Գլխավոր տեղեկություն
Номер
N 302-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.08.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.08.17/21(230) Հոդ.268
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
30.06.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
07.07.2006
Дата вступления в силу
27.08.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006222

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 հունիսի 2006 թ.

N 302-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈԼՈՐՏՆԵՐԸ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵԼՈՒ, ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՎՐԱ ԷԱՊԵՍ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «դ» ենթակետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում ուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց գործունեության ուղղությունները, ոլորտները կամ կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու, կամ որոշումների կայացման վրա էապես ազդելու հնարավորություն ունեցող անձանց անուղղակի նշանակալից մասնակից հանդիսանալու չափանիշները»՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի «Իրավաբանական անձանց գործունեության ուղղությունները, ոլորտները կամ կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու, կամ որոշումների կայացման կամ կիրառման վրա էապես ազդելու հնարավորություն ունեցող անձանց նշանակալից մասնակից հանդիսանալու չափանիշները հաստատելու մասին» թիվ 192-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. հուլիսի 7
Երևան

 

 

 

Հավելված

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի հունիսի 30-ի
թիվ 302-Ն որոշմամբ

 

Իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում ուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց գործունեության ուղղությունները, ոլորտները կամ կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու, կամ որոշումների կայացման վրա էապես ազդելու հնարավորություն ունեցող անձանց անուղղակի նշանակալից մասնակից հանդիսանալու չափանիշները

 

1. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետի՝ անուղղակի նշանակալից մասնակից է հանդիսանում այն անձը, որը չունի իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ ունի տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև տասը տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված այդ մասնակցությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշել տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, կամ էապես ազդել նրանց որոշումների կայացման վրա, կամ կանխորոշել տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները:

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետի՝ անուղղակի նշանակալից մասնակից է հանդիսանում նաև այն անձը, որն իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում ունի կամ չունի մասնակցություն և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով՝ իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշել տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդել նրանց որոշումների կայացման վրա, կամ կանխորոշել տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները:

2. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն հավելվածի 1-ին կետի կիրառման նպատակով սահմանվում է, որ բանկի նկատմամբ վերահսկողության իրականացման կամ բանկի լիցենզավորման, կամ փոփոխությունների գրանցման ընթացքում սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված հիմքերից առնվազն մեկի առկայությունը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի վերահսկողության իրականացման համար պատասխանատու՝ Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման կողմից ուսումնասիրվի և անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ներկայացվի տվյալ անձանց անուղղակի նշանակալից մասնակից հանդիսանալու հարցը:

3. Իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում ուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց գործունեության ուղղությունները, ոլորտները կամ կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու, կամ որոշումների կայացման վրա էապես ազդելու հնարավորություն ունեցող են համարվում այն անձինք, որոնք.

3.1. իրավաբանական անձի կառավարման մարմինների անդամների (այդ թվում՝ խորհրդի անդամներ, գործադիր տնօրեն) ընտրության ժամանակ իրենց հեղինակությամբ ազդեցություն են ունեցել այլ մասնակիցների որոշումների կայացման վրա,

3.2. իրենց գործունեության շուկայում զբաղեցնում են գերիշխող դիրք, ինչպես նաև ունեն տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև տասը տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն,

3.3. հանդիսանում են Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «գ», «ե», «զ», «թ» և «ժ» ենթակետերի (բացառությամբ ստորաբաժանումների ղեկավարների), և ունեն տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև տասը տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն,

3.4. հանդիսանում են տվյալ իրավաբանական անձի կամ դրա նշանակալից մասնակցի խորհրդի անդամ, վարչության նախագահ կամ գործադիր տնօրեն (ինչպես նաև Կենտրոնական բանկի կարծիքով՝ այլ ղեկավար) և ունեն տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև տասը տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն,

3.5. վերջին երկու տարիների ընթացքում եղել են Կենտրոնական բանկի խորհրդի անդամ կամ Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար, կամ որոնց մասնակիցը կամ ղեկավարը վերջին 2 տարիների ընթացքում եղել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ կամ Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար, և ունեն տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև տասը տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն,

3.6. ոչ պակաս, քան 20000 անդամ ունեցող կուսակցության ղեկավար են և ունեն տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև տասը տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն:

4. Սույն հավելվածի 3.2-3.6 ենթակետերով սահմանված անձինք կարող են համարվել իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում ուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց գործունեության ուղղությունները, ոլորտները կամ կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու, կամ որոշումների կայացման վրա էապես ազդելու հնարավորություն ունեցող (անկախ տվյալ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցության առկայությունից), եթե իրենց և իրավաբանական անձի միջև կնքված պայմանագրի ուժով տվյալ անձինք հնարավորություն ունեն կանխորոշել իրավաբանական անձի որոշումները: Մասնավորապես՝

4.1. իրավաբանական անձի հետ կնքել են համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգ) այն պայմանագիրը, որով իրավաբանական անձը հանդես է գալիս որպես օգտագործող,

4.2. իրավաբանական անձի հետ կնքել են առանց իրավաբանական անձ կազմավորելու համատեղ գործունեության այն պայմանագիրը, որով տվյալ իրավաբանական անձն իր գույքի գերակշռող մասը ներդրել է ընդհանուր գործում,

4.3. իրավաբանական անձի հետ կնքել են այն վարկային կամ փոխառության պայմանագիրը (մուրհակը, պարտավորագիրը, պարտատոմսը կամ այլ պարտավորական արժեթուղթը), որի միջոցով ձևավորվել է տվյալ իրավաբանական անձի ակտիվների գերակշռող մասը, կամ որի միջոցով փոխատուն փոխառուին է տրամադրել իր ակտիվների գերակշռող մասը,

4.4. իրավաբանական անձի հետ կնքել են ծառայությունների մատուցման, կապալի, հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության այն պայմանագիրը, որով տվյալ իրավաբանական անձը պարտավորվել է որպես կատարող, կապալառու, հանձնակատար, կոմիսիոներ կամ գործակալ մատուցել որոշակի ծառայություններ կամ կատարել որոշակի աշխատանքներ, կամ կատարել որոշակի իրավաբանական ու այլ գործողություններ, կամ կնքել մեկ կամ մի քանի գործարքներ, և որոնց միջոցով տվյալ իրավաբանական անձը ձևավորում է իր տարեկան եկամուտների նշանակալի մասը,

4.5. իրավաբանական անձի հետ կնքել են գույքի անհատույց օգտագործման այն պայմանագիրը, որով տվյալ իրավաբանական անձը (փոխառուն) մեկ տարուց ավելի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում է փոխատուի գույքը, և այդ գույքի արժեքը գերազանցում է փոխառուի ակտիվների նշանակալի մասը: Սույն դրույթը կիրառվում է նաև գույքի վարձակալության և ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագրերի վրա,

4.6. իրավաբանական անձի հետ կնքել են այն պայմանագիրը, որով հանդիսանում են իրավաբանական անձի հիմնական մատակարար: Սույն դրույթի իմաստով՝ հիմնական մատակարար է համարվում այն մատակարարը, որը մատակարարում է տվյալ իրավաբանական անձի կողմից ձեռք բերվող ապրանքների նշանակալի մասը,

4.7. իրավաբանական անձի հետ միասին հանդիսանում են տվյալ իրավաբանական անձի գույքի գերակշռող մասի ընդհանուր սեփականատեր (բաժնային կամ համատեղ),

4.8. հանդիսանում են իրավաբանական անձի գույքի գերակշռող մասի առաջնային գրավի իրավունքով գրավառու:

5. Սույն հավելվածի իմաստով՝ «նշանակալի» բառը նշանակում է 25 տոկոսը գերազանցող:

6. Անձին անուղղակի նշանակալից մասնակից համարելու վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհուրդը ընդունում է որոշում: Այդ որոշման ընդունման պահից անձին բանկի անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի 9-րդ գլխով սահմանված կարգով և ժամկետներում: