Գլխավոր տեղեկություն
Номер
N 425
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.09.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.10.14/23
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.09.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.09.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.09.1997
Дата вступления в силу
30.09.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 1997 թվականի N 425
քաղ. Երևան

 

ՀՈՂԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գետաշենից բռնագաղթած քաղաքացիներին անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու համար սահմանված կարգով հողամասեր հատկացնելու նպատակով Կոտայքի մարզի Արզնու գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող Կոտայքի անտառատնտեսության անօգտագործելի հողերից 6 հեկտար անտառային ֆոնդի հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան