ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2006 թ. |
N 02-Լ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 20.09.2005 Թ. ԹԻՎ 64 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի լիազորությունների լիարժեք իրականացումն ապահովելու նպատակով, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կազմից ձևավորել հետևյալ հանձնաժողովները.
ա) Էթիկայի,
բ) Դատական դեպարտամենտի հարցերով,
գ) Դատական պրակտիկայի և վիճակագրության,
դ) Ուսումնական,
ե) Բյուջետային:
2. Էթիկայի հանձնաժողովի նախագահ նշանակել Տ. Սահակյանին, անդամներ` Էդ. Մուրադյանին, Ս. Մնոյանին, Վ. Աբրահամյանին, Հ. Սարգսյանին, Գ. Հովհաննիսյանին, Ս. Կոստանյանին:
Դատական դեպարտամենտի հարցերով հանձնաժողովի նախագահ նշանակել Տ. Մուկուչյանին, անդամներ` Էդ. Մանուկյանին, Ե. Դանիելյանին:
Դատական պրակտիկայի և վիճակագրության հանձնաժողովի նախագահ նշանակել Մ. Խաչատրյանին, անդամներ` Ժ. Վարդանյանին, Ս. Մարդանյանին, Ռ. Ազարյանին:
Ուսումնական հանձնաժողովի նախագահ նշանակել Ա. Մկրտումյանին, անդամներ` Ա. Օհանյանին, Ս. Չիչոյանին, Գ. Սարգսյանին:
Բյուջետային հանձնաժողովի նախագահ նշանակել Տ. Պետրոսյանին, անդամներ` Լ. Պողոսյանին, Ս. Ուզունյանին, Մ. Ասատրյանին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի` 2005թ. սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի հանձնաժողովներ ձևավորելու մասին» թիվ 64 որոշումը:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ |
Հ. Մանուկյան |