Գլխավոր տեղեկություն
Номер
N 1564-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.10.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.09.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.10.2005
Дата вступления в силу
04.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 սեպտեմբերի 2005 թվականի N 1564-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՈՐՈՏԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված` պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 1391391700 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 805700 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 25635760 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 2546160 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 2 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ոռոգման համակարգերի և գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարվում է «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը.

բ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերն ու գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Որոտան» ջրօգտագործողների ընկերությանը.

գ) ապահովել «Որոտան» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ ճշտել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը.


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. սեպտեմբերի 27
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի 
սեպտեմբերի 1-ի N 1564-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՈՐՈՏԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները

Հաշվեկշռային  
արժեքը
(դրամ)

I. Ոռոգման համակարգեր

1.

Որոտանի մայր ջրանցք

1303310900

2.

Որոտանի N I ջրհան կայան

33111100

3.

Որոտանի N II ջրհան կայան

29912300

4.

Խնձորեսկի ջրհան կայան

24329400

5.

Որոտանի մայր ջրանցքի սպասարկման պոլիգոն

728000

 

ընդամենը

1391391700

II. Գույք

1.

Էքսկավատոր «ԷՕ-2621»

284800

2.

Էլեկտրաեռակցման ագրեգատ «ԱԴԴ-303»

15400

3.

Տրակտորի կցորդ «Կ-7012754 ՎՄ»

406200

4.

Ամբարձիչ կռունկ (2 հատ)

23200

5.

Շարժական էլեկտրակայան «ԴԷՍ-503»

23100

6.

Վիբրադաշտ

3700

7.

Էլեկտրաեռակցման ագրեգատ

7700

8.

Ագրեգատ` ներկի «Ի-2600»

3700

9.

Էլ. չափիչ սարք (7 հատ)

37100

10.

Ռասխոդամեր «Ա217-402»

200

11.

Ռասխոդամեր «ԽՄ170-7250»

200

12.

Ավտոցիստեռն «ԳԱԶ-53»

0

13.

Տրանսֆորմատոր

200

14.

Էլ. եռակցման ագրեգատ

200

 

         ընդամենը

805700

 

         Ընդամենը

1392197400

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի 
սեպտեմբերի 1-ի N 1564-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՈՐՈՏԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները

Հաշվեկշռային
արժեքը
(դրամ)

I. Ոռոգման համակարգեր

1.

Վարչական տարածք Գորիս քաղաքում (շենք-շինություններ, վարչական շենքի 2 հարկ, սարքավորումներ և գույք)

21733771

2.

Որոտանի մայր ջրանցքի գլխամասային հանգույց

464889

 

        ընդամենը

22198660

II. Գույք

1.

Ավտոմեքենա  «ՆԻՎԱ-2121»

1751973

2.

Բեռնատար ինքնաթափ  «ՄԱԶ 55-49»

506844

3.

Բեռնատար ավտոմեքենա «ԳԱԶ 53-12»

287343

 

        ընդամենը

2546160

 

        Ընդամենը

24744820

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան