Գլխավոր տեղեկություն
Номер
N 1430-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.10.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.10.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.10.2006
Дата вступления в силу
21.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1430-Ա

 

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Իրան - Հայաստան գազամուղի Մեղրի - Քաջարան հատվածի շինարարության համար «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը` համաձայն հավելվածի:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հոկտեմբերի 16
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
հոկտեմբերի 5-ի N 1430-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը
(հատ)

Բեռնամաքսային
հայտարարագրի
համարը

Ամսաթիվը

Արժեքը
(դրամ)

Ռեժիմի
ժամկետը

1.

Բուլդոզերի հրիչ (կովշ)

2

17488

04.08.2005 թ.

8.980.000

04.08.2006 թ.

2.

Բուլդոզեր

2

19381

23.08.2005 թ.

83.483.780

23.08.2006 թ.

3.

Բուլդոզեր

1

22702

27.09.2005 թ.

39.789.230

27.09.2006 թ.

4.

Բուլդոզերի հարթաշերեփ

1

23080

30.09.2005 թ.

444.210

30.09.2006 թ.

5.

Էքսկավատոր

1

25800

26.10.2005 թ.

31.744.300

26.10.2006 թ.

6.

Բուլդոզեր

1

26587

03.11.2005 թ.

40.231.560

03.11.2006 թ.

7.

Խողովակաամբարձիչ

1

30687

09.12.2005 թ.

22.805.500

09.12.2006 թ.

8.

Խողովակաամբարձիչ

1

31038

14.12.2005 թ.

22.489.500

14.12.2006 թ.

9.

Խողովակաամբարձչի լրակազմ

1

31557

19.12.2005 թ.

2.226.450

19.12.2006 թ.

Կոմպրեսոր

1

2.226.450

10.

Գեներատոր

1

31825

21.12.2005 թ.

359.184

21.12.2006 թ.

Եռակցման սարք

3

314.286

Ձեռքի գործիքներ (լրակազմ)

1

8.979.600

Խողովակածռող սարքավորում

1

17.959.200

11.

Խողովակաամբարձիչ

1

32176

24.12.2005 թ.

22.312.500

24.12.2006 թ.

12.

Խողովակաամբարձչի մասեր (լրակազմ)

2

32665

28.12.2005 թ.

447.830

28.12.2006 թ.

Էքսկավատոր

1

31.348.100

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան