Գլխավոր տեղեկություն
Номер
N 1075-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.08.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.08.23/45(500) Հոդ.956
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.08.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.08.2006
Дата вступления в силу
24.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 օգոստոսի 2006 թվականի N 1075-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի կենդանիների ցանկը և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի բույսերի ցանկը հաստատելու մասին» N 98-Ն որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում ընդգրկված տեսակների ուսումնասիրությանն ու պահպանությանն ուղղված միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 7
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 3-ի N 1075-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը Կատարման
պատասխանատուն
Համակա-
տարողը
Ժամկետը Ֆինանսավոր-
ման աղբյուրը և
պահանջվող
գումարը

1

2

3

4

5

6

1. Բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացող տեսակների (բարձրակարգ և ցածրակարգ բույսեր, սնկեր, ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիներ) արդի վիճակի, տարածվածության, կենսաբանական ու էկոլոգիական հատկանիշների բացահայտում`

ա) տեսակների ներկա վիճակը, քանակական և որակական ցուցանիշները պարզելու նպատակով Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում դաշտային ուսումնասիրությունների իրականացում.

բ) բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ ու անհետացող տեսակների և սնկերի պոպուլյացիաների աճելավայրերի (ապրելավայրերի) և բազմացման վայրերի վիճակի գնահատում.

գ) տարածման (արեալների) քարտեզագրում։


ՀՀ բնապահպանության
նախարարություն


ՀՀ ԳԱԱ-ի բուսաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ-ի կենդանաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ-ի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտ

Երևանի պետական համալսարան


2007 թ.
2-3-րդ եռամսյակներ




2008 թ.
2-3-րդ եռամսյակներ


2007-2009 թթ. միջնաժամկետ ծախսային
ծրագիր`
10 մլն 250 հազ. դրամ

2. Գոյություն ունեցող գիտական տեղեկատվության  մշակում, վերլուծություն և ամփոփում`

ա) դաշտային ուսումնասիրությունների աշխատանոցային մշակում.
    
բ) առկա հավաքածո նյութերի մշակում.    
գ) առկա գրական-գիտական տվյալների վերլուծություն.    
դ) ամբողջ տեղեկատվության համեմատական վերլուծություն և ամփոփում։
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ-ի բուսաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ-ի կենդանաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ-ի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտ

Երևանի
պետական համալսարան

2007-2008 թթ. 2007-2009 թթ.
միջնաժամկետ ծախսային ծրագիր`
2 մլն դրամ
3. Ըստ Բնության պահպանության միջազգային միության  (IUCN) Կարմիր գրքի դասակարգման և չափորոշիչների օգտագործման ուղեցույցի ստացված տվյալների դասակարգում ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ-ի բուսաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ-ի կենդանաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ-ի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտ

Երևանի պետական համալսարան

2008 թ. 2007-2009 թթ.
միջնաժամկետ ծախսային ծրագիր`
750 հազ. դրամ
4. Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքերում ընդգրկվող բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացող տեսակների ու  սնկերի տեսակային կազմի ճշգրտում`

ա) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքերում ընդգրկվող բուսական և կենդանական տեսակների ու սնկերի ճշգրիտ ցուցակների կազմում.

բ) յուրաքանչյուր  տեսակի համար բնութագրական ամփոփ նկարագրության պատրաստում.
 
գ) յուրաքանչյուր տեսակի համար տարածման
 (արեալների) քարտեզների կազմում.

դ) լուսանկարների և այլ իլյուստրացիոն նյութերի պատրաստում:
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԳԱԱ-ի բուսաբանության ինստիտուտ


ՀՀ ԳԱԱ-ի կենդանաբանության ինստիտուտ


ՀՀ ԳԱԱ-ի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտ


Երևանի պետական համալսարան
2007-2008 թթ. 2007-2009 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիր`
5 մլն դրամ
5. Հայաստանի Հանրապետության կենդանիների և բույսերի Կարմիր գրքերի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքերում ընդգրկվող բուսական և կենդանական տեսակների ու սնկերի ցուցակների և այլ նյութերի հաստատում ՀՀ բնապահպանության նախարարություն   2008 թ.  
6. Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքերում ընդգրկվող բուսական և կենդանական տեսակների մասին տեղեկատվության թվայնացում և տվյալների բազաների ստեղծում ՀՀ բնապահպանության նախարարություն   2008-2009 թթ. 2007-2009 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիր`
3 մլն 120 հազ. դրամ
7. «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն   2009 թ.  
8. Հայաստանի Հանրապետության կենդանիների և բույսերի Կարմիր գրքերի և դրանց հանրամատչելի տարբերակների հրատարակում ՀՀ բնապահպանության նախարարություն   2009 թ.

2007-2009 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիր`
10 մլն 605 հազ.
դրամ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան