Գլխավոր տեղեկություն
Номер
N 23
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.07.1997-09.03.1998)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 1997.07.24/2
Принят
Կոտայքի մարզպետ
Дата принятия
23.06.1997
Подписан
Կոտայքի մարզպետ
Дата подписания
23.06.1997
Дата вступления в силу
29.07.1997

118.0205.20.06.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23.06.1997 թ. թիվ 23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 17.04.1997 թ. N 84 որոշումը «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վթարային բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքը փոխհատուցելու մասին»`

հաստատել ՀՀ Կոտայքի Մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման մասին կարգը:

 

Հ. Հովհաննիսյան

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐԻ

1997 թ. հունիսի 20-ի
թիվ 205 հրամանով

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
1997 թ. հուլիսի 7-ի
թիվ 176 հրամանով

   

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
1997 թ. հունիսի 25-ի
թիվ 237 հրամանով

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ
1997 թ. հունիսի 23-ի
թիվ 23 որոշմամբ

           

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վթարային բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքը փոխհատուցելու մասին» N 84 որոշման 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն, սահմանվում է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչների բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման հետևյալ կարգը:

1. Սեփականության իրավունքով բնակիչներին պատկանող վթարային տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցումը կատարվում է ՀՀ կառավարության 1997 թ. մարտի 10-ի N 31 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից գնահատված տների արժեքների փոխհատուցման ակտերի հիման վրա, վնասի չափը նախօրոք գրավոր համաձայնեցնելով տան բոլոր սեփականատերերի հետ:

Փոխհատուցվող գումարի չափի անհամաձայնության դեպքում վիճահարույց հարցը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցումը կատարվում է սեփականատերերի հաշվին, շենքերն ու շինությունները հետագայում բնակելի նպատակներով չօգտագործելու ու շինությունները հետագայում բնակելի նպատակներով չօգտագործելու վերաբերյալ սահմանված կարգով ներկայացված պարտավորագրի առկայության դեպքում, վավերացված պետական նոտարական մարմնի կողմից (ձևը կցվում է):

3. Բնակելի տների և օժանդակ շինությունների քանդումը կատարում է սեփականատերը մարզպետարանի կողմից սահմանված ժամկետում, բայց ոչ ավել, քան բնակելի շինությունների արժեքի փոխհատուցումը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում:

Քանդման ենթակա տների և օժանդակ շինությունների տերերին իրավունք է վերապահվում իրենց հայեցողությամբ օգտագործելու այդ շինությունների քանդումից ստացված շինարարական նյութերը (անկախ քանդվող տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման):

4. Քանդման ենթակա բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման գնահատման ակտերի և սեփականատերերի պարտավորագրի հիման վրա մարզպետարանի կողմից 5 օրվա ընթացքում տան բոլոր սեփականատերերի անունով, կամ սահմանված կարգով, նրանց գրավոր համաձայնությամբ, ընտանիքի անդամներից որևէ մեկի անունով կազմվում է վնասի փոխհատուցման ցուցակ` 3 օրինակից, որից մեկ օրինակը գնահատման ակտերի և պարտավորագրի հետ միասին ներկայացվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն գումարը փոխանցելու համար, մեկ օրինակը` Աբովյանի գանձապետական բաժանմունք` վճարումը կատարելու համար, իսկ մեկ օրինակը մնում է մարզպետարանում:

5. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Ողջաբերդ գյուղի բնակիչների բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման համար ՀՀ կառավարության 1997 թ. ապրիլի 17-ի N 84 որոշմամբ նախատեսված գումարները 10 օրվա ընթացքում փոխանցում է Աբովյանի գանձապետական բաժանմունքում այդ նպատակի համար բացված հաշվին:

6. Սույն կարգով սահմանված վնասների փոխհատուցման նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր

 

Ես` Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ` ______________________

____________________________________________________

____________________________________________________
                          (բոլոր սեփականատերերի Ա., Ա., Հ., անձնագրի տվյալները)

սեփականության իրավունքով ինձ պատկանող քանդման ենթակա բնակելի տան և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցումը գումարով

________________________________________________ դրամ,
                                            (գումարը բառերով և թվերով)

ստանալուց հետո պարտավորվում եմ ապրելու համար ոչ պիտանի վթարային դարձած տունս և նրան կից օժանդակ շինությունները մինչև նրանց քանդելը չօգտագործել բնակելի նպատակների համար:

_____________________________________________________
                                             (ստորագրություն, Ա., Ա., Հ.)


ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
07 ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11970035