Գլխավոր տեղեկություն
Номер
N 1103-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.08.2006-09.12.2006)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.08.23/45(500) Հոդ.967
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.08.2006
Дата вступления в силу
24.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2006 թվականի N 1103-Ն

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ, ԸՍՏ ՆՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1389-Ա որոշման 5-րդ կետի պահանջները և համապատասխան համայնքների ավագանիների որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, ըստ նրանց գտնվելու վայրի, համաձայն NN 1 և 2 հավելվածների, անհատույց տրամադրել համապատասխան աշխատանքային տարածքներ (Երևան քաղաքում` յուրաքանչյուր հանձնաժողովին` առնվազն մեկ աշխատասենյակ` մշտական հիմունքներով, իսկ ընտրությունների ժամանակահատվածում` ևս 2 ժամանակավոր աշխատասենյակ, մարզերում` առնվազն 3 աշխատասենյակ` մշտական հիմունքներով):

2. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարումը:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 4
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 16-ի N 1103-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ, ԸՍՏ ՆՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ` ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

Մարզի (համայնքի)
անվանումը
Ընտրա-
տարածքի
համարը
Հասցեն
ԵՐԵՎԱՆ    
Ավան 1 Իսահակյան թաղամաս, թաղապետարանի
մասնաշենք
Նոր Նորք 2 Նանսենի 1
Քանաքեռ -Զեյթուն 3 Դավիթ Անհաղթի 11
Արաբկիր 4 Նաիրի Զարյան 27
Մալաթիա-Սեբաստիա 7 7 Հ/Ա 1-ին թաղ., Սվաճյան 288 մ/մ
8 Րաֆֆու 33
Կենտրոն 9 Պուշկինի 60
Կենտրոն, Նորք-Մարաշ 10 Կողբացու 2ա
Շենգավիթ, Էրեբունի 11 Բագրատունյաց 23
Շենգավիթ, Էրեբունի 12 Նորագավիթ, 1-ին փող., N 5 մշակույթի տուն
Էրեբունի, Նուբարաշեն 13 Սասունցի Դավթի 87
Արագածոտն 15 ք. Թալին, քաղաքապետարանի վարչ. շենք

Արարատ

16 ք. Մասիս, քաղաքապետարանի վարչ. շենք
17 ք. Արտաշատ, Ազնավուրի անվ. մշակույթի տուն
18 ք. Արարատ, քաղաքապետարանի վարչ. շենք
Արմավիր 19 ք. Էջմիածին, Մաշտոցի 75 ա
20 ք. Մեծամոր, քաղաքապետարանի վարչ. շենք
Գեղարքունիք 23 ք. Սևան, քաղաքապետարանի վարչ. շենք
24 ք. Մարտունի, քաղաքապետարանի վարչ. շենք
Կոտայք 25 ք. Հրազդան, քաղաքապետարանի վարչ. շենք
26 ք. Եղվարդ, քաղաքապետարանի վարչ. շենք
27 ք. Նոր Հաճն, քաղաքապետարանի վարչ. շենք
28 ք. Աբովյան, քաղաքապետարանի վարչ. շենք
Շիրակ 36 ք. Արթիկ, համայնքային ենթ. վարչ. շենք
Սյունիք 37 ք. Գորիս, Գ. Աշոտի 28
38 ք. Կապան, Մանկ. ստեղծ. կենտրոնի շենք
Տավուշ 40 ք. Նոյեմբերյան, Երևանյան 4

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 16-ի N 1103-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ, ԸՍՏ ՆՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

Մարզի
(համայնքի)
անվանումը
Ընտրա-
տարածքի
համարը
Հասցեն
ԵՐԵՎԱՆ    
Դավթաշեն 5 Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 196 դպրոց
Աջափնյակ 6 Արա Սարգսյան 5 ա
Արագածոտն 14 ք. Աշտարակ, Պռոշյան 27
Արմավիր 21 ք. Արմավիր, Հանրապետության 30
Գեղարքունիք 22 մարզպետարանի վարչ. շենք
Լոռի 29 մարզպետարանի վարչ. շենք
30 մարզպետարանի վարչ. շենք
31 Վանաձոր, Ուսանողական 7
32 ք. Տաշիր, Սայաթ-Նովա 5
Շիրակ 33 ք. Գյումրի, թիվ 30 դպրոց
34 ք. Գյումրի, թիվ 37 դպրոց
35 ք. Գյումրի, թիվ 10 դպրոց
Վայոց ձոր 39 ք. Եղեգնաձոր, Արսենյան 11 (ՀՀ կրթ. գիտ. նախ. ԿԱԻ)
Տավուշ 41 մարզպետարանի վարչական շենք

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան