. Աշխատանքային ստաժը հաստատելու կանոնները

 

17. Աշխատանքային գործունեությունը հաստատող փաստաթղթերը պետք է ստորագրված լինեն համապատասխան ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության (միավորման) պաշտոնատար անձի կողմից և հաստատված լինեն կնիքով:

Աշխատանքային գրքույկում գրառումները պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան: Այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կամ այլ փաստաթղթերում գրառումը կատարված է սահմանված կարգի խախտումներով, ապա դրանց, որպես աշխատանքային ստաժի ապացույց, ընդունման հարցը որոշում է կենսաթոշակներ նշանակող և վճարող մարմինը:

Փաստաթղթերի հիման վրա աշխատանքային գրքույկում ընդհանուր գումարայինով կատարված գրառումն աշխատանքային ստաժի ապացույց է:

Այն դեպքում, երբ վկաներից մեկը ցուցմունք է տալիս դիմողի աշխատանքի ավելի երկար ժամանակաշրջանի համար, քան մյուսը, ապա աշխատանքային ստաժը համարվում է երկու վկայի կողմից հաստատված ժամանակաշրջանը:

Կենսաթոշակներ նշանակող և վճարող մարմինն իր հայեցողությամբ վկաներին կարող է հրավիրել անձամբ ցուցմունք տալու կամ բավարարվել նրանց գրավոր ցուցմունքներով, եթե վկաների ստորագրությունները վավերացված են նոտարական կարգով:

Առանձին դեպքերում դիմողի կամ նրա աշխատանքի վերջին վայրի` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության (միավորման) խնդրանքով կենսաթոշակներ նշանակող և վճարող մարմինը կարող է փաստաթղթերով չհաստատված աշխատանքային ստաժը վկաների ցուցմունքներով հաստատել նաև մինչև կենսաթոշակի իրավունք տվող պայմանների առաջացումը (օրինակ, մինչև տարիքային կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ տարիքին հասնելը):

Եթե աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթում քաղաքացու անունը, հայրանունը կամ ազգանունը չի համընկնում անձնագրում կամ ծննդյան վկայականում նշված անվանը, հայրանվանը կամ ազգանվանը, ապա այդ փաստաթղթի` տվյալ անձին պատկանելության փաստը կարող է որոշվել դատական կարգով:

Այն դեպքերում, երբ ներկայացված փաստաթղթերում նշված է միայն տարեթիվը, առանց ամսվա, ընդունվում է տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ եթե նշված չէ ամսաթիվը, ապա ընդունվում է համապատասխան ամսվա 15-ը:

(հավելվածը խմբ. 11.10.96 N 331)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.05.2003, N 793-Ն 24.07.2003, N 41
09.08.1997, N 329 16.09.1997, N 41
11.10.1996, N 331 11.10.1996, N 41
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան