Գլխավոր տեղեկություն
Номер
N 250
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.10.1997-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.06.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.06.1997
Дата вступления в силу
19.06.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 1997 թ. N 250

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՆՇՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման և իրականացման աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովի և նշված ծրագրի մշակման աշխատանքային խմբերի կազմերը (կցվում են):

2. Աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման և իրականացման աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովին`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման միջոցառումների ցանկը.

բ) մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը աղետի գոտու վերականգնման ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման և իրականացման աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովին` աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման միջոցառումների ցանկի հաստատումից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված ծրագրի մշակման աշխատանքների ծավալների և ֆինանսավորման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ



Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
հունիսի 19-ի N 250 որոշմամբ


Կ Ա Զ Մ

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ


Ա. Անդրեասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ (խմբի ղեկավար)

Շ. Հարությունյան
- ՀԱՄԿ-ի ավագ մասնագետ
Մ. Երանոսյան -
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի ծախսերի պլանավորման վարչության պետ

Ա. Կարապետյան
-
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսական ենթակառուցվածքների վարչության պետ
Ս. Անտոնյան -
ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության վարչության բաժնի պետ

Լ. Ասլանյան
-
Լոռու մարզպետարանի քարտուղար

Ս. Պետրոսյան
-
Շիրակի մարզպետարանի քարտուղար



Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
հունիսի 19-ի N 250 որոշմամբ


Կ Ա Զ Մ

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ


Ֆ. Փիրումյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Գ. Գամազյան
- ՀՀ տարածքային կառավարման նախարար
Է. Աղաջանով -
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարար

Վ. Դալլաքյան
-
ՀՀ ԱԺ պատգամավոր

Պ. Ասատրյան
-
Տավուշի մարզպետ

Ա. Գոմցյան
-
Շիրակի մարզպետ

Հ. Գրիգորյան
-
Արագածոտնի մարզպետ

Վ. Խաչատրյան
-
Լոռու մարզպետ

Ա. Ղարիբյան
-
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Կ. Հակոբյան -
ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության բաժնի վարիչ
Վ. Սարդարյան -
ՀՀ քաղաքաշինության նախարարության արտադրական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)


(Կազմը փոփ. 09.09.97 N 432)


Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
հունիսի 19-ի N 250 որոշմամբ


Կ Ա Զ Մ

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ 1989-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ 1998-2001 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ


Վ. Սարդարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (խմբի ղեկավար)
Ա. Աթաբեկյան -
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետ
Վ. Սարդարյան -
ՀՀ քաղաքաշինության նախարարության արտադրական վարչության պետ
Կ. Մարտիրոսյան -
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության դրամարկղային կառավարման վարչության կապիտալ ծախսերի բաժնի պետ
Ա. Բաղդասարյան -
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կապիտալ շինարարության և ինվեստիցիաների բաժնի պետ
Ա. Սիմոնյան -
ՀՀ քաղաքաշինության նախարարության "Կոմունկապշին" ՊՁ-ի տնօրեն
Հ. Խաչատրյան -
Արագածոտնի մարզպետարանի կապիտալ շինարարության բաժնի վարիչ
Հ. Մազմանյան -
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ
Ա. Մանուկյան -
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ
Ա. Օթարյան -
Տավուշի մարզպետարանի կապիտալ շինարարության բաժնի վարիչ


(Կազմը փոփ. 09.09.97 N 432)



Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
հունիսի 19-ի N 250 որոշմամբ


Կ Ա Զ Մ

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԵՐԹԱԳՐՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ


Ա. Նազարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանային կոմունալ տնտեսության հարցերի վարչության պետ (խմբի ղեկավար)
Շ. Հարությունյան -
ՀԱՄԿ-ի ավագ մասնագետ
Ա. Հարությունյան -
ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատանքային իրավահարաբերությունների և սոցիալական երկխոսության բաժնի պետ
Ե. Աթայան -
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ
Ս. Այվազյան -
Լոռու մարզպետի տեղակալ
Պ. Մաքեյան -
Շիրակի մարզպետի տեղակալ
Ա. Բադալյան -
ՀՀ դատախազության տնտեսական, սոցիալական և բնապահպան ոլորտներում օրենքների կատարման վրա հսկողության բաժնի դատախազ
Յու. Հարությունյան -
Շիրակի մարզպետարանի բնակարանային և կոմունալ տնտեսության բաժնի վարիչ